Գլխավոր Մենք Առաքելություն

Սիվիլիթաս հիմնադրամը կոչված է աջակցելու Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին: Սիվիլիթաս հիմնադրամը նպաստում է Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը` խթանելով նորարար գաղափարներ և նախաձեռնություններ, ինչպես նաև ստեղծելով դրանք կյանքի կոչող մեխանիզմներ ու հաստատություններ, կամ` աջակցելով գործողներին:

Առաջնորդվելով լատինական «սիվիլիթաս» գաղափարով, որ նշանակում է «քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առաջ», Հիմնադրամը խրախուսում է յուրաքանչյուր անհատի սեփական ներուժը լիարժեք կիրառելու իրավունքը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը` ունենալու իր ուրույն ներդրումը գործուն և բարգավաճ ժողովրդավարության կայացման գործում:

Սիվիլիթաս հիմնադրամը նպաստում է հասարակության կողմից միջազգային և տարածաշրջանային զարգացումների լայն ընկալմանը և աջակցում է Կովկասում ու դրա սահմաններից դուրս խաղաղության ու անվտանգության ապահովմանը` առաջնորդվելով մշակութային, կրթական և քաղաքական երկխոսության հետևողական, բաց և անաչառ քննարկման սկզբունքներով: Սիվիլիթաս հիմնադրամն ընդգծում է Հայաստանի դերն ու հնարավոր ուղիները համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում, անդրադառնում է դրանց հնարավոր ներգործությանը Հայաստանի և տարածաշրջանի վրա:

Հիմնադրամը ներգրավում և խրախուսում է քաղաքացիներին` նպաստելով ժողովրդավարության խորացման, կայուն ու արդար զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների կատարելագործմանը:

Սիվիլիթաս հիմնադրամը համախմբում է ներքին, համահայկական և միջազգային միջոցները` Հայաստանում նշանակալի ծրագրերի իրականացման գործընթացին նպաստելու համար:

 
Ինչ եք կարծում
Հավանակա՞ն է արդյոք պարտադրված լուծում Ղարաբաղի հարցում
 

Մեր նախորդ հարցումն էր` ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները:
Մենք առաջարկել էինք մի քանի ոլորտ` քաղաքական համակարգ, տնտեսություն, կրթություն, արդարադատություն, զանգվածային լրատվություն:

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Մահ վարակիչ և մակաբուծային հիվանդություններից, 2008

Հայաստան 1.0%
Ադրբեջան 1.7%
Վրաստան 0.9%
Թուրքիա 2.0%

Կարծիքներ, աղբյուրներ

Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ու՞ր է տանում էս ճամփան…
Սիվիլիթասի կապերը

Արզուման Հարությունյանը զբաղվում է Հայաստանում սոցիալական գովազդի մասնագիտական ինստիտուտների կազմավորմամբ, որոնք կօգնեն ստեղծել մասնագիտական մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի ուսումնասիրել Հայաստանի սոցիալական իրավիճակի և հեռուստատեսային համառոտ և դիպուկ գովազդների միջոցով ներկայացնել գոյություն ունեցող խնդիրները` հրավիրելով ավելի մեծ ուշադրություն այդ խնդիրների հանդեպ:

ամբողջությամբ

Կիզակետ

 

Վարդան Օսկանյանի հարցազրույցը Գալա հեռուստաընկերությանը

ամբողջությամբ

Սիվիլիթասն ինտերնետում
Podcast