«Երեկ Հ1 հեռուստատեսությանը հարցազրույց է տվել ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի քննիչն է։
Հարցազրույցից կրկին ակնհայտ դարձավ գործի սնանկությունը: Ամբողջ հարցազրույցի ընթացքում Համբարձումյանը, մի կողմ դնելով իր մասնագիտական պատասխանատվությունը, փորձում էր լայն լսարանին մատուցել այլ իրականություն՝ աղավաղելով փաստերը, ներկայացնելով ընտրովի և ոչ ամբողջական տեղեկատվություն: Անընդունելի է, որ քրեական գործի վարույթն իրականացնող քննիչին ստիպում են շեղվել իր մասնագիտական գործունեությունից և զբաղվել հանրային արշավով:
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհուրդը վերահաստատում է, որ այն ժամանակահատվածում, երբ Հիմնադրամի համար Հանթսմանների տրամադրած գումարի մասը եղել է Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարի վրա՝ այն Հիմնադրամին ըստ անհրաժեշտության իր հայեցողությամբ տրամադրելու համար, Խորհուրդը տեղյակ է եղել այդ գումարի գոյության և շարժերի մասին: Գումարների տրամադրման հետ կապված Խորհուրդը երբևէ խնդիր չի ունեցել, երբ Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար եղել է դրանց կարիքը:
Քրեական գործը հարուցելու պահի դրությամբ (2012թ. մայիսի 25) այդ գումարների շուրջ 1/3-ը «Սիվիլիթասի» խնդրանքով Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարից արդեն փոխանցվել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեհամարին, իսկ մնացած գումարները՝ ավանդից գոյացած տոկոսներով, եղել են Վարդան Օսկանյանի տրամադրության տակ:
Եթե դեռ կա որևէ մեկը, որը կասկածում է, որ այս ամենը քաղաքական պատվեր չէ, ցանկանում ենք հայտնել՝ հետապնդումը Վարդան Օսկանյանի անձի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ սկսվել է 2009 թվականից: Մինչ այսօր մենք այս մասին չենք բարձրաձայնել, որովհետև, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, չենք ցանկացել, որ երկրի նկատմամբ բացասական ընկալումները խորանան: Այսօր, սակայն, երբ իշխանությունների գործողություններն արդեն անցել են բոլոր տեսակի սահմանները, մենք ստիպված ենք նշել հետապնդման դեպքերից մի քանիսը.
ամբողջությամբ
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ գործադրվող ճնշումները դադարեցնելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 13 հազ. մարդ աշխարհի 65 երկրից: Ներկայացնում ենք ստորագրահավաքի թերթիկների պատճենները:
12.10.12-1.pdf, 12.10.12-2.pdf, 14.10.12.pdf, 14.10.12.pdf.pdf, 15.10.12-1.pdf, 15.10.12-2.pdf, 16.10.12-1.pdf, 17.10.12.pdf, 18.10.12.pdf, b-05.pdf, b-06.pdf, b-07.pdf, b-08.pdf, b-09.pdf, b-10.pdf, b-11.pdf, b-12.pdf, b-13.pdf, undate 1.pdf, undate 2.pdf.
Մենք՝ մութ ու ցուրտ տարիներին մոմի լույսի տակ դաս սովորած, գիշերները ականի սուլոցներից գլուխը բարձի տակ թաղած, այսօր արդեն՝ երիտասարդներս, մենք` մեր հայրենիքի համար անկախություն կերտողների զավակներս, ահազանգում ենք` սա այն հայրենիքը չէ ու չի էլ նմանվում նրան, որ մեզ խոստացել ու խոստանում եք ժառանգություն թողնել:
Մենք ուզո՛ւմ ենք հայրենիք, որտեղ մարդու և քաղաքացու իրավունքները արժևորվում և գնահատվում են, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Մենք պահանջում ենք հայրենիք, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, որտեղ օրենքնե՛րն են բարձր ամենից ու ամենքից:
Մենք արդարությո՛ւն ու արդարադատությո՛ւն ենք պահանջում մեր հայրենիքում:
Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հետապնդումները վկայում են Հայաստանում ժողովրդավարության տկարության և դրա՝ էլ ավելի թուլացման մասին: Այս գործը նմանօրինակ առաջին նախադեպը չէ, այն մեր երկրում տիրող անպատժելիության և ամենաթողության հերթական դրսևորումն է: Սա միայն մեկ քաղաքական գործչի, մեկ կազմակերպության կամ այդ կառույցի աշխատակիցների հարցը չէ, սա երկրում իրավական, քաղաքական և բոլոր ոլորտների անառողջության և միմյանց համար որպես լծակ ծառայեցվելու իրողության դրսևորումն է:
Սահմանադրությամբ ժողովրդավար, իրականում ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող Հայաստանում այսօր խեղդվում է ցանկացած տեսակի մրցակցություն` տնտեսականից մինչև քաղաքական: Խոսքի ազատությունը Սահմանադրությամբ ամրագրած Հայաստանում մարդիկ և կառույցները հետապնդվում են սեփական կարծիքն արտահայտելու և քննադատելու համար:
Մենք մեր անհանդուրժողականությո՛ւնն ենք հայտնում ամենաթողության հանդեպ: Մե՛նք և մեր կոչին տասնյակ երկրներից միացած հազարավոր մարդիկ պահանջում ենք դադարեցնել քաղաքական ճնշումները Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ, մենք պահանջում ենք Սիվիլիթասին և Օսկանյանին առնչվող գործի արդար հանգուցալուծում, մենք արդարությո՛ւն և արդարադատությո՛ւն ենք պահանջում:
ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի աշխատակազմ
14-ը հունիսի, 2012թ.
Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամի և ՍիվիլՆեթ լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք «փողերի լվացման և հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին:
Ազգային անվտանգության ծառայությանը շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարևոր առաքելությունից և ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի գործունեությունը:
Սիվիլիթասի նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել և իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում:
Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի որևէ անդամի և/կամ որևէ աշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի՝ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցելու այս երկրի կառավարմանը:
Առհասարակ, անընդունելի և պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, մարդ, որն անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն և ներդրումներ է արել: Մի՞թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց և հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել:
Հասարակական այն լայն աջակցությունը, որ Սիվիլիթասը ստանում է այս օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու մեր գործը շարունակելու ենք միասին:
|
|