Վինիպեգ համալսարանի դասախոսները վավերացրել են նոր համաձայնագիր
| Պատվո խորհուրդ / Լոյդ Ն. Էքսուորթի, Կանադա |
Վինիպեգ համալսարանի դասախոսները վավերացրել են նոր կոլեկտիվ համաձայնագիր: Համալսարանի նախագահ և Սիվիլիթաս Հիմնադրամի Պատվո Խորհրդի անդամ Լոյդ Էքսուորթին նշեց, որ շատ գոհ է գործընթացի արդյունքից: -Այս համաձայնագիրը և՜ արդար է, և՜ ֆինանսապես արդյունավետ և կերաշխավորի մեր` բարձրորակ աշխատակազմ հավաքագրելու և պահպանելու կարողությունը, ինչպես նաև անդրադառնում է դասախոսների համար բազմաթիվ կարևոր վարչական խնդիրների, - մեկնաբանեց Էքսուորթին:
Գործարքը ներառում է 5.41 տոկոս աշխատավարձի բարձրացում երեք տարով և այլ օգուտներ, ավելացված թոշակային ավանդներ և այլ բարելավումներ: Դաշնագիրը հետադարձ ուժ ունի մինչև 2010թ. ապրիլը և կլրանա 2013թ. մարտի վերջին:
Վինիպեգ համալսարանի Դասախոսական ասոցիացիան սկզբնապես ձգտում էր 8.4 տոկոսի, իսկ համալսարանը փոխարենն առաջարկեց 3.7 տոկոս: Բանակցությունները տեղի ունեցան վերջին րոպեին` նախքան գործադուլի վերջնաժամկետը, երեքշաբթի: Դասախոսական ասոցիացիան համալսարանում ներկայացնում է 350 դասախոսներ, գրադարանավարներ, մարզիչներ և սպորտային թերապիստներ: