Լոյդ Էքսուորթին` ընտրվել է Համաշխարհային Ֆեդերալիստների Շարժման միջազգային նախագահ
| Պատվո խորհուրդ / Լոյդ Ն. Էքսուորթի, Կանադա |
Լոյդ Էքսուորթին` Կանադայի նախկին արտաքին գործերի նախարարը (1996-2000), ընտրվել է Համաշխարհային Ֆեդերալիստների Շարժման (ՀՖՇ) միջազգային նախագահ: ՀՖՇ-ն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում և որը Միավորված ազգերի կազմակերպությունում ունի խորհրդատվական կազմակերպության կարգավիճակ: Էքսուորթին հաջորդել է մեկ այլ կանադացու, նախկին սենատոր Լուիս Ուիլսոնին, ով փոխարինել էր դերասան և մարդասեր սըր Փիթեր Ուստինովին 2004-ին` նրա մահից հետո:
ՀՖՇ-ն ստեղծվել է 1947թ-ին նրանց կոմից, ովքեր մտահոգված էին, որ նոր ՄԱԿ-ի կառուցվածքը շատ նման էր Ազգերի լիգային, որը ձախողեց կանխարգելել Երկրորդ համաշխարհային պատերազմը: Երկու կազմակերպություններն էլ թույլ կառուցվածք ունեն` որպես սուվերեն ազգ-պետությունների միավորում, մի քանի ինքնավար իրավասություններով:





