Ատոմ Էգոյանը 2011թ.Տրիբեկա կինոփառատոնի ժյուրիի կազմում
| Պատվո խորհուրդ / Ատոմ Էգոյան, Կանադա |
Հայտարարվել է տասներորդ Տրիբեկա կինոփառատոնի ժյուրիի անդամների կազմը, որի թվում է կանադացի կինոռեժիսոր և Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը: Էգոյանի հետ ժյուրիի կազմում լինելու են նաև կինոռեժիսոր Դեյվիդ Օ’Ռասսելը, դերասաններ Վուպի Գոլդբերգն ու Մայքլ Սերան, կատակերգակ Դենիս Լերին և այլոք:
Փառատոնը, որտեղի է ունենալու ապրիլի 20-ից մայիսի 1-ը, ունի վեց մրցանակային կատեգորիաներ: Հաղթողները հայտարարվելու են ապրիլի 28-ին Տրիբեկա մրցանակային երեկոյի ընթացքում, որը կհեռարձակվի TribecaFilm.com կայքով:
Տրիբեկա կինոփառատոնը հիմնադրվել է 2002թ. Ջեյն Ռոզենթալի, Ռոբեր դե Նիրոյի և Քրեյգ Հատկոֆի կողմից`ի պատասխան 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչության և Մանհեթենի ՏրիԲեԿա թաղամասում դրան հաջորդած կենսունակության կորստին: