Ատոմ Էգոյանը "Գաղափարների և Արարման" փառատոնին Կանադայում
| Պատվո խորհուրդ / Ատոմ Էգոյան, Կանադա |
Կանադական առաջատար <<Կանադական Բեմ>> թատերական կազմակերպությունը հայտարարել է <<Գաղափարների և Արարման>> փառատոնի ծրագրի մանրամասները: Կազմակերպության այս ամենամյա փառատոնը, որն աջակցում է արվեստագետների զարգացմանն ու նոր ստեղծագործություններին, տեղի է ունենալու Տորոնտոյի Բարկլի Սթրիթ թատրոնում 2011թ. մայիսի 9-ից 21-ը: Փառատոնն ընդգրկելու է 30-ից ավելի հետաքրքիր ու անվճար միջոցառումներ, որոնք բացահայտում են թատրոնի ապագան մրցանակակիր արվեստագետների (դերասանների), այդ թվում և Սիվիլիթաս Հիմնադրամի Պատվո Խորհրդի անդամ Ատոմ Էգոյանի հետ:
Հանդիսատեսն ու ստեղծագործողները հրավիրված են մասնակցելու անվճար <<Զրույցի մեջ>> կոչվող talkback-երի շարքին, որտեղ առաջավոր արվեստագետներ Մեթյու Ջոսլինն ու թատրոնի և կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը կքննարկեն իրենց գալիք համագործակցությունը` <<Դաժան և Նուրբ>> պիեսը (ներառված 2011 – 2012 Կանադական թատերաշրջանում) ինչպես նաև ելույթ կունենան այլ խոսնակներ:
Արվեստագետների Intensives շարքը հասանելի է բնագավառի աշխատողների համար, ովքեր կարող են սովորել համաշխարհային այնպիսի բարձրակարգ առաջատարներից, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, անվանի օպերային ղեկավար Ռոբերտ Կարսենը, փորձագետ Քրիս Ըրլը, երաժշտությամբ ներշնչված ստեղծագործողներ Պատրիս Նայամբանան ու Սուրահատա Սուսսոն, ինչպես նաև նորարական հիփ-հոփ արտիստ և դրամատուրգ Ուիլլ Փաուերը:
<<Գաղափարների և Արարման>> փառատոնը նպատակ ունի խրախուսել նորահայտ կամ կայացած տեղական, ազգային և միջազգային արվեստագետների միջև քննարկումներն ու փոխանակումը` նոր նախագծեր ներշնչելու նպատակով, որոնք թատրոնին կուղղորդեն դեռևս չբացահայտված և հետաքրքիր ուղղությամբ:
Փառատոնը նախատեսում է հանդիսատեսի և ստեղծագործողների հանդիպումը`բացահայտելու արարման գործընթացը, արտացոլելու ընթացիկ միտումները և միասին հայացք ուղղելու դեպի ապագա: