Սիսթեմ օֆ ը Դաուն խումբը վերամիավորվում է Հյուսիսային Ամերիկայում շրջագայության մեկնելու համար
| Պատվո խորհուրդ / Սերժ Թանկյան, ԱՄՆ |
Սիսթեմ օֆը Դաուն խումբը վերամիավորվել է կրկին միասին ելույթ ունենալու համար: Խմբի անդամներն են Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Սերժ Թանկյանը, թմբկահար Ջոն Դոլմայանը, կիթառահար/մեներգիչ Դարոն Մալաքյանը և բասիստ Շավո Օդադջյանը: Նրանց առաջին համերգը տեղի կունենա մայիսի 10-ին Կանադական Էդմոնթոն քաղաքում: Խմբի շրջագայությունը, որի մի մասն է կազմելու գնչու Գոգոլ Բոռդելլոն, ընթանալու է յոթ քաղաքներում` ընդգրկելով Վանքուվերը, Սիեթլը, Մաունթին Վյուն, Դենվերը, Ալբուկերկեն և Լաս Վեգասը:
Խումբը վերջին հինգ տարիների ընթացքում չէր շրջագայել: Հունիսին նրանք համերգ կտան նաև Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ավստրիայում, ինչպես նաև Ռուսաստանում: Շրջագայությունների օրերի մասին կարող եք տեղեկանալ systemofadown.com կայքից:
Վերջերս Թանկյանը նաև համագործակցեց Գարբիջ խմբի մեներգչուհի Շիրլի Մենսոնի հետ: Նրանց «The Hunger» երգը, որը վերցվել է Սերժի`«Prometheus Bound» ռոք մյուզիքլից, վաճառքի հանվեց iTunes-ի կողմից մարտի 1-ին: Հասույթը տրամադրվելու է Ամնեսթի Ինտերնեշնլին: