Վախճանվել է Ջիվան Թաբիբյանը

Պատվո խորհուրդ / Ջիվան Թաբիբյան, Ավստրիա

Հուլիսի 31-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 71 տարեկան հասակում վախճանվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Ջիվան Թաբիբյանը:

Ջիվան Թաբիբյանը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ԵԱՀԿ-ում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի այլ ստորաբաժանումներում 1998-2008 թթ.: Մինչև 2006 թ. նա եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում:

Թաբիբյանի հարուստ գիտական կենսագրությունը և աշխատանքը տարբեր միջազգային կառույցներում, տարբեր երկրների կառավարությունների համար, ինպես նաև հարուստ փորձը բիզնեսում, առիթ են ընձեռել նրան աշխատելու աշխարհի ամենատարբեր կողմերում: Սակայն իր կյանքի վերջին 10 տարիները, Ջիվան Թաբիբյանը նվիրեց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը: Նա շատ արագ դարձավ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի սյուներից մեկը: Տարիներ շարունակ միջազգային իրադարձությունների վերաբերյալ նրա համոզիչ վերլուծություններն ու մեկնաբանությունները ավելին էին, քան միայն Հայաստանի տեսակետները: Ինչպես կազմակերպությունում շատերն էին ասում, դրանք յուրատեսակ ուղեցույց էին կազմակերպության քաղաքականոթյան և ծրագրերի մշակման համար:

Ջիվան Թաբիբյանը ծնվել էր1937 թվականին Լիբանանում: Սովորել է Բեյրութի հայկական դպրոցներում, այնուհետ ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը: Ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, Փրինսթոնի համալսարանում, որտեղ ավարտել է դոկտորական աշխատանքը: Ավելի ուշ սովորել է նաև Սորբոնի համալսարանում, ինչպես նաև Փարիզի ռազմավարական և դիվանագիտական հետազոտությունների կենտրոնում:

Ջիվան Թաբիբյանը դասավանդել է մի շարք հեղինակավոր համալսարաններում` Կալիֆորնիայի համալսարանում (քաղաքագիտություն, արևելագիտություն, քաղաքաշինություն և համայնքային հոգեբանություն), Հարավային Կալիֆորնիայի համալսարանում (քաղաքային և տարածքային կառավարում, հանրային քաղաքականություն), Արվեստների կալիֆորնիայի ինստիտուտում (դիզայնի տեսություն), Ուեյք Ֆորեսթ համալսարանում (միջազգային հարաբերություններ): Ջիվան Թաբիբյանը նաև Կալիֆորնիայի արևմտյան հասարակագիտության  Լա Հոյա ինստիտուտի կառավարման և ռազմավարական հետազոտությունների ծրագրի հիմնդիրն ու տնօրենն էր:

Նա աշխատել է որպես խորհրդատու մի շարք կառավարությունների, հաստատությունների և կորպորացիաների համար` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Սաուդյան Արաբիայում, Մեքսիկայում, Գվատեմալայում, Վենեսուելայում, Կանադայում և Իրանում: Ջիվան Թաբիբյանի առաջին այցելությունը Հայաստան 1963-ին էր:

Հայաստանում նա իրականացնում էր քաղաքաշինական, տարածքային և տնտեսական զարգացման ծրագրեր: 1991-ին Հայաստանի անկախացումից հետո Ջիվան Թաբիբյանը համագործակցում էր ամենատարբեր սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շուրջ: Նա ներգրավված էր հատկապես էներգետիկ, առողջապահական, տնտեսական զարգացմանն ու դիվանագիտությանն առնչվող ծրագրերում: Նա անդամակցում էր Հայաստանի էներգետիկ կարիքները գնահատող էքսպերտային խմբին, որը մշակեց էներգետիկ ռազմավարության ծրագրի նախագիծ: Նա ակտիվորեն ներգրավված էր Մեծամորի ատոմակայանի վերագործարկման ծրագրում:

Սփյուռքի կառույցներում նրա գործունեությունը նույնպես բազմակողմ էր: Նա “Արփա” հետազոտական կենտրոնի հիմնադիր անդամ էր, Զորյան հիմնարկի հիմնադրման սկզբից ներգրավված էր նրա աշխատանքներում, ինչպես նաև AIM ամսագրի մեկնաբան էր:

Հայկական հարցերում ներգրավվածությունից զատ նա նաև դիզայնի ճանաչված մասնագետ էր և կինոյի հարցերով խորհրդատու: Նա աշխատել է Ասպենի  դիզայնի միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև Ռոբերտ Ռեդֆորդի կինոյի և հեռուստատեսության Սանդանսի ինստիտուտում:

Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո Ջիվան Թաբիբյանը դարձավ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ: Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը հաճախ է ասում, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո դեսպանի պաշտոն զբաղեցնելու իր առաջին  առաջարկը Ջիվան Թաբիբյանին էր: “Ջիվանի խորհուրդները, նրա իմաստնությունը, նրա անփոխարելինելի հումորի զգացումը պարզապես անգնահատելի էին: Մենք բոլորս նրա կարիքը շատ կզգանք բազմաթիվ պատճառներով: Դրանցից ամենակարևորը Հայաստանի և համաշխարհային խնդիրները համարժեք խորությամբ տեսնելու նրա ունակությունն էր ու այդ խնդիրներից յուրաքանչյուրի հիմքում ընկած իրական էությունը հայտնաբերելու և բացատրելու կարողությունը,” ասում է Վարդան Օսկանյանը:

Դեսպան Թաբիբյանի մահը սգում են նրա կինը` Իզաբելլա Չո Թաբիբյանը, որդին` Ջիվանը, դուստրը` Մարին, ԱՄՆ-ում նրա քույրերը` Օլիմպիա Ջեբեջյանն ու Անի Հակոբյանը և նրանց ընտանիքները, ինչպես նաև բազմաթիվ ընկերները, բարեկամներն ու գործընկերները:

Ջիվան Թաբիբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ուրբաթ, ժամը 16:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Խոր Վիրապի գերազմանատանը:

Ցավակցական հեռագրերը ընդունվում են Վիեննայում Հայաստանի դեսպանատանը, ինչպես նաև Սիվիլիթաս հիմնադրամի կողմից:

 

 
ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ
Մտորելու փաստեր

Հայաստանում թատրոնների ներկայացումների քանակը (1) և հաճախումներ թատրոններ (2)

(1) (2)
2008 2,364 409,500
2009 2,443 367,800
2010 2,331 394,800
2011 2,707 458,900

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում