Վախճանվել է Ջիվան Թաբիբյանը
Ջիվան Թաբիբյանը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ԵԱՀԿ-ում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի այլ ստորաբաժանումներում 1998-2008 թթ.: Մինչև 2006 թ. նա եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում: |



Հուլիսի 31-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 71 տարեկան հասակում վախճանվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Ջիվան Թաբիբյանը:


