Դուք հիմա հիշեցի՞ք

Պատվո խորհուրդ / Յոսի Սարիդ, Իսրայել

www.haaretz.com -- Իսրայելի պաշտպանության նախարարն այս շաբաթ այցելեց Թուրքիա: Ասում են` դա հաջողություն էր: Եթե այդպես է, ապա կարելի է շարունակել լռության ու լռեցման գաղտնի համաձայնությունը:

Հենց դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեր վրա դառը խոսքեր թափեց: Իսրայելցի մի կարևոր անձնավորություն զանգահարեց ինձ ու ասաց հետևյալը. «Այժմ դու պետք է թուրքերին պատասխան տաս, դատապարտես նրանց` հայերի հանդեպ նրանց գործած հանցանքների համար: Դու, Յոսի, դրա իրավունքն ունես: Այսօր դու մասնավոր անձ ես, բայց անգամ երբ դու հասարակական գործիչ էիր, ձեռնպահ չէիր մնում: Դու հաճախ էիր արտահայտվում, գրավոր կամ բանավոր, թե ինչպես են թուրքերը խուսափում ցեղասպանության պատասխանատվությունից»:

Ես լցված էի զզվանքով, ու իմ հոգին ուզում էր բերանիցս դուրս գալ: Ինձ զանգահարած անձը նողկալի իսրայելցու օրինակ էր` ամոթալի մարդկանց շարքում առաջիններից, ով մերժում էր հայկական հոլոքոսթը: Նա մեկն էր այն մարդկանցից, ով միացել էր այլոց և խստորեն քննադատել այն օրերի կրթության նախարարին, ով տասը տարի առաջ այցելել էր Երուսաղեմի եկեղեցի և այնտեղ հավաքվածներին ասել. «Մարդ արարածի կյանքի արժեքը` լինի հրեա, արաբ, հայ, գնչու, բոսնիացի, ալբանացի, թե ռուանդացի, այդ արժեքն եմ ես ուզում մեր ժողովրդի մտքում տպավորել: Դպրոցական պատմության նոր ծրագրում ես ուզում եմ ցեղասպանության մասին գլխավոր մի բաժին ներառել և որպես դրա մի մաս` հղում կատարել հայոց ցեղասպանությանը: Սա մեր պարտքն է ձեր առաջ, սա մեր պարտքն է նաև մեր առաջ»: Երկիրը ոտքի կանգնեց, նախարարները սկեցին քրտնել: Էհուդ Բարաքն ու Շիմոն Պերեսը առաջիններն էին, ովքեր իրենց վերապահումն արտահայտեցին: Նրանք շտապեցին ասել. այս հայտարարությունը կառավարության նախաձեռնությամբ չի արվել, դա բացառապես կրթության նախարարի նախաձեռնությունն է, ու նա է պատասխանատուն: Ես ամոթով մնացի:

Երուսաղեմում վերջերս նոր մեղեդի եմ լսում. «Թուրքերը վերջինն են, ովքեր իրավունք ունեն մեզ էթիկա սովորեցնել»: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ովքեր են առաջինը: Ակնհայտորեն այդպիսիք չկան, երբ խոսքն աշխարհի «ամենաբարոյական պետության ու բանակի» մասին է: Եթե թուրքերը փորձեն մեզ սովորեցնել, մենք նրանց ապտակելու ենք և ուժգին ենք ապտակելու:

Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է մեր օրերի Թուրքիան, որի ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, ամեն կերպ պաշտպանում է իր նախահայրերին: Անցյալի խորն ուսումնասիրությունը ներկայի հետքե՞րն է մերկացնում: Երբ ինչ-որ մեկը բռնի կերպով փորձում է ջնջել պատմությունը, ապա այդ պատմությունը սովորաբար վերագրվել է պահանջում, ընդ որում` արյամբ:

Բայց խնդիրը միայն քաղաքական գործիչները չեն: Քաղաքական ու հասարակական ոլորտի փորձագետներն էլ անհամբեր սպասում են  Թուրքիայի մութ անցյալի քողազերծմանը, որ մեկ միլիոնից ավելի զոհեր է սքողել:

Նրանք, ովքեր երբեք բառ չեն ասել քսաներորդ դարի առաջին ցեղասպանության մասին, հանկարծ հիշեցին այն: Դա այն ցեղասպանությունն է, որ Հենրի Մորգենթաուն բնորոշել է որպես «արդի պատմության մեծագույն ոճիր»: Այդ դժնդակ տարիներին նա Օսմանյան Թուրքիայում ամերիկյան դեսպանն էր և նա հրեա էր:

Ես պիտի ասեմ, թե ինչպիսին էր իմ պատասխանը զայրացած զանգահարողին, «Հիմա՞ միայն հիշեցիր: Միայն հիմա՞ հիշեցիր, երբ նրանք ձեզ վերագրում են հանցանքներ, ասես դուք եք թուրքերը: Ես չեմ հավատում պատասխանատվության հավասար բաշխմանը, այնպես որ ինքներդ գործ ունեցեք Էրդողանի հետ, դուք արժանի եք նրան: Որքան տխուր է, որ դուք զիջեցիք բարոյական դիրքերը այլ շահերի համար, որ գալիս են ժամանակի հետ ու գնում են նույնպես ժամանակի հետ»:

Հիմա ես նաև հավելում ունեմ իմ պատասխանին: Եկեք ենթադրենք, որ Թուրքիան բարելավելու է Իսրայելի հետ կապերը և հասցնելու է այն մակարդակին, ինչպիսին դրանք անցյալում էին: Հետո՞: Հետո ի՞նչ: Մենք է՞լ ենք մեր ներդրումը կրկին բերելու հայկական հոլոքոսթը մերժելու գործում:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում