Դուք հիմա հիշեցի՞ք
www.haaretz.com -- Իսրայելի պաշտպանության նախարարն այս շաբաթ այցելեց Թուրքիա: Ասում են` դա հաջողություն էր: Եթե այդպես է, ապա կարելի է շարունակել լռության ու լռեցման գաղտնի համաձայնությունը: Հենց դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեր վրա դառը խոսքեր թափեց: Իսրայելցի մի կարևոր անձնավորություն զանգահարեց ինձ ու ասաց հետևյալը. «Այժմ դու պետք է թուրքերին պատասխան տաս, դատապարտես նրանց` հայերի հանդեպ նրանց գործած հանցանքների համար: Դու, Յոսի, դրա իրավունքն ունես: Այսօր դու մասնավոր անձ ես, բայց անգամ երբ դու հասարակական գործիչ էիր, ձեռնպահ չէիր մնում: Դու հաճախ էիր արտահայտվում, գրավոր կամ բանավոր, թե ինչպես են թուրքերը խուսափում ցեղասպանության պատասխանատվությունից»: |






