Առաջնորդների դպրոցի երկրորդ կիսամյակի մեկնարկը Ռուս-Հայկական համալսարանում
| Պատվո խորհուրդ / Արմեն Դարբինյան, Հայաստան |
Մարտի 14-ին Ռուս-Հայկական «Սլավոնական» համալսարանի «Առաջնորդների դպրոցը» վերսկսեց դասընթացների երկրորդ կիսամյակը: Դասընթացները կազմվել են Հարավ-Կովկասյան երկաթուղի փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների համար: Դպրոցի հաստատման հուշագիրը սկզբնապես ստորագրվել էր համալսարանի ռեկտոր և Սիվիլիթասի պատվո խորհրդի անդամ Արմեն Դարբինյանի և Հարավ-Կովկասյան երկաթուղի ընկերության տնորեն պրն. Շայդուլինի կողմից 2009 թ.-ի օգոստոսին:
Երկրորդ կիսամյակում ընկերության գլխավոր տնօրեններն ու երիտասարդ մասնագետները կուսուցանեն տարբեր թեմաներ, որոնք վերաբերում են ծրագրերի, մարդկային ռեսուրսների և ռազմավարական կառավարմանը, հաճախորդների սպասարկմանը, ինչպես նաև հաղորդակցման և բանակցելու հմտությունների զարգացմանն ու բիզնեսի կառավարմանն առընչվող այլ թեմաների: