Թուրքիայում մարդու իրավունքների գծով թղթակիցների ձերբակալությունները անհանգստանալու առիթ են տալիս

Պատվո խորհուրդ / Մուրատ Բելգե, Թուրքիա
Երբ չորս տարի առաջ սկսվեց Էրգենեկոնի հետաքննությունը, կարծիք կար, որ կազմակերպության պաշտոնյաները ներգրավված էին որոշ սպանությունների ծրագրման մեջ: Որպես այդպիսին, հետաքննությունը փորձ էր բացահայտելու այն թուրք պաշտոնյաներին, ովքեր կառավարությունը տապալելու ծրագրեր ունեին: Վերջերս հետաքննության լեգիտիմությունը կասկածի տակ դրվեց, երբ ձերբակալվեցին տաս լրագրողներ ու գրողներ, ներառյալ մարդու իարվունքների երկու ինքնահռչակ թղթակիցներ Ահմետ Սիկն ու Նեդիմ Սեները:  

Սիվիլիթասի Պատվո Խորհրդի անդամ Մուրատ Բելգեն ևս հայտնվել է Էրգենեկոնի հետաքննության նշանակետում: Տարաֆ թերթի իր սյունակում Բելգեն գրել է. §Եթե ձերբակալվել է Ահմետ Սիկը, ինձ ևս կարող են ձերբակալել¦:  

Սիկը, 2007թ Նոկտա  քաղաքական ամսագրում աշխատելիս հեղինակել էր մի պատմություն, որը հետագայում ուղղորդեց Էրգենեկոնի հետաքննությանը: Սեները վերջերս հեղինակել էր “Կարմիր Ուրբաթ. Ով կոտրեց Դինքի գրիչը” վերնագրով մի գիրք, որտեղ բացահայտվում էր այն փաստը, որ թուրքական անվտանգության ուժերը գիտեին Հրանտ Դինքի ծրագրված սպանության մասին:  Դինքը, ով Ակոս շաբաթաթերթի թուրքահայ խմբագիրն էր, սպանվել էր 2007-ին:.

Դատական գործի մեղադրող կողմը ժխտել է, որ երկու լրագրողներն էլ ձերբակալվել են իրենց գաղափարների համար: Նաեվ ավելացրել են, որ պետությունը լուրջ փաստեր ունի նրանց դեմ, որոնց բնույթը դեռ իրավասու չեն բացահայտելու հանրությանը:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում