Մուրադ Բելգե. «Գրքի կարևորությունն անգնահատելի է»

Պատվո խորհուրդ / Մուրատ Բելգե, Թուրքիա
imagesՄուրադ Բելգե. «Գրքի կարևորությունն անգնահատելի է, քանի որ օրաթերթերը, բացի Միլիյեթից, նույնիսկ մեկ տող չեն գրել դրա մասին»։
Թուրքիայի համար այդ թիվն ապշեցուցիչ էր:
Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարին պատկանող և երկար ժամանակ թաքցված փաստաթղթի համաձայն պետական ժողովրդագրական ցուցանիշների փաստաթղթերից 1915-1916 թթ. անհետացել է 972 հազար հայ:
Թուրքիայում ցանկացած քննարկում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել օսմանյան հայերի հետ, կարող է մեծ ցասման ալիք բարձրացնել հասարակության մեջ: Բայց հայերի թիվը մնում էր անհայտ, մինչև այն չհրատարակվեց մի գրքում հունվարին: Օրաթերթերն ընդհանարապես չէին խոսում այդ մասին: Հեռուստատեսային ծրագրերը չէին քննարկում այդ հարցը:
«Ոչինչ, ոչ մի խոսք», ասում է Մուրաթ Բարդաքչին` ազգությամբ թուրք գրքի հեղինակը:
Լռությունը կարող է միայն մեկ բան նշանակել, ինչպես նա է ասում. «Իմ արձանագրած թվերն ահռելի են, և միգուցե մարդիկ դեռ պատրաստ չեն խոսել այդ մասին»:
Տարիներ շարունակ թուրքերից շատերը ոչինչ չգիտեին 1915-1918 թթ. հայերի ցեղասպանության մասին, այն դեպքում, երբ Օսմանյան Կայսրության կողմից ավելի քան մեկ միլիոն հայեր անողոքաբար սպանդի են ենթարկվել: Թուրքիան փակի տակ է պահում իր անցյալի ամենանողկալի էջերը` Խորհրդային Միության ոճով թույլ չտալով այդ մասին ոչ մի հիշատակում դասագրքերի և պետական հրապարակումների մեջ և ժխտման ագրեսիվ արշավ տանելով:
Բայց վերջին տասնամյակի ընթացքում, քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգահեռ, թուրք հասարակության մի ստվար զանգված կասկածի տակ է առնում իրադարձությունների պետական մեկնաբանությունը: Դեկտեմբերին մի խումբ մտավորականներ ակցիա կազմակերպեցին` ներողություն հայցելով զանգվածային կոտորածների փաստը չընդունելու համար: Մոտ 29 000 մարդ ստորագրեցին դրա տակ:
Իր «Թալեաթ Փաշայի անհայտ փաստաթղթերը» գրքով պարոն Բարդաքչին ակամայից դարձել է այս զարգացման մի մասը: Գիրքը ժամանակին Թալեաթ Փաշային` հայերի զանգվածային տեղահանման հիմնական կազմակերպիչներից մեկին պատկանող փաստաթղթերի և արձանագրությունների հավաքածու է:
Թալեաթի այրու` Հայրիեի կողմից պարոն Բարդաքչիին տրված փաստաթղթերը ներառում են բնակչության թվաքանակի վերաբերյալ փաստաթղթեր: Մինչ 1915 թ. Օսմանյան կայսրությունում բնակվում էին 1 256 000 հայեր: 2 տարի անց թիվը նվազեց 284 157-ի:
Շարքային մարդկանց համար սա կարող է ընդամենը տխուր վիճակագրություն թվալ: Բայց խնդրին տեղյակ մարդիկ հասկանում են, թե որքան աղաղակող են այս թվերը: Թուրքիան երբեք չի խոսել տեղահանվածների կամ զոհերի թվի մասին: Կիրակի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը զգուշացրեց նախագահ Օբամային, որ նա պիտի վերանայի հարաբերությունները, եթե ճանաչի հայերի ցեղասպանությունը մինչև հաջորդ ամսվա իր այցը Թուրքիա:
Թուրքական վարկածը հետևյալն է. Օսմանյան Կայսրության անկումը աղետալի էր, և մահացածները այդ քաոսի զոհերն էին:  
Պարոն Բարդաքչին այդ վարկածի կողմնակիցն է և պնդում է, որ այդ թվերը մահացածների թիվը չեն, այլ ընդամենը ցույց են տալիս հայկական բնակչության թվի անկումը տեղահանումից հետո: Նա դեմ է այն պնդումներին, թե տեղի ունեցածը ցեղասպանություն էր և կարծում է, որ Թուրքիան ստիպված էր քայլեր ձեռնարկել հայերի դեմ, որովհետև նրանք բացեիբաց աջակցում էին Ռուսաստանին Թուրքիայի դեմ տարվող պատերազմում:
«Դա նացիստական քաղաքականություն կամ ցեղասպանություն չէր», ասում է նա: «Շատ մութ շրջան էր: Շատ դժվար որոշում էր: Բայց արտաքսումը մի շարք արյունալի իրադարձությունների հետևանք էր: Կառավարության համար հայերին արտաքսելն անհրաժեշտություն էր»:
Այս փաստարկը հերքում են շատ գիտնականներ, ովքեր կարծում են, որ փոքրաքանակ հայ ապստամբները մեծ վտանգ չէին ներկայացնում Օսմանյան Կայսրության համար և որ իրականում այդ քաղաքականությունն ավելի շատ այն համոզման արդյունքն էր, որ հայերը, քրիստոնյա լինելով, վստահելի չէին և հետևաբար խնդրահարույց էին:
Պատմաբան Հիլմար Կայզերը, որը հայերի ցեղասպանության գիտակ է, ասում է, որ գրքում զետեղված արձանագրությունները Օսմանյան Կայսրության իսկ կողմից տրամադրված ապացույցն են այն բանի, որ պետությունը իրականացրել է հայերին բնաջնջելու հաշվարկված քաղաքականություն: «Մենք տեսնում ենք թվերի մասին ապացույցներ` զետեղված մեկ փաստաթղթում», ասում է նա: «Դա նման է գլխին ստացված հարվածի»:
Պարոն Կայզերը 1915-ից առաջ և հետո ընկած շրջանի հայկական բնակչության քանակի մասին արձանագրությունները  համարում է «մահվան արձանագրություններ»:
«Այլ կերպ չի կարելի դիտարկել այս փաստաթուղթը», ասում է նա։ «Հնարավոր չէ հենց այնպես թաքցնել մեկ միլիոն մարդ»:
Այլ վերլուծաբանների կարծիքով այս թիվը մեծ հավելում էր պատմական արձանագրություններին, բայց այն նորություն չէր:
«Սա ներկայացնում է այն, ինչ մենք արդեն գիտենք»,  ասում է Դոնալդ Բլոքսամը՝ «Ցեղասպանության մեծ խաղը. իմպերիալիզմ, ազգայնականություն և Օսմանյան Կայսրության հայերի կործանումը» գրքի հեղինակը:
Պարոն Բարդաքչին պատմաբան է, որ սովորել է թուրքական ձեռագրերը կարդալ իր տատիկից` կարողանալով հասկանալ Թուրքիայի գրված անցյալը, մի բան որ թուրքերից շատ քչերն են կարողանում անել: Նրա պապը և Թալեաթ փաշան նույն քաղաքական կուսակցությունից էին, և նրա ընտանիքը ճանաչում էր Թուրքիայի հիմնադիրներից շատերին:
«Մենք մեծ գրադարան ունեինք տանը», ասում է նա։ «Միշտ խոսում էին պատմության և անցյալի մասին»:
Չնայած հստակ է, որ նա ուզում էր, որ այդ թվերը հայտնի դառնան, այնուամենայնիվ նա համառորեն հրաժարվում է մեկնաբանել դրանք: Գրքում նա վերլուծություն չի առաջարկում, և Թալեաթի այրու հետ հարցազրույցից ու փաստաթղթերից բացի, գրքում այլ տեքստ չկա:
«Ես չէի ցանկանում միջամտել և մեկնաբանել», ասում է նա։ «Թող ընթերցողն ինքը որոշի»:
Նրա համոզմամբ դրա լավագույն միջոցը սառը և ստույգ փաստեր օգտագործելն է, որոնք զերծ կլինեն տարիներ շարունակ այս խնդրին ուղեկցող զգացմունքային հռետորությունից:
«Համոզված եմ, որ մենք փաստաթղթերի կարիք ունենք Թուրքիայում», ասում է նա։ «Դա ամենակարևորն է»:  
Սակայն Թուրքիայի հասարակության որոշ հետազոտողների կարծիքով լռությունն ավելի ընդգծում է, թե որքան մեծ տաբու է դեռևս այդ թեման: «Գրքի կարևորությունը ակնհայտ է, քանի որ բացի Միլիյեթից որևէ օրաթերթ գոնե մեկ տող չի գրել այդ մասին», ասում է թուրք գիտնական, Սիվիլիթաս հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Մուրադ Բելգեն :
Այդուհանդերձ այս գրքի հրատարակումը Թուրքիայի ժողովրդավարական հասունության չափանիշ է: Պարոն Բարդաքչին ասում է, որ նա պահել էր այդ փաստաթղթերը մոտ 27 տարի, որովհետև սպասում էր այն պահին, որ այդ գրքի հրապարակումը խուճապ չէր առաջացնի հասարակության մեջ:
«Եթե ես այս գիրքը հրատարակեի 10 տարի առաջ, ինձ դավաճան կհամարեին», ասում է պարոն Բարդաքչին:
«Մենտալիտետը փոխվել է», ավելացնում է նա։
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում