Վինիպեգ համալսարանի դասախոսները վավերացրել են նոր համաձայնագիր
Վինիպեգ համալսարանի դասախոսները վավերացրել են նոր կոլեկտիվ համաձայնագիր: Համալսարանի նախագահ և Սիվիլիթաս Հիմնադրամի Պատվո Խորհրդի անդամ Լոյդ Էքսուորթին նշեց, որ շատ գոհ է գործընթացի արդյունքից: -Այս համաձայնագիրը և՜ արդար է, և՜ ֆինանսապես արդյունավետ և կերաշխավորի մեր` բարձրորակ աշխատակազմ հավաքագրելու և պահպանելու կարողությունը, ինչպես նաև անդրադառնում է դասախոսների համար բազմաթիվ կարևոր վարչական խնդիրների, - մեկնաբանեց Էքսուորթին:
|
Լոյդ Էքսուորթին` ընտրվել է Համաշխարհային Ֆեդերալիստների Շարժման միջազգային նախագահ
Լոյդ Էքսուորթին` Կանադայի նախկին արտաքին գործերի նախարարը (1996-2000), ընտրվել է Համաշխարհային Ֆեդերալիստների Շարժման (ՀՖՇ) միջազգային նախագահ: ՀՖՇ-ն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում և որը Միավորված ազգերի կազմակերպությունում ունի խորհրդատվական կազմակերպության կարգավիճակ: Էքսուորթին հաջորդել է մեկ այլ կանադացու, նախկին սենատոր Լուիս Ուիլսոնին, ով փոխարինել էր դերասան և մարդասեր սըր Փիթեր Ուստինովին 2004-ին` նրա մահից հետո: ՀՖՇ-ն ստեղծվել է 1947թ-ին նրանց կոմից, ովքեր մտահոգված էին, որ նոր ՄԱԿ-ի կառուցվածքը շատ նման էր Ազգերի լիգային, որը ձախողեց կանխարգելել Երկրորդ համաշխարհային պատերազմը: Երկու կազմակերպություններն էլ թույլ կառուցվածք ունեն` որպես սուվերեն ազգ-պետությունների միավորում, մի քանի ինքնավար իրավասություններով: Մուրադ Բելգե. «Գրքի կարևորությունն անգնահատելի է»
Մուրադ Բելգե. «Գրքի կարևորությունն անգնահատելի է, քանի որ օրաթերթերը, բացի Միլիյեթից, նույնիսկ մեկ տող չեն գրել դրա մասին»։Թուրքիայի համար այդ թիվն ապշեցուցիչ էր: Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարին պատկանող և երկար ժամանակ թաքցված փաստաթղթի համաձայն պետական ժողովրդագրական ցուցանիշների փաստաթղթերից 1915-1916 թթ. անհետացել է 972 հազար հայ: Քլինթոնի հայտարարությունը դեսպան Սթիվեն Բոսուորթի նշանակման կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Սթիվեն Վ. Բոսուորթին նշանակել է հատուկ ներկայացուցիչ Հյուսիսային Կորեայի հարցերով: Այսպիսով դեսպան Բոսուորթը դարձել էՀյուսիսային Կորեայի հարցերով գլխավոր պաշտոնյան պետդեպարտամենտում և անմիջականորեն հաշվետու է պետքարտուղարին և ԱՄՆ նախագահին:
ՀՀ նախկին վարչապետը վստահ է, որ Հայաստանի ԱԷԿ-ն անհրաժեշտ է փոխարինել քամու և արևային կայաններով
ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր և Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Արմեն Դարբինյանը հրապարակային դասախոսության ժամանակ հայտնել է իր կարծիքը` Հայաստանում ատոմակայանի անհրաժեշտության հարցի վերաբերյալ:
Վախճանվել է Ջիվան Թաբիբյանը
Ջիվան Թաբիբյանը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ԵԱՀԿ-ում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի այլ ստորաբաժանումներում 1998-2008 թթ.: Մինչև 2006 թ. նա եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում: Սիսթեմ օֆ ը Դաուն խումբը վերամիավորվում է Հյուսիսային Ամերիկայում շրջագայության մեկնելու համար
Սիսթեմ օֆը Դաուն խումբը վերամիավորվել է կրկին միասին ելույթ ունենալու համար: Խմբի անդամներն են Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Սերժ Թանկյանը, թմբկահար Ջոն Դոլմայանը, կիթառահար/մեներգիչ Դարոն Մալաքյանը և բասիստ Շավո Օդադջյանը: Նրանց առաջին համերգը տեղի կունենա մայիսի 10-ին Կանադական Էդմոնթոն քաղաքում: Խմբի շրջագայությունը, որի մի մասն է կազմելու գնչու Գոգոլ Բոռդելլոն, ընթանալու է յոթ քաղաքներում` ընդգրկելով Վանքուվերը, Սիեթլը, Մաունթին Վյուն, Դենվերը, Ալբուկերկեն և Լաս Վեգասը:
Ատոմ Էգոյանը "Գաղափարների և Արարման" փառատոնին Կանադայում
Կանադական առաջատար <<Կանադական Բեմ>> թատերական կազմակերպությունը հայտարարել է <<Գաղափարների և Արարման>> փառատոնի ծրագրի մանրամասները: Կազմակերպության այս ամենամյա փառատոնը, որն աջակցում է արվեստագետների զարգացմանն ու նոր ստեղծագործություններին, տեղի է ունենալու Տորոնտոյի Բարկլի Սթրիթ թատրոնում 2011թ. մայիսի 9-ից 21-ը: Փառատոնն ընդգրկելու է 30-ից ավելի հետաքրքիր ու անվճար միջոցառումներ, որոնք բացահայտում են թատրոնի ապագան մրցանակակիր արվեստագետների (դերասանների), այդ թվում և Սիվիլիթաս Հիմնադրամի Պատվո Խորհրդի անդամ Ատոմ Էգոյանի հետ:
|
Թուրքիայում մարդու իրավունքների գծով թղթակիցների ձերբակալությունները անհանգստանալու առիթ են տալիս
Երբ չորս տարի առաջ սկսվեց Էրգենեկոնի հետաքննությունը, կարծիք կար, որ կազմակերպության պաշտոնյաները ներգրավված էին որոշ սպանությունների ծրագրման մեջ: Որպես այդպիսին, հետաքննությունը փորձ էր բացահայտելու այն թուրք պաշտոնյաներին, ովքեր կառավարությունը տապալելու ծրագրեր ունեին: Վերջերս հետաքննության լեգիտիմությունը կասկածի տակ դրվեց, երբ ձերբակալվեցին տաս լրագրողներ ու գրողներ, ներառյալ մարդու իարվունքների երկու ինքնահռչակ թղթակիցներ Ահմետ Սիկն ու Նեդիմ Սեները:
Մեր ամենաուժեղ կողմերից մեկը ուսանողների բազմազանությունն է
Civilnet.tv-ն զրուցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հյուսիսային Կորեայի քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Սթիվեն Բոսուորթի հետ, որը Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկանն է, ինչպես նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվո խորհրդի անդամ:Բոսուորթի անմիջական ջանքերով սկսվեցին Ֆլեթչերում հայաստանցի մասնագետների, Կառավարության միջին օղակի պաշտոնյաների վերապատրաստման վեցամսյա ծրագրերը: Առաջնորդների դպրոցի երկրորդ կիսամյակի մեկնարկը Ռուս-Հայկական համալսարանում
Մարտի 14-ին Ռուս-Հայկական «Սլավոնական» համալսարանի «Առաջնորդների դպրոցը» վերսկսեց դասընթացների երկրորդ կիսամյակը: Դասընթացները կազմվել են Հարավ-Կովկասյան երկաթուղի փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների համար: Դպրոցի հաստատման հուշագիրը սկզբնապես ստորագրվել էր համալսարանի ռեկտոր և Սիվիլիթասի պատվո խորհրդի անդամ Արմեն Դարբինյանի և Հարավ-Կովկասյան երկաթուղի ընկերության տնորեն պրն. Շայդուլինի կողմից 2009 թ.-ի օգոստոսին:
Դուք հիմա հիշեցի՞ք
www.haaretz.com -- Իսրայելի պաշտպանության նախարարն այս շաբաթ այցելեց Թուրքիա: Ասում են` դա հաջողություն էր: Եթե այդպես է, ապա կարելի է շարունակել լռության ու լռեցման գաղտնի համաձայնությունը: Հենց դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեր վրա դառը խոսքեր թափեց: Իսրայելցի մի կարևոր անձնավորություն զանգահարեց ինձ ու ասաց հետևյալը. «Այժմ դու պետք է թուրքերին պատասխան տաս, դատապարտես նրանց` հայերի հանդեպ նրանց գործած հանցանքների համար: Դու, Յոսի, դրա իրավունքն ունես: Այսօր դու մասնավոր անձ ես, բայց անգամ երբ դու հասարակական գործիչ էիր, ձեռնպահ չէիր մնում: Դու հաճախ էիր արտահայտվում, գրավոր կամ բանավոր, թե ինչպես են թուրքերը խուսափում ցեղասպանության պատասխանատվությունից»: Սերժ Թանկյանը գրավում է թատրոնի աշխարհը
Մայիսին Սերժ Թանկյանը կմիանա իր Սիսթեմ օֆ ը Դաուն խմբի անդամներին` մեկնելու այս տարվա ամենասպասված շրջագայությանը: Սակայն մինչ կրկին խմբի հետ բեմ բարձրանալը, Թանկյանը մի նոր աշխարհ է գրավում`թատրոնը: «Պրոմեթեուս բաունդ» անվանմամբ Թանկյանի համագործակցությունը հայտնի դրամատուրգ Սթիվեն Սաթերի հետ ներկայումս համաշխարհային պրեմիերայի ընթացքում է Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքի Ամերիկյան ռեպերտուար թատրոնում:
Ատոմ Էգոյանը 2011թ.Տրիբեկա կինոփառատոնի ժյուրիի կազմում
Հայտարարվել է տասներորդ Տրիբեկա կինոփառատոնի ժյուրիի անդամների կազմը, որի թվում է կանադացի կինոռեժիսոր և Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը: Էգոյանի հետ ժյուրիի կազմում լինելու են նաև կինոռեժիսոր Դեյվիդ Օ’Ռասսելը, դերասաններ Վուպի Գոլդբերգն ու Մայքլ Սերան, կատակերգակ Դենիս Լերին և այլոք:
Ատոմ Էգոյանը Գլեն Գոուլդ Մրցանակի Ժյուրիի կազմում
Սիվիլիթաս Հիմնադրամի Պատվո Խորհրդի անդամ և կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը 9րդ ամենամյա Գլենն Գոուլդ Մրցանակի ժյուրիի կազմում է: Միջազգային մրցանակը շնորհվում է Գլենն Գոուլդեն Հիմնադրամի կողմից` ի հիշատակ հայտնի կանադացի դաշնակահար Գլենն Գոուլդենի: Մրցանակը շնորհվում է ապրող (կենդանի) անձանց յուրաքանչյուր 3 տարին մեկ`երաժշտության և հաղորդակցության ասպարեզում ունեցած ներդրումների համար:
|



Մուրադ Բելգե. «Գրքի կարևորությունն անգնահատելի է, քանի որ օրաթերթերը, բացի Միլիյեթից, նույնիսկ մեկ տող չեն գրել դրա մասին»։
Հուլիսի 31-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 71 տարեկան հասակում վախճանվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ Ջիվան Թաբիբյանը:
Civilnet.tv-ն զրուցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հյուսիսային Կորեայի քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Սթիվեն Բոսուորթի հետ, որը Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկանն է, ինչպես նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվո խորհրդի անդամ:


