 Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորթը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան այսօր այցելեցին Սիվիլիթաս հիմնադրամ: Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հարցեր, շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: Պրն. Լեֆորթը ծանոթացավ Սիվիլիթասի ընթացիկ ծրագրերին և դերակատարությանը Հայաստանում քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի զարգացման գործում, ինչպես նաև ներկայացրեց իր առաքելության հիմնական նպատակները և դրանց իրագործման միջոցները: Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Եվրոմիության` Հայաստանում արդյունավետ ներգրավվածության հնարավորությունները և դրանց ուղիները:
 Հոկտեմբերի 20-ին Սիվիլիթաս այցելեց Գերմանական Մարշալի հիմնադրամի և Ռոբերտ Բոշ հիմնադրամի համատեղ պատվիրակությունը , որը նախորդ օրերին այցելել էր նաև Ադրբեջան և Վրաստան տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին ծանոթանալու նպատակով :
ամբողջությամբ
 Երեքշաբթի, հունիսի 14-ին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը՝ ընկերակցությամբ Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեի և շվեդ դիվանագետների պատվիրակության խմբի, այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Նախարար Բիլդթը տեղեկացվեց Սիվիլիթաս հիմնադրամի բազմաբնույթ նախագծերի և ապագա ծրագրերի մասին:
ամբողջությամբ
Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը Բեռլինում մասնակցել է «Սևծովյան տարածաշրջան. ընթացիկ և ապագա հեռանկարներ» անունը կրող մեկօրյա համաժողովին, որը կայացել է հունվարի 25-ին Գերմանիայի արտգործնախարարությունում:
Պարոն Օսկանյանը Սևծովյան Հանձնաժողովի անդամ է, որը և հովանավորել էր համաժողովը: Գերմանական Մարշալի հիմնադրամի, Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի, Բերթելսման հիմնադրամի և ԹԵՓԱՎ-ի համատեղ նախաձեռնությունը հանդիսացող Հանձնաժողովը կազմված է Սևծովյան տարածաշրջանի երկրների մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից: Հանձնաժողովի անդամները վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են, որպեսզի փորձեն գտնել ընդհանուր շահեր, ինչը կօժանդակի Սևծովյան տարածաշրջանի պետությունների կառավարություններին` շարժվելու ավելի սերտ համագործակցության ճանապարհով:
ամբողջությամբ
Նոյեմբերի 3-ին Սիվիլիթաս Հիմնադրամ այցելեցին Ինթըրնեշնլ Ըլըրթ կազմակերպության աշխատակիցները, Ասիական ծրագրերի պատասխանատու Օսկարի Պենտիկանյենի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպեցին Վարդան Օսկանյանի և Սալբի Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին տարածաշրջանային և տնտեսական խնդիրներով: Խոսվեց հատկապես հայ-թուրքական հարաբերություննների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրների մասին: Հյուրերին հետաքրքրում էր պարոն Օսկանյանի կարծիքը վերջին զարգացումների վերաբերյալ: Վարդան Օսկանյանը հետաքրքրվեց կազմակերպության ծրագրերով կովկասյան բիզնեսի և զարգացման ցանցի շրջանակներում, ներառյալ տնտեսական ծրագրերը որ իրենք իրականացնում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայում, Վրաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում և Ադրբեջանում:
 Հոկտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը` Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Էվալդաս Իգնատավիչյուսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը: Հյուրերը հանդիպեցին Վարդան Օսկանյանի հետ և զրուցեցին Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ: Հյուրերը մասնավորապես հետաքրքրված էին Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումներով, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարով: Պատասխանելով հարցերին, Վարդան Օսկանյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ այս խնդիրները փոխկապակցված են և դատելով վերջին զարգացումներից, ավելի կբարդացնեն ղարաբաղյան բանակցային գործընթացը: Զրուցակիցները անդրադարձան նաև այլ տարածաշրջանային խնդիրների: Քննարկվեցին նաև տնտեսական խնդիրներ, համեմատություններ անցկացվեցին Հայաստանում և Լիտվայում միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցության համատեքստում:
Հունիսի 12-ին Արտբրիջ գրախանութը և Գյումրիի Էլավ գրատունը կազմակերպել էին գրքի տոնավաճառ Գյումրիում:
Կեսօրից հետո Գյումրիի կենտրոնական փողոցում, որ վերջերս վերանվանվեց Ռիժկովի անունով, արտասովոր աշխուժություն էր տիրում: Գյումրեցիները հավաքվել էին Էլավ գրատան մոտ, որտեղ գրատան դիմաց, ցուցադրված էին մի քանի տասնյակ անուն գրքեր, որոնց մի մասը բերվել էր Երևանից և գյումրեցիներն առաջին անգամ հնարավորություն ունեին ծանոթանալու այդ գրքերին:
ամբողջությամբ
 Մայիսի 17-ին Դիլիջանում տոն էր: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ հին քաղաքի կենտորնական Շարամբեյան փողոցում “Արտբրիջ” գրախանութ-սրճարանը և “Շարան” արվեստի կենտրոնը կազմակերպել էին բացօթյա տոնախմբություն և տոնավաճառ:
“Բամբիռ” ռոք խումբը Երևանից և Դիլիջանցի երաժիշտները ավելի քան երեք ժամ լավ տրամադրություն պարգևեցին Դիլիջանի բնակիչներին և բազմաթիվ հյուրերին: Սիվիլիթասի խորհրդի անդամները և աշխատակազմը նույնպես այցելել էին Դիլիջան` վայելելու տոնը և Դիլիջանի համար արտասովոր արևոտ եղանակը: Վարդան Օսկանյանի “Անավարտ տասնամյակ” գրքի Հայաստանում տարածման իրավուքը պատկանում է “Արտբրիջին”:
Մայիսի 13-ին Սիվիլիթաս հիմնադրամ էին այցելել Վաշինգտոնում տեղակայված Ազգային զինվորական դպրոցի մի խումբ ուսանողներ: Այցելությունը` տարածաշրջանային ուսուցողական շրջագայության շրջանակներում էր: Խումբը հանդիպեց Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ, ով նրանց ներկայացրեց Սիվիլիթասի նախաձեռնություններն ու ծրագրերը:
ամբողջությամբ
Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամներ Վարդան Օսկանյանն ու Վահե Աղաբեկյանցը, տնօրեն Սալբի Ղազարյանը և աշխատակազմի անդամներ Արտաշես Դարբինյանն ու Հայկ Պետրոսյանը այցելեցին Գորիս և Մեղրի` ականատես լինելու Սիվիլիթասի գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի ներդրմանը Սյունիքի մարզում:
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ, օգնում է Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալվանք և Շվանիձոր գյուղերին անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելու հարցում: Այս ծրագրի կարևոր մաս է Իրանի հայ համայնքի թեմական խորհրդի աջակցությունը: Մեղրիի ճանապարհը, որն անցնում է երեք լեռնաշղթաների միջով, մոտավորապես մեկօրյա ճանապարհ է Երևանից, ծովի մակերևույթից մոտավորապես 400 մետր բարձրության վրա: Մինչ ձնհալը կհասնի գյուղի արտերին, ամբողջ ջուրը կլանում են ժայռերը, ավազն ու հողը:
ամբողջությամբ
|
|