ՍիվիլՆեթի աշնանային եթերաշրջանը

Պարբերական նամակներ
Դեռ անկախության տարեդարձից առաջ, սեպտեմբերի սկզբին, Սիվիլիթասը հասարակական հարցումների իր առաջին շարքն էր իրականացրել: Հարցերից մեկն էր` արդյո՞ք անկախության տարեդարձն իսկական տոն է Ձեզ համար: Հարցվողների 89 տոկոսը դրական էին պատասխանել: Այսպիսով տասը հայերից մոտավորապես ինը կարծում է, որ անկախության օրն իսկական տոն է՝ չնայած այսօրվա բոլոր խնդիրների, հիասթափությունների ու աննկարագրելի ճնշումների:

Հարցման մնացած մասը և արդյունքները կարող եք տեսնել այստեղ: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում: Ինչպես միշտ, մեզ հետաքրքրում են Ձեր արձագանքները:

Այս հարցման արդյունքները նաև ներկայացվեցին Հայաստանի անկախության տարեդարձին ՍիվիլՆեթի եթերում, վերջինիս մեկնարկի օրը: Չնայած բարձր լարվածությանը, այդ օրը ցույց տվեց, թե ինչ ձեռբերումներ կարող է ունենալ երիտասարդ, ստեղծագործ, ոգևորված և նվիրված անձնակազմը: Այն, ինչ այսօր կարող եք դիտել ՍիվիլՆեթի եթերում, այդ ոգևորության միայն սկիզբն է: Ընդամենը մեկ ամիս է, ինչ ՍիվիլՆեթը եթերում է, բայց շատերն արդեն նրա բովանդակությունը գնահատում են որպես ուրույն և գոհացուցիչ:

ՍիվիլՆեթը հետևում է հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներին։ Արդյո՞ք կփակվի ատոմակայանը, թե կկասեցվեն Լոռու Թռչկան ջրվեժի մոտ շինարարական աշխատանքները: Կարող եք իմանալ ՍիվիլՆեթի ռեպորտաժներից։ Ցանկանու՞մ եք լսել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, վետերան-լրագրող Լևոն Բարսեղյանի, թե  մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տեսակետները Հայաստանում վերջին փոփոխությունների վերաբերյալ: Նրանք մեր եթերում են: Փորձու՞մ եք հասկանալ Հայաստանի խաղողագործության ոլորտը, պարենային նորմերը Հայկական բանակում, կամ, թե ինչպես պատրաստվել երկրաշարժերին: Կարճ անիմացիոն ֆիլմերը հեշտությամբ կբացատրեն այդ ոլորտների խրթին մասերը: Ավելին ` կարող եք դիտել հարցազրույցներ միջազգային փորձագետների, հայ ակտիվիստների, երաժիշտների, արվեստագետների, ուսուցիչների, տնտեսագետների և բազում այլ մասնագիտության մարդկանց հետ: Եվ սա դեռ առաջին ամիսն է:

Անկախ նրանից` դիտում եք յուրաքանչյուր ժամ, թե շաբաթը մեկ անգամ, հավատացած ենք, որ որևէ նոր և Ձեզ հետաքրքրող նյութ կտեսնեք: Եթե համաձայն եք, սպասում ենք Ձեր արձագանքներին: Եթե համաձայն չեք, նույնպես արտահայտեք Ձեր կարծիքը և նշեք, թե ինչպիսի լուսաբանում եք ակնկալում:

Սիվիլիթաս հիմնադրամի մյուս ծրագիրը` «Օրակարգ» տնտեսական օրաթերթը, վերլուծություններ ու կարծիքներ է հրապարակում Հայաստանի և համաշխարհային տնտեսության ու քաղաքականության մասին։ Այն նաև հատուկ մաս է տրամադրում հայ ընթերցողին հետաքրքրող բազմազան տեսակետներ ներկայացնող սյունակագիրներին: Ամենահետաքրքրական խմբագրականներից հատվածները` հաջորդիվ:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում