Սուրճի, արվեստի և կյանքի մասին
| Պարբերական նամակներ |
Արդեն երկու շաբաթ է` հեռարձակվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» ինտերնետային լուրերի թողարկումը, և տպագրվում է «Օրակարգ» տնտեսական օրաթերթը:
Ամեն առավոտ «ՍիվիլՆեթ»-ը լուրեր է հաղորդում Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի անցուդարձերի մասին, լուսաբանում հայաստանյան տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած ուշագրավ տեսակետներն ու վերլուծությունները և ներկայացնում թարմ մոտեցումներ հին ու նոր խնդիրների վերաբերյալ:
«ՍիվիլՆեթ»-ը շաբաթվա ընթացքում եթեր է հեռարձակում սեփական հեղինակային հաղորդումներ, որոնք անդրադառնում են առանցքային և առօրյա կարևորության տարբեր թեմաների` բնապահպանությունից («Կանաչ լուրեր») ու համայնքային զարգացումից («Թիմը գնում է գյուղ») մինչև երգիծանք («NewsՀաբ»), մարդու իրավունք («ԱԶԱՏԱմարդ») և բարդ տնտեսական վերլուծություններ («Հոգսփօփ») թեթև անիմացիոն ֆիլմերի միջոցով:
«ՍիվիլՆեթ»-ի եթերում տեղ են գտնում նաև բազմաբնույթ հարցազրույցներ հասարակական, քաղաքական գործիչների, դիվանագետների, արվեստագետների, վերլուծաբանների և այլոց հետ:
«Սիվիլիթաս» հիմնադրամի մյուս նախագիծը` «Օրակարգ» տնտեսական օրաթերթը, վերլուծություններ ու կարծիքներ է հրապարակում Հայաստանի և համաշխարհային տնտեսության ու քաղաքականության մասին: Թերթի ուշադրության կենտրոնում տարածաշրջանային և միջազգային այն իրադարձություններն են, որոնք կարող են ազդել կամ արդեն ազդում են Հայաստանի վրա: Թերթը հատուկ էջ է տրամադրել սյունակագիրներին, որոնք հայ ընթերցողին հետաքրքրող բազմազան տեսակետներ են ներկայացնում:
Այս ամենի հետ մեկտեղ, «Սիվիլիթաս»-ը շարունակում է հանրային քննարկումների շարքը: Այս ամիս քննարկման հյուրն է լինելու ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ հայտնի դրամատուրգ, արվեստագետ, դերասան և երգիծաբան Վահե Բերբերյանը, ով կխոսի սուրճի, արվեստի և կյանքի մասին:
Վահեն 65 անհատական և խմբակային ցուցահանդեսների, չորս ելույթների շարքի, երկու վեպի և ավելի քան տասնյակ պիեսների հեղինակ է, որին երևանյան հանդիսատեսը պատիվ ունեցավ ունկնդրելու վերջերս TEDxYerevan 2011 միջոցառման ժամանակ: Ծանոթացեք Վահեի աշխարհին այստեղ և բաց մի թողեք նրան լսելու բացառիկ հնարավորությունը: