Այս սեպտեմբերին

Պարբերական նամակներ
Այս սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամը երեք նոր նախաձեռնություններ է սկսում՝ լուրերի հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև հանրային հարցումների անցկացում: Նախաձեռնությունները Սիվիլիթասի` քաղաքացիական հասարակությունը հզորացնելու առաքելության բնական շարունակությունն են և փորձելու են լրացնել Հայաստանում բաց, մատչելի և միևնույն ժամանակ իմաստալի տեղեկատվական դաշտ ունենալու կարիքը:

Հայերեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվող ՍիվիլՆեթը լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև միջազգային իրադարձությունները: Օտարերկրյա և տեղական փորձագետների մասնակցությամբ լուրերի թողարկումները կարելի է դիտել համացանցով՝ ուղիղ հեռարձակմամբ կամ՝ երբ ցանկանաք։

Օրաթերթը անդրադառնալու է Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաև կարևոր տեղ է հատկացնելու հանրային կարծիքին ու վերլուծությանը: Օրաթերթում տեղ կգտնեն տեղացի և օտարերկրյա լրագրողների հրապարակումները: Ավելի շատ անդրադարձ է լինելու տնտեսությանն ու գործարարությանը և քաղաքականությանը, բայց չեն անտեսվելու սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը, երգիծանքը:

Այս ամենի հետ մեկտեղ, Սիվիլիթաս հիմնադրամը սկսել է հանրային հարցումներ անցկացնել՝ նպատակ ունենալով մանրամասնորեն նախագծված հարցադրումների միջոցով վերհանել Հայաստանի քաղաքացիների իրական կարծիքներն ու դիրքորոշումները` ըստ ներկայացուցչական ընտրանքի: Նախաձեռնությունը, որը իրականացվելու է զուտ գիտական հիմունքներով, կարտացոլի Հայաստանի քաղաքացու կարծիքը օրվա թեմաների վերաբերյալ` ծառայելով որպես վերլուծությունների և մեկնաբանությունների օրինական հիմք:

Ամռան ընթացքում Սիվիլիթասը, Քաունթերփարթ ինթերնեշնլ և Կանաչաստան հասարակական կազմակերպությունների հետ միասին, հյուրընկալեց հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանին, որը որպես քաղաքացիական ակտիվիստ հանդիպեց հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների հետ հասարակական քննարկման շրջանակներում:

Թանգյանը պատմեց, թե ինչպիսի քաղաքացիական և սոցիալական նախաձեռնություններ է ունեցել, ինչպես է կամովին ռիսկի գնում և իր անունն օգտագործում հանուն լավ գաղափարների: Նա մասնակիցներին կոչ արեց վստահել սեփական ուժերին, լինել հաստատակամ և ավելի գիտակից մասնակցություն ունենալ քաղաքացիական նախաձեռնություններում:

Այս սեպտեմբերի խորհուրդը միանշանակ չէ` քսան տարիների անկախությունը կվերաիմաստավորվի նոր մոտեցումներով:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում