Կովկասում աշխարհաքաղաքականության 20 տարիները
| Պարբերական նամակներ |
Այս ամառ միայն զբոսաշրջիկները չեն, որ այցելում եմ Հայաստան: Աշխարհի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները ևս՝ օգտագործելով հնարավորությունը, փորձում են իրենց աչքերով տեսնել, թե ինչպես է զարգանում երկիրը, ինչ վիճակում է ժողովրդավարությունը: Այս տարի մենք արդեն հյուրընկալել ենք Բոստոնի Հյուսիսային համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանողների խմբի, որը ղեկավարում էր Գրեգ Ավթանդիլյանը: Մեկ այլ խումբ՝ Յուտայի պետական համալսարանի միջազգային գործարարության բաժնից, եկան Սիվիլիթաս՝ լսելու և խոսելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական մարտահրավերների մասին: Այս խումբը ներկայացնում էր Յուտայի համալսարանի Հանդսմանի բիզնես դպրոցը: Սիվիլիթասն ու Վարդան Օսկանյանը բարերար Ջոն Հանդսմանի հետ ունեն երկար տարիների ջերմ հարաբերություններ: Սիվիլիթասը օժանդակում է, որպեսզի հայ ուսանողները Հանդսմանի կրթաթոշակով չորս տարի ուսանեն Յուտայի պետական համալսարանում: Պարոն Հանդսմանը առատաձեռն է Սիվիլիթասին ու նրա ծրագրերը աջակցելու գործում:
Սիվիլիթաս այցելեց նաև Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Նա և պարոն Օսկանյանը քննարկեցին ներքաղաքական և տարածաշրջանային հարցեր: Պարոն Բիլդտն ականատես եղավ Սիվիլիթասի մի քանի նոր ծրագրերին: Նա տպավորված էր մեր ամենամեծ «ունեցվածքով»՝ երիտասարդ, ուշիմ և խելացի անձնակազմով:
Իրոք, հենց մեր աշխատակազմն ու մեր ընկերների և փորձագետների մեծ ցանցն է, որ մեզ հնարավորություն է տալիս անել այն, ինչ անում ենք: Հաջորդ շաբաթ, օրինակ, մենք ունենալու ենք հանրային քննարկում՝ հայացք ձգելով Հայաստանի անկախության քսանամյակին: Մենք հրավիրել ենք Կովկասի հարցերով մասնագիտացված երեք փորձառու մարդկանց՝ Լորենս Բրոերսին Մեծ Բրիտանիայի Հաշտեցման պաշարներ կազմակերպությունից, Լիզ Ֆուլլերին Պրագայից՝ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանից, և Լորենս Շիթսին՝ Միջազգային ճգնաժամային խմբից, որի գրասենյակը Թբիլիսիում է: Շուրջ երկու տասնամյակ այս լրագրողներն ու քաղաքագետները ուշադրությամբ հետևել են Հայաստանի և նրա շուրջ զարգացումներին: Քննարկման ընթացքում նրանք կխոսեն Կովկասում աշխարհաքաղաքականության քսան տարիների մասին: Նորվեգիայի Թագավորության կողմից հովանավորվող հանրային քննարկումներից այս մեկը տեսի է ունենալու հունիսի 22-ին, ժամը 17.00-ին և ուղիղ հեռարձակվելու է համացանոցով:
Այս քննարկումներն ու մեր մյուս ծրագրերը շարունակվելու են, բայց այս ամռան ընթացքում մեր հիմնական ուշադրությունը սևեռելու ենք սեպտեմբերին մեկնարկելիք ինտերնետ հեռուստատեսության աշխատանքների վրա: