Քննարկումներ, կամավորներ, սղաճ

Պարբերական նամակներ

«100 հարց, 100 պատասխան» առաջիկա հանրային քննարկման հյուրը կլինի Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  Միջոցառումը կկայանա երեքշաբթի, հունիսի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի «Անի» հյուրանոցի «Անի» սրահում: Ինչպես միշտ, քննարկումը կվարի «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Ձեր հարցերը կարող եք նախօրոք ուղարկել Սիվիլիթասի կայքի միջոցով և ուղիղ հեռարձակմամբ հետևել միջոցառմանը կամ հետո դիտել խմբագրված տարբերակը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մայիսի 24-ի «100 հարց, 100 պատասխան» հանրային քննարկմանը հավաստիացրեց, որ մարդու իրավունքների  պաշտպանության հարցերում պատրաստ է այնքան առաջ գնալ, «որքան թույլ է տալիս օրենքը, … որքան հայ գիտակից հասարակությունը պատրաստ կլինի օգնել ինձ»։

Մայիսին Սիվիլիթասը միջոցառումներ էր կազմակերպել Հայաստանի մարզերում: Մայիսի 31-ի Կապանի միջոցառմանը Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը պատմեց Սյունիքի մի շարք համայնքներում Սիվիլիթասի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող գյուղական ծրագրերի մասին, որին հաջորդեց քննարկում «Հանքարդյունաբերություն և բնապահպանություն» թեմայով: Քննարկման մասնակիցներն էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի փոխքաղաքապետ Գագիկ Ղարամանյանը և Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը:

Մայիսի 30-ի Գորիսի քննարկման թեման «Ներքին և արտասահմանյան զբոսաշրջության այսօրն ու հեռանկարներն» էր, որին մասնակցում էին «Տաթևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը, Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Իրինա Յոլյանը, նկարիչ, Գորիսի ստեղծագործողների միության ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանը:

Մայիսի 12-ի Գյումրիի քննարկման թեման էր «Արտագաղթի նոր ալիք. ինչո՞ւ են մարդիկ լքում հայրենիքը»: Մասնակիցներն էին «Գալա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը, Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը և «Արևամանուկ» հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը:

Ամիսը սկսել էինք ԷԲՐՈՒ-ով: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Թուրքիայի մշակութային բազմազանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված Սիվիլիթասի հանրային քննարկմանը մասնակցում էին լուսանկարիչ Աթիլլա Դուրակը, փաստաբան և գրող Ֆեթիյե Չեթինը, մարդաբան ու մշակութաբան Այշե Գյուլ Ալթընայը և Արաս հրատարակչատան աշխատակից Թագուհի Թովմասյանը:

Վերջապես ամառը եկավ Երևան: Այն իր հետ Սիվիլիթաս բերեց ուսանողների, ովքեր Հանթսման կրթաթոշակի ծրագրով և մեր հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Յուտայի պետական համալսարանում չորս տարով ուսանելու հնարավորություն ունեն: Նրանք Հայաստանից և ԱՄՆ-ից այլ ուսանողների հետ աշխատանքի փորձաշրջան են անցնում Սիվիլիթասում:

Սիվիլիթասի կայքը, ինչպես միշտ, ունի նոր վերլուծական հոդվածներ։ Վերջինը Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Զրոյական աճ» խորագրով հոդվածն էր Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին: Հետաքրքիր բանավեճերի առիթ տվեց նաև մեր աշխատակից Անի Նավասարդյանի բլոգը ««Մեծացող» ազգի մեծացող հիասթափությունը» վերնագրով:

Սիվիլիթաս հիմնադրամի ընթացիկ և առաջիկա գործունեության մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով մեր կայք www.civilitas.am:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում