«Նոր» հայեր Թուրքիայում
| Պարբերական նամակներ |
Սիվիլիթաս հիմնադրամի հաջորդ հանրային քննարկումն ունի հետաքրքրաշարժ խորագիր՝ «ԷԲՐՈՒ-ից մինչև թոռներ. նոր հայեցակարգեր Թուրքիայում»:
Այլ խոսքով, կարևորվում է հասարակության բազմազանության գիտակցումը անհատի խառն ինքնության ճանաչման հետ մեկտեղ:
ԷԲՐՈԻ-ն արվեստի տեսակ է, որն օգտագործվում է գրքերի առաջին էջերը տարբեր գույներով և երանգներով ձևավորելու նպատակով: Այն բնորոշում է Թուրքիայի հասարակությունը: Այսօր Թուրքիայում հայտնվում է մի նոր սերունդ, «թոռները», ովքեր վերագտնում են իրենց հայկական ինքնությունը:
Լուսանկարիչ Աթիլլա Դուրակը յոթ տարի շրջել է այսօրվա Թուրքիայի տարբեր շրջաններում, լուսանկարել ու ժամանակագրել թուրքական բազմազան մշակույթը կրող տարբեր ներկայացուցիչների կյանքը, կենցաղը, սովորությունները:
Յոթ տարիների ճամփորդությունների ու հանդիպումների արդյունքը 350 էջանոց գիրքն է և տարբեր լուսանկարների ցուցահանդեսը, որը ցուցադրվելու է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Սրա հետ մեկտեղ, Սիվիլիթաս հիմնադրամը ՆՓԱԿ-ում կկազմակերպի հանրային քննարկում, որին կմասնակցեն Աթիլլա Դուրակը, ինչպես նաև մի քանի գրողներ ու խմբագիրներ, ովքեր իրենց մասնակցությունն են բերել «ԷԲՐՈՒ. Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» գրքի ստեղծման աշխատանքներին: Հանրային քննարկումը կկայանա մայիսի 5-ին ժամը 14.00-ին՝ ցուցահանդեսի բացումից անմիջապես առաջ:
Քննարկմանը մասնակցում են Ֆեթիյե Չեթինը՝ «Իմ մեծ մայրը» հուշագրության հեղինակը, գիրք, որը փարոս դարձավ Թուրքիայի այն սերնդի համար, ովքեր վերագտան իրենց հայկական ինքնությունը: Տիկին Չեթինը փաստաբան է՝ Հրանտ Դինքի սրտացավ պաշտպանը, ինչպես նրա կենդանության տարիներին, այնպես էլ հայազգի խմբագրի սպանությունից հետո:
Քննարկման մյուս մասնակիցը Նեբահաթ Աքոջն է, ով Դիարբեքիրում ուսուցիչ էր աշխատում մինչև ամուսնու սպանությունը: Այս ողբերգությունից հետո նա ամբողջովին տրվեց մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց հանդեպ բռնությունների, պաշտպանությանը: Այշե Գյուլ Ալթընայը մարդաբանություն ու մշակույթ է դասավանդում Ստամբուլի Սաբանջը համալսարանում: Նրա մայրը նախկին Հարավսլավիայի Մոստար քաղաքից է, իսկ հայրը՝ Ուրֆայի կողմերից, մեծացել է Դիարբեքիրում և Ստամբուլում: «Դու որտեղացի՞ ես» հարցին նա միշտ դժվարացել է պատասխան գտնել:
Թագուհի Թովմասյանի ընտանիքը սերում է Չոռլուից: Նա ծնվել է Ստամբուլում, սովորել հայկական դպրոցում, աշխատել է «Արաս» հրատարակչությունում, թուրքերենով գրել է «Թող ձեր սեղանը տոնական լինի» (Sofranız Şen Olsun) գիրքը, որը ավելի շատ մշակութային հարաբերությունների, քան ուտելիքի ու խոհանոցի մասին է:
Քննարկումը վարելու եմ ես՝ «կրելով մի քանի գլխարկներ»: Նախ և առաջ Սիվիլիթասի «գլխարկը», բայց ոչ միայն: Տասնամյակներ առաջ ես հարցազրույցներ եմ վարել Ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր մարդկանց հետ, ինչպես նաև ուսումնասիրել այն խնդիրները, որոնք մինչ օրս ազդեցություն ունեն մի սերնդի վրա, որի ներկայացուցիչներից մեկն եմ ես:
Սա լինելու է կենդանի քննարկում մարդկանց միջև, ովքեր հասկանում են պատմությունն ընդունելու կարևորությունը, ողջունում են բազմազանությունն ու հարգում մարդու իրավունքները:
Սիվիլիթաս հիմնադրամի առաջիկա հանրային քննարկումների շարքում նշենք «Կովկասի քսան տարին» խորագիրը կրող քննարկումը, որին որպես բանախոսներ կմասնակցեն տարբեր երկրների փորձագետներ, ովքեր մեր տարածաշրջանի իրադարձություններին հետևում էին քսան տարի առաջ և հետևում են այսօր:
Civilitasfoundation.org մեր կայք այցելելով` դուք կարող եք կարդալ Թաթուլ Հակոբյանի և Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հոդվածներն ու հարցազրույցները՝ նաև թարգմանված անգլերեն: Հարցազրույցներից մեկը պարոն Օսկանյանը տվել է Գյումրիի ԳԱԼԱ հեռուստատեսությանը, որը կանգնած է փակման վտանգի առաջ: Հոդվածներում և հարցազրույցներում պարոն Օսկանյանը անդրադառնում է Հայաստանի տնտեսական վիճակին, առաջարկում կատարել մի քանի անհետաձգելի քայլեր, վերհիշում Քի Վեսթի տասնամյա վաղեմության բանակցությունները, որոնք պետք է տանեին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը: