Հրավեր մասնակցելու և խորհելու
| Պարբերական նամակներ |
Ապրիլի 6-ին ժամը 16.00-ին, Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Ռոսսինի» սրահում տեղի կունենա Սիվիլիթասի «Հարյուր հարց, հարյուր պատասխան» շարքի երկրորդ քննարկումը: Հյուրը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է: Քննարկումը կվարի «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Եթե չեք կարող ներկա լինել միջոցառմանը, ապա կարող եք Ձեր հարցն ուղարկել Սիվիլիթասի կայքի միջոցով և պատասխանը կարդալ քննարկումից հետո: Կայքից կարող եք նաև դիտել քննարկումը ուղիղ հեռարձակմամբ։ Քննարկման տեսագրված տարբերակը կտեղադրվի YouTube-ում:
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում տնտեսական հարցերի շուրջ քննարկումների պակաս չէր զգացվում: Տնտեսական ծանր իրավիճակն ու բարձր գնաճը ազդում են գրեթե յուրաքանչյուր ընտանիքի վրա: 2010-ին Հայաստանում գնաճը կազմում էր գրեթե 10 տոկոս: Շարունակվում է առաջին անհրաժեշտության ապրանքների օրեցօր թանկացումը, որը բերել է ամբողջ հասարակության դժգոհությանը:
Ինչպե՞ս զսպել գնաճը: Որո՞նք են գնաճին նպաստող հիմնական գործոնները: Ինչո՞ւ Հայաստանի կենտրոնական բանկն ու կառավարությունը չեն կարողանում զսպել գնաճը: Այս և այլ հարցերի պատասխանները փորձեցին տալ «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով մարտի 17-ին կայացած Սիվիլիթասի հերթական հանրային քննարկման մասնակիցները. Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը, և անկախ տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը:
Այս քննարկումների շրջանակում պետք է դիտել նաև Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի՝ «Առավոտ» օրաթերթում տպագրված վերլուծականը: Մարտի 16-ի հրապարակումը առաջարկում էր անհետաձգելի քայլեր, որոնց իրականացումը հնարավորություն կտա հաղթահարել փակուղին, քննարկել Հայաստանի առաջ կանգնած հիմնական մարտահրավերները:
Պարոն Օսկանյանը մարտի 31-ին հյուրընկալվեց Ա1+ հեռուստաընկերության «Պոստ Սկրիպտում» հեղինակային հաղորդաշարին: Զրույցը քաղաքական մենաշնորհների, Հայաստանի տնտեսական երկընտրանքների և Հայաստանի քաղաքական հաստատությունների արդյունավետության շուրջ էր: Անդրադարձ եղավ նաև ներքաղաքական հարցերին, արցախյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին:
Սիվիլիթասը շարունակում է «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից: Անցած շաբաթների ընթացում հիմնադրամի աշխատակիցները մի շարք այցեր ունեցան մարզային գրադարաններ՝ Չարենցավան, Արմավիր, Արարատ, Գյումրի և Աշտարակ: Այցելությունների արդյունքում այդ գրադարանները համալրվեցին նոր գրքերով ու տեխնիկայով: Մարտի 17-ին գրադարանավարները հրավիրվել էին մեկօ րյա ուսուցման, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած մի գրադարանավար-փորձագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի տնօրենը և ներկայացուցիչներ ԱՄՆ խաղաղության կորպուսից ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական կենտրոնից: Ուսուցման նպատակն էր մասնակցիներին օգնել գրադարանները դարձնել քաղաքացիական հասարակության իրական կենտրոններ: Գրադարանների ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Սիվիլիթաս հիմնադրամի «Կաթնարտադրության բարելավումը գյուղական շրջաններում» նախագծի շրջանակներում վերջին երեք կթի ագրեգատներն ուղարկվեցին Լոռու մարզի Սվերդլով համայնք: Կթի ագրեգատները, որոնք կարելի է համեմատաբար նորույթ համարել Հայաստանի անասնապահության մեջ, արագացնում և բարելավում են կաթ ստանալու գործը՝ կրճատելով գյուղացիների ծախսերը: Բացի այդ, ագրեգատների միջոցով կիթը բարձրացնում է կաթնարտադրությունը և ապահովում է կաթի որակը: Սիվիլիթասի այս ծրագիրը շահառուներին հնարավորություն է տալիս ամրապնդելու ֆինանսական կայունությունը և նվազեցնում է աղքատությունը գյուղական շրջաններում:
Ինչպես միշտ, հետևեք մեր աշխատակիցներին հուզող թեմաներին Սիվիլիթասի բլոգում: