Քաղաքացիական հասարակության, ակտիվիզմի և Սիվիլիթասի մասին

Պարբերական նամակներ
«Սիվիլիթասի» հանրային քննարկումները շարունակվում են և շարունակում են գրավել հասարակության նորանոր խմբերի, որ գալիս են բարձրացնելու այս օրերի ամենահուզիչ հարցերը: Վերջերս կայացած քննարկումը, որը վերաբերում էր քաղաքացիական ակտիվությանը, նոր, երիտասարդ ակտիվիստների հետ մեկտեղ նույն հարկի տակ հյուրընկալել էր ոչ-կառավարական կազմակերպությունների առաջնորդների, որ հանրության շահերի բարձրաձայնողն են եղել վերջին երկու տասնամյակների ընթացքում:

Այս ամենի հետ մեկտեղ, մենք շարունակում ենք աշխատել հայաստանյան ՀԿ-ների civil.am շտեմարանի վրա, որը մի կողմից հնարավորություն է տալիս տեղական կազմակերպություններին ներկայացնել կատարված և կատարվող աշխատանքները, մյուս կողմից՝ օժանդակում Սփյուռքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղական գործընկերներ գտնելու հարցում:

Լինելով այն համոզմանը, որ քաղաքացիներն իրավունք ունեն խոսել իրենց առաջնորդների հետ, և առաջնորդներն էլ պարտավոր են պատասխանել քաղաքացիների հարցերին, «Սիվիլիթաս» հիմնադրամը ձեռնարկեց «100 հարց ու պատասխան» քննարկումների շարքը: Ամեն ինչ շատ պարզ է. մեկ անհատ բեմին, ով պատրաստ է պատասխանել լսարանի հարցերին, և ոչ մի ելույթ, նախապես հստակեցված ոչ մի նյութ կամ բնագավառ, միայն ազատ երկխոսություն: Առաջին հյուրը Վարդան Օսկանյանն էր: Քննարկումը վարում էր լրագրող Արամ Աբրահամյանը, ով լսարանի հետ մեկտեղ քսանից ավել հարցեր ուղղեց պրն. Օսկանյանին: Բոլոր այդ հարցերը և հնչած պատասխանները կարող եք գտնել՝ հետևելով այս հղմանը, իսկ հավելյալ հարցերը, որ տրվել էին առցանց, իրենց պատասխանների հետ միասին կարող եք կարդալ այստեղ: «100 հարց ու պատասխան» շարքի հաջորդ քննարկումը հայտարարելուց անմիջապես հետո կարող եք ուղղել Ձեր հարցերն առցանց:

«Սիվիլիթասի» հանրային գրեթե բոլոր քննարկումները ուղիղ հեռարձակվում են առցանց: Իսկ երբ ուղիղ հեռարձակումն անհնար է, կարող եք վստահ լինել, որ այն հնարավորինս արագ կտեղադրվի Ինտերնետում: Այսպես, այստեղ կարող եք գտնել Ստեփանակերտում կազմակերպված քննարկման տեսագրության սեղմ տարբերակը, որտեղ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ներկայացնում է «Սիվիլիթասի» «Հայաստան 2010. անորոշության տարի» տարեկան զեկույցը: Հյուրերը ներկայացնում էին հասարակության բոլոր հատվածները: Միջոցառումը կազմակերպվել էր Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդի հետ մեկտեղ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց հարցերի և մեկնաբանությունների՝ հնչած քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների կողմից: Այնուհետև, պրն. Հակոբյանը դասախոսություն կարդաց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի անդամների համար՝ արցախյան հակամարտության կարգավորման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմաներով:

Երևանյան հաջորդ հանրային քննարկումը, որը ծրագրված է մարտի 17-ին Անի հյուրանոցում, կվերաբերի հայաստանյան ընտանիքներում հույժ կարևոր խնդրի՝ գնաճին: Մանրամասները կներկայացվեն շուտով:

Հուսով ենք նաև, որ հետևում եք մեր բլոգին:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում