Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում
| Պարբերական նամակներ |
Մինչ ամբողջ աշխարհում հեռուտատեսային ոլորտի թվայնացումը առիթ է այն ընդլայնելու համար, Հայաստանում թվայնացման որոշման արդյունքում հեռուստաընեկրությունների թիվը սահմանափակվեց` առաջին հերթին հարվածելով ազատ խոսքին: ՀՌԱՀ որոշմամբ 2012 թվականից թվային հեռարձակման լիցենզիա ստացավ 18 հեռուստաընկերություն: Մի քանիսը զրկվեցին հաճախականությունից: Այս որոշումները առիթ են անդրադառնալու Հայաստանում լրատվամիջոցների ազատության և ստեղծված պայմաններում գործունեության հնարավորությունների խնդիրին: Որո՞ նք են Հայաստանում որակյալ լրատվամիջոցների կայացման խնդիրները: Արդյո՞ ք քաղաքական անկախության բացակայության միակ պատճառը ֆինանսական անկախության պակասն է: Ի՞ նչ են շահում իշխանությունները հեռարձակվող լրատվամիջոցների ազատությանը խոչընդոտելով: Ի՞ նչ մակարդակի վրա է լրագրությունը և արդյոք կան հնարավորություններ ստեղծված պայմաններում ավելի որակյալ լրատվություն մատուցելու: Այս խնդիրները կքքնարկենք լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ընթերցողների և հեռուստադիտողների մասնակցությամբ առաջիկա չորեքշաբթի օրը, Սիվիլիթասի հերթական հանրային քննարկմանը:
Հունվարի վերջի մամուլի հրապարակումներից Ձեր ուշադրությանը ներկայացնենք մեկը` Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի “Անիմաստ հոխորտանք” հոդվածը` նախագահի Կիպրոսում ունեցած ելույթի վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ Սիվիլիթաս հիմնադրամը շարունակում է համագործակցության, տեղեկատվության փոխանակման տարբեր հնարավորություններ առաջարկել հասարակական կազմակերպություններին www.civil.am կայքի միջոցով: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսուհետ կարող են Civil.am կայքում օգտվել “ռեսուրսներ” էջից: Այստեղ կտրամադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն հասարակական կազմակերպությունների համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող օրենքների, դոնոր կազմակերպությունների, գրանտային հնարավորությունների, կրթաթոշակների, ունակությունների զարգացման, հասարակական կազմակերպությունների ղեկավարման, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև միջոցների հայթայթման վերաբերյալ:
Հասարակական կազմակերպություններին հրավիրում ենք գրանցվել civil.am կայքում: