Պարոն Օսկանյան, ձեր գնահատականով արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը կարելի է սառեցված համարել, այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունները դեռևս Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում են:
ամբողջությամբ
- Այն դադարից հետո, որ տեղի ունեցավ ապրիլի 22-ից հայ-թուրքական հարաբերությունների առումով, այսօր, Դմիտրի Մեդվեդևի` Թուրքիա կատարած այցից հետո, թուրքական մամուլում տեղեկություն եղավ, որ թուրքական խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունները վավերացնելու առումով հնարավոր է ուղեցույց ընդունվի: Ես հարցս Մեդվեդևի այցի հետ կապեմ: Այս իրավիճակը Ձեզ չի՞ հիշեցնում 20-րդ դարասկզբի Լենին-Աթաթուրք համագործակցությունը, որի արդյունքում մենք կորցրեցինք Կարսը, որը Հայաստանի Առաջին հանրապետության կազմում էր: Դուք վտանգավոր միտում չե՞ք տեսնում ռուս-թուրքական մերձեցումից:
ամբողջությամբ
-Ինչպես և սպասվում էր, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ մինչև Ապրիլի 24-ը հանրային և լրագրողական հետաքրքրությունն աճեց: Մինչև Ապրիլի 24-ը մարդիկ սպասում էին, թե ինչ է ասելու հանրապետության նախագահը իր արդեն հայտնի ուղերձում և ինչ է ասելու Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում: Հիմա հայտնի է,թե ով ինչ ասաց և ինչ չասաց և ինչ իրավիճակում ենք: Հետայսու, դժվար թե այնքան շատ տեղեկատվական առիթներ լինեն, որ մենք անընդհատ և շարունակաբար անդրադարձներ ունենանք, ինչպես նախորդ ժամանակաշրջանում էր, բայց հիմա էլ ամփոփիչ մեկնաբանություններ կան և լինելու են գոնե այս ժամանակաշրջանում: “Երկրի հարցը” ծրագրում ես այսօր զրուցելու եմ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Բարի երեկո:
ամբողջությամբ
Համաձա՞յն եք արդյոք այն գնահատականներին, թե ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հստակ ցույց է տալիս, որ այս պահին պաշտոնական Երեւանը հակված է փակելու հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության էջը, եւ Սերժ Սարգսյանը վերադառնում է այն դիրքերին, որոնք կային մինչ այդ նախաձեռնությունը ցուցաբերելը:
Ինձ զարմացնում է, որ երբ այս գործընթացի հետ կապված խնդիրներն ակնհայտ էին հենց առաջին օրվանից, իշխանությունները պնդում էին, թե նման խնդիրներ չկան և հիմա նույն խանդավառությամբ թուրքերին են մեղադրում ձախողման համար: Ի՞նչ է, իշխանության ներկայացուցիչները նո՞ր են սկսել կարդալ թուրքերի հայտարարությունները, թե՞ նոր են հասկացել, որ խնդիրներ կան, այն դեպքում, երբ թուրքերն այսօր ասում են նույնը, ինչ ասում էին գործընթացի սկզբից: Ցավոք, իշխանությունները նախընտրել են հայ-թուրքական հարաբերությունների առումով կուտակված հարուստ փորձից օգտվելու փոխարեն` սեփական սխալներից սովորելու ճանապարհը:
ամբողջությամբ
- Արդյո՞ք Թուրքիան նոր աշխարհաքաղաքական դերակատարում ունի տարածաշրջանում: «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իսկապե՞ս նոր է, թե՞ դա հին իրականության նոր անվանումն է: - Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում, չնայած ավելի շատ ցուցադրական է, քան իրականում ազդեցիկ, պետք է, այնուամենայնիվ, լուրջ ընկալվի: Երեսունհինգ տարի առաջ իսլամական Մերձավոր Արևելքում առաջատարները Նասերի Եգիպտոսն ու Իրանն էին: Թուրքիան զգալիորեն հետ էր և մեկուսացված, շրջապատված անբարյացակամ հարևաններով` ԽՍՀՄ, Իրան, Հունաստան, Սիրիա, Բուլղարիա: Այսօր Թուրքիան դե ֆակտո առաջին երկիրն է իսլամական Մերձավոր Արևելքում: Ինչ վերաբերում է «Զրո խնդիր» քաղաքականությանը, դա միայն կարգախոս է: Համենայն դեպս, ակնհայտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների պարագայում Թուրքիան չի փոխելու վերաբերմունքը ո՛չ Ցեղասպանության խնդրի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
ամբողջությամբ
- Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, թե մադրիդյան նորացված սկզբունքները, որոշ բացառություններով, իրենց համար ընդունելի են: Ադրբեջանը, կարծես, առաջին անգամ է պաշտոնապես հայտարարում, որ կողմ է կարգավորման ներկայացված առաջարկություններին: Ի՞նչ եք կարծում, փոխվե՞լ է Բաքվի սկզբունքային մոտեցումը, թե՞ հենց սկզբունքներն են փոխվել: «Որոշ բացառությունները» Ղարաբաղի կարգավիճակին չե՞ն վերաբերում արդյոք:
-Այն, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բոլորովին նոր պայմաններ են ստեղծվել, կարծում եմ, բավական ակնառու է: Ընդ որում, փոփոխություններն ակնհայտ են երկու մակարդակում` իրավիճակային և բովանդակային: Համոզված եմ, որ կարգավորման փաստաթղթում բովանդակային փոփոխությունը մեծ մասամբ հետևանք է իրավիճակային փոփոխության` հայ-թուրքական գործընթացի հետևանքով առաջ եկած նոր հանգամանքների:
ամբողջությամբ
- Պարոն Օսկանյան, Ձեր կարծիքով ո՞ւր է հասել ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը: Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ իրենք արդեն հավանություն են տվել նորացված Մադրիդյան սկզբունքներին և հիմա հերթը հայկական կողմինն է:- Եթե Ադրբեջանը, իսկապես «այո» է ասել, և հայկական կողմը թերևս ոչինչ չի ասում, բայց փաստաթուղթն այնքան էլ մեր օգտին չէ, դա նշանակում է, որ ԼՂ հարցի շուրջ իրավիճակի լուրջ փոփոխություն կա: Սա բանակցվող փաստաթուղթ է: Նախկինում եղել են փաստաթղթեր, որ ներկայացվել են կողմերին, սակայն չեն բանակցվել: Սա բանակցվող փաստաթուղթ է, սկսվել է Պրահայում, այնուհետև Մադրիդում առաջին փուլն է ավարտվել և հիմա նորացված Մադրիդյան տարբերակը կա: Եթե Ադրբեջանն «այո» է ասում բանակցվող փաստաթղթին, իսկ Հայաստանը «ոչ»` սա լավ չէ: Հարց պետք է տալ, թե ինչ պատահեց, որ հանկարծ բանակցվող փաստաթուղթը այսպիսի վիճակում հայտնվեց: Հայկական կողմը եթե առաջին անգամ 1998թ-ից ի վեր «ոչ» է ասելու ինչ-որ փաստաթղթի` սա իսկապես իրավիճակի լուրջ փոփոխություն է:
ամբողջությամբ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը հաշվի առնելով` խնդրին նոր մոտեցում և վերանայում է անհրաժեշտ։ Այս համոզմունքն ունի «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Tert.am-ի խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև գործընթացի ձախողման հավանականությանը։
«Խնդրի առնչությամբ ես նույն կարծիքին եմ, ինչ գործընթացի սկզբնական շրջանում էի։ Սա երկուստեք սխալ հաշվարկների վրա կառուցված փաստաթուղթ էր։
Հայկական կողմի սխալ հաշվարկը հիմնված էր այն համոզման վրա, որ. 1. հայ-թուրքական սահմանի բացումը կենաց և մահու խնդիր է Հայաստանի ներքաղաքական կայունության և տնտեսական զարգացման համար, 2. Թուրքիան հեշտությամբ կգնա Ադրբեջանի շահերի դեմ, 3. եթե փաստաթղթում չկա «Կարսի պայմանագիր., «Ցեղասպանություն» և «Լեռնային Ղարաբաղ» բառերը, այս հարցերին առնչվող ձևակերպումները կարելի է ներկայացնել հայ ժողովրդին որպես անվնաս ձևակերպումներ ` օգտագործելով պետական պրոպագանդան։ Թուրքական կողմի սխալ հաշվարկը հիմնված էր այն համոզման վրա, որ.
ամբողջությամբ
- Պարոն Օսկանյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Սոչիում կողմերի հետ համաձայնեցվել է ԼՂՀ կարգավորման փաստաթղթի նախաբանը: Արդյո՞ք դա համընկնում է կարգավորման` ի սկզբանե որդեգրած` «Ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ» սկզբունքին:
- Այդ սկզբունքը մշակված է հենց Ղարաբաղի խնդրի նման բարդ հարցերի համար, որոնց առնչվող փաստաթղթերում ամեն նախադասություն փոխկապակցված է, եւ որտեղ ամեն բառ նշանակություն ունի: Հենց այդ պատճառով ցանկացած հրապարակային հայտարարությանը համաձայնելիս, պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել, քանի դեռ բանակցային փաստաթղթում ամեն ինչ համաձայնեցված չէ: Այդ առումով ձեր նշած հայտարարությունը առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, հատկապես, որ նման նախորդ «համաձայնությունների» արդյունքում թե Մայնդորֆյան փաստաթղթով, թե Աթենքյան հայտարարությամբ Ադրբեջանը շահարկման բազմաթիվ առիթներ ստացավ:
ամբողջությամբ
Պարոն Օսկանյան, Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն այժմ կարծես թե սևեռված է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փուլին: Բայց արդյո՞ք այդ ուշադրությունն այլեւս ավելորդ չէ եւ արդյո՞ք արդեն ինչ-որ բաներ կանխորոշված չեն, եւ դրանց վրա ուշադրությունն ընդամենը նպաստում է այլ, առավել կարեւոր խնդիրներն անուշադրության մատնելուն:
Այս արձանագրութունների ստորագրումից հետո, մնացածն ինձ համար արդեն տեխնիկական խնդիր է, որի քննարկումն ինքնին գրեթե իմաստազուրկ է: Ինձ համար դեռևս անընդունելի, անհասկանալի և անբացատրելի է, թե ինչպես է անկախ Հայաստանի Հանրապետությունը, որը որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ պարտավոր է պաշտպանել սեփական շահերը, առանց երկար մտածելու ստորագրում մի փաստաթղթի տակ, որն աներկբայորեն հակասում է մեր ազգային շահերին: Իսկապես, ինչպես ձեր հարցում նշում եք, ստեղծված իրավիճակն անհեթեթ է, երբ այսպիսի ակնհայտ կապիտուլյացիայից հետո մենք դեռ ազգովի սպասում և քննարկում ենք, թե ինչ կանի Թուրքիան, կբացի սահմանը, թե չի բացի: Գնդակն իրոք Թուրքիայի դաշտում է, բայց դրանով հպարտանալու առիթ չեմ տեսնում: Այսքան զիջումներից հետո գոնե գնդակը մեր դաշտում պետք է լիներ: Մենք մեր ողջ ռեսուրսն ու էներգիան վատնում ենք մեր հսկողությունից դուրս եկած այս գործընթացի վրա, որի հետևանքները չեզոքացնելու համար ապագայում հայտնի չէ, թե որքան ուժ ու ժամանակ է պահանջվելու:
ամբողջությամբ
|
|