Դեսպանները Սիվիլիթասում

Իրադարձություն
DSC_8129Սիվիլիթաս հիմնադրամն այսօր ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով հիմնադրամի չորրորդ տարեկան զեկույցը: «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը 2011 թվականն ամփոփող քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային զարգացումներին առնչվող փաստերի և վերլուծությունների համադրություն է:

Ռումինիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ղեկավարը ծանոթացան Սիվիլիթաս հիմնադրամի ծրագրերին: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նրանց հատուկ ուշադրությունը հրավիրեց իրականացվող մեդիա ծրագրերի վրա` Սիվիլնեթ ինտերնետային հեռուստատեսության և Օրակարգ տնտեսական օրաթերթի: Նա կարևորեց լրատվամիջոցների դերը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման գործում:

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը ողջունեց դիվանագետներին և նշեց, որ հիմնադրամը շարունակելու է քաղաքացիական հասարակությանն աջակցելու և նրա մասնակցությունը Հայաստանի հասարակաական-քաղաքական կյանքում մեծացնելու գործը:
 

Գյումրի. «Առանց պատրանքների»

Իրադարձություն
IMG_6165Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում հունվարի 24-ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ  հանրային քննարկում «Գյումրի. քաղաքական և տնտեսական ապակենտրոնացման հեռանկարը» թեմայով, որին մասնակցեցին Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը և «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:

«Մեծ գլխով և վտիտ ոտքերով հիվանդ երեխա». այսպես բնութագրեց այսօրվա Հայաստանը քննարկումը վարող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: «Մեծ գլուխը» Երևանն է, իսկ «վտիտ ոտքերը»՝ մնացյալ Հայաստանը: Ինչպե՞ս ապահովել քաղաքական և տնտեսական ապակենտրոնացում, ի՞նչ անել, որ մայրաքաղաքի և Հայաստանի մյուս հատվածների միջև կենսամակարդակը ավելի չխորանա:

ամբողջությամբ

 

Արցախը 2012-ին

Իրադարձություն
DSC06592_viewԵրրորդ տարին անընդմեջ Սիվիլիթաս հիմնադրամը իր տարեկան զեկույցը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում, որին անմիջապես հետևեց հանրային քննարկում «Արցախը 2012-ին. հանրության ակնկալիքները» թեմայով: Միջոցառումը, ինչպես և նախորդ տարի, անցկացվեց Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդի հետ համագործակցաբար:

Նախքան քննարկումը լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը մասնակիցներին հակիրճ ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը և «Հայաստան և հարևաններ. 20 տարի թվերով» գրքույկը:

ամբողջությամբ

 

Սիվիլիթասի հյուրերը քննարկում են 2011 թվականը

Իրադարձություն
Դիտել
DSC_6940Սիվիլիթաս հիմնադրամը դեկտեմբերի 29-ին Երևանի Գոլդն Թյուլիփ հյուրանոցում անցկացրեց իր հերթական տարեվերջյան քննարկումը և ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը։

Քննարկումը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, վարում էր Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։

Քննարկված հարցերից էին անկախության 20 տարիները և բաց թողնված հնարավորությունները երկրում և տարածաշրջանում, տնտեսության և ժողովրդավարության առումներով, և մասնավորապես վստահելի ու արդար ընտրություններ ունենալու անկարողությունը։

Անդրանիկ Թևանյանը կարևորեց 20 տարիների ամենաակնառու նվաճումը՝ ղարաբաղյան հաղթանակը։ Այդուհանդերձ նա նշեց, որ ինչպես այլ հարցերում, մենք չենք կարողացել իրապես տեր լինել այդ հաղթանակին։

ամբողջությամբ

 

Ջոն Էվանսը Հայաստանի ժողովրդավարությունը 2,6 բալ է գնահատում՝ 10 բալանոց սանդղակով

Իրադարձություն
Դիտել
8Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե 1-10 բալանոց սանդղակով որքան կգնահատի Հայաստանի ժողովրդավարությունը, ասաց. «Ես հաճույքով կանդրադառնայի այդ հարցին այն չափանիշներով, որոնց վրա հիմնվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան»։

ամբողջությամբ

 

Հայաստանի ներկան ու ապագան՝ ներկա ու նախկին դեսպանների տեսանկյունից

Իրադարձություն
5Սիվիլիթաս հիմնադրամը երեկ քննարկում էր կազմակերպել "Անկախության քսան տարիները Հայաստանում և տարածաշրջանում" թեմայով: Հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Դեսպանների խոսքից որոշ մեջբերումներ ներկայացված են ստորև:

ամբողջությամբ

 

Սերժ Թանգյանը քաղաքացիական ակտիվիզմի վերաբերյալ

Իրադարձություն
Դիտել
Screen_shot_2011-08-16_at_4.40.13_PMՀանրահայտ երաժիշտ և երգահան Սերժ Թանգյանը նաև աչքի ընկնող քաղաքացիական ակտիվիստ է:

Երևանում իր երկրորդ մենահամերգի հաջորդ օրը Թանգյան-ակտիվիստը մասնակցեց քաղաքացիական հասարակությանը նվիրված քննարկմանը: Վերջինս կազմակերպվել էր Կանաչաստան բնապահպանական ՀԿ-ի  և Սիվիլիթաս հիմնադրամի կողմից, որի պատվո խորհրդի անդամ է Սերժ Թանգյանը:

ամբողջությամբ

 

Սիվիլիթասի երեք նոր նախաձեռնությունները՝ այս սեպտեմբերից

Իրադարձություն
Դիտել
Screen_shot_Այս սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամը կյանքի է կոչելու ևս  երեք նոր նախաձեռնություն՝ հեռուստատեսային հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև՝ հանրային հարցումների անցկացում: Համացանցով հեռարձակումը նպատակ ունի լրացնել հետազոտության վրա հիմնված վերլուծության բացը, որ այսօր կա հայկական լրատվական դաշտում: Երկլեզու՝ հայերենով ու անգլերենով հեռարձակվող ՍիվիլՆեթը ամենօրյա ռեժիմով լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև՝  միջազգային իրադարձությունները:

ամբողջությամբ

 

Աշխարհաքաղաքականություն. դարի նոր անեծքը

Իրադարձություն
ashxarԿովկասում աշխարհաքաղաքականության 20 տարիները» խորագրով Սիվիլիթասի հանրային քննարկումը հյուրընկալել էր Կովկասի հարցերով հայտնի երեք փորձագետների: Քննարկումը, որ ծավալվեց վերջին երկու տասնամյակում Հայաստանի և նրա հարևանների աշխարհաքաղաքականության շուրջ, տեղի ունեցավ Երևանի «Անի պլազա» հյուրանոցում, հունիսի 22-ին:

ամբողջությամբ

 

Հրայր Թովմասյան. «Արդարադատությունը պետք է հասարակական պահանջ լինի»

Իրադարձություն
Դիտել

htՀայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Սիվիլիթասի հիմնադրամի «100 հարց, 100 պատասխան» հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ «արդարադատությունը պետք է հասարակական պահանջ լինի»:

ամբողջությամբ

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Զբոսաշրջության համար նախատեսված գումարը պետական բյուջեի ծախսերից, Հայաստան

մլն դրամ % ընդհանուրից
2008 250 0.030
2009 263 0.028
2010 50 0.005
2011 50 0.005
2012 50 0.005

Կարծիքներ, աղբյուրներ

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում