Արտբրիջ գրախանութ-սրճարան
Արտբրիջ գրախանութ-սրճարանի հիմնադիր Շաքե Հավանը իր գործունությունը ծավալում է ոչ միայն բիզնեսի բնագավառում, այլ փորձում է աջակցել տեղական արվեստագետներին, հրատարակողներին` տարբեր ցուցահանդես - վաճառքներ կազմակերպելով Արտբրիջում: ՀԵՆՔ` Հայ երիտասարդ նոր քաղաքացիներ
ՀԵՆՔ-ը Հայաստանում ցանցային կառուցվածք ունեցող երիտասարդական մի նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրացնել հասարակական իրազեկությունը, քաղաքացու պատասխանատվությունը և մեծացնել հարգանքը անկախ պետության հանդեպ: Կանանց ռեսուրսների կենտրոն
2003-ին Երևանի պետական համալսարանում հիմնադրված Կանանց ռեսուրսների կենտրոնի նպատակն է պաշտպանել կանանց քաղաքացիական և գենդերային իրավունքները` օգնելով նրանց գտնել իրենց տեղը հասարակությունում և բարձրացնելով օրենքների մասին նրանց տեղեկացվածությունը: Ժան Վարուժան Սիրապյանը
Ժան Վարուժան Սիրապյանը ոգին է պատկերազարդ պատմվածքների միջազգային այն փառատոնի, որը տեղի է ունենալու երեք փուլով և ավարտվելու է 2010 թվականի մայիսի 14-16-ին, որն ուղեկցվելու է մագիստրոսական դասընթացներով 2009 թ. հոկտեմբերին և 2010 թ. մարտին: Պողոսյան հիմնադրամ
Չորս տարվա աշխատանքներից հետո Երևանի կենտրոնական փողոցներից մեկում`Բաղրամյան պողոտայում գտնվող «Սիրահարների այգին» հանձնվեց երևանցիներին` դառնալով քաղաքի յուրահատուկ և օրինակելի հասարակական վայրերից մեկը: |






