ֆիլիպ Լեֆորթն այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորթը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան այսօր այցելեցին Սիվիլիթաս հիմնադրամ: Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հարցեր, շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա:Պրն. Լեֆորթը ծանոթացավ Սիվիլիթասի ընթացիկ ծրագրերին և դերակատարությանը Հայաստանում քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի զարգացման գործում, ինչպես նաև ներկայացրեց իր առաքելության հիմնական նպատակները և դրանց իրագործման միջոցները: Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Եվրոմիության` Հայաստանում արդյունավետ ներգրավվածության հնարավորությունները և դրանց ուղիները: Դեսպանները Սիվիլիթասում
Սիվիլիթաս հիմնադրամն այսօր ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով հիմնադրամի չորրորդ տարեկան զեկույցը: «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը 2011 թվականն ամփոփող քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային զարգացումներին առնչվող փաստերի և վերլուծությունների համադրություն է:Ռումինիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ղեկավարը ծանոթացան Սիվիլիթաս հիմնադրամի ծրագրերին: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նրանց հատուկ ուշադրությունը հրավիրեց իրականացվող մեդիա ծրագրերի վրա` Սիվիլնեթ ինտերնետային հեռուստատեսության և Օրակարգ տնտեսական օրաթերթի: Նա կարևորեց լրատվամիջոցների դերը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման գործում: Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը ողջունեց դիվանագետներին և նշեց, որ հիմնադրամը շարունակելու է քաղաքացիական հասարակությանն աջակցելու և նրա մասնակցությունը Հայաստանի հասարակաական-քաղաքական կյանքում մեծացնելու գործը: Գյումրի. «Առանց պատրանքների»
Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում հունվարի 24-ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ հանրային քննարկում «Գյումրի. քաղաքական և տնտեսական ապակենտրոնացման հեռանկարը» թեմայով, որին մասնակցեցին Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը և «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:«Մեծ գլխով և վտիտ ոտքերով հիվանդ երեխա». այսպես բնութագրեց այսօրվա Հայաստանը քննարկումը վարող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: «Մեծ գլուխը» Երևանն է, իսկ «վտիտ ոտքերը»՝ մնացյալ Հայաստանը: Ինչպե՞ս ապահովել քաղաքական և տնտեսական ապակենտրոնացում, ի՞նչ անել, որ մայրաքաղաքի և Հայաստանի մյուս հատվածների միջև կենսամակարդակը ավելի չխորանա: |



Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորթը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան այսօր այցելեցին Սիվիլիթաս հիմնադրամ: Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հարցեր, շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա:
Սիվիլիթաս հիմնադրամն այսօր ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով հիմնադրամի չորրորդ տարեկան զեկույցը: «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը 2011 թվականն ամփոփող քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային զարգացումներին առնչվող փաստերի և վերլուծությունների համադրություն է:
Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում հունվարի 24-ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ հանրային քննարկում «Գյումրի. քաղաքական և տնտեսական ապակենտրոնացման հեռանկարը» թեմայով, որին մասնակցեցին Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը և «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:


