«Հեռու հարևանի» անօրինական պանդուխտներն անհանգիստ կյանքով են ապրում

Հարևանները միմյանց մասին

Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայաստանցիների 94%-ը կանայք են: Ցանկացած ճգնաժամի ժամանակ քաղաքական գործիչները սպառնում են նրանց ուղարկել ետ` Հայաստան:

Թուրք հանրությունն առաջին անգամ նրանց մասին իմացավ 2000 թվականին, երբ այդ ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերը հակազդում էր ԱՄՆ-ի Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին»: Իսկ վերջերս վարչապետ Թայիփ Էրդողանը սպառնաց` ասելով. «Թուրքիայում 40 հազար անօրինական բնակվող հայաստանցի կա: Մենք նրանց ետ չենք ուղարկում: Սակայն եթե հարկ լինի, ետ կուղարկենք: Բայց դա մարդկային չենք համարում»: Ավելի ուշ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ԵՄ համապատասխանության հանձնաժողովի նախագահ Յաշար Յաքըշը հայտարարեց, որ Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիների թիվը հասնում է 70 հազարի և կրկնեց Էրդողանի` «հարկ եղած դեպքում ետ կուղարկենք» սպառնալիքը: Իսկ Ժողովրդա-հանրապետական Շյուքրյու Էլեքդաղը, խոսելով «70 հազար անօրինականների մասին», հայտարարում էր, որ նրանց պետք է ետ ուղարկել «շարասյուներով»:

Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայաստանցիների մասին, որոնց փորձում են վերածել «հաղթաթղթի» Թուրքիա-Հայաստան դիվանագիտական խաղում, հետաքրքիր տեղեկություններ է հավաքել այդ ուղղությամբ գիտական հետազոտություն ծավալած Ալին Օզինիանը:

Օզինիանը, ով իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախագիծը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ ձեռք բերելը բավականին դժվար է: Նա,  ուսումնասիրելով 2000-2008թթ. միջև ընկած ժամանակահատվածում Թուրքիա մուտք գործած Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական գրառումները, պարզել է, որ նրանցից 6 հազարը չի վերադարձել: Օզինիանը ենթադրում է, որ Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիների թիվը կարող է հասնել 12 հազարի:

Փորձագետը հարցաթերթիկում գրանցել է 300 հոգու, որոնցից 80 հոգու հետ անձամբ զրուցել է: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անօրինականների հետ կապված տեղեկությունները թերի են, և նշում, որ երբ երկու երկրների միջև առաջ են գալիս քաղաքական հակասություններ, դա անհանգստություններ է առաջացնում անօրինականների շրջանում:

20 դոլարանոց այցագրով…

Օզինիանը հետևյալ կերպ է մեկնաբանում, թե ինչու են հայաստանցիները նախընտրում Թուրքիան. «Թուրքիա գալը թանկ չէ և հեշտ է: 20 դոլարով գնում են այցագիր, նստում ավտոբուս և Վրաստանով մտնում Թուրքիա, որտեղ նրանց օգնում են ավելի վաղ Թուրքիա եկած հայաստանցիները: Ընդհանուր առմամբ աշխատում են անհատների տներում` կատարելով տարբեր աշխատանքներ: Դրանից բացի, օրինակ` Լալելիում, ռուսերենին տիրապետելու շնորհիվ աշխատում են ռուսների հետ` առևտուր իրականացնող վաճառակետերում: Նրանցից շատերը Հայաստանում ընտանիք ունեն: Ամսական վաստակում են 600-ից մինչև 1000 դոլար: Դրա մի մասով հոգում են իրենց ծախսերը, իսկ մնացածը` ուղարկում ընտանիքներին: 25-35 տարեկան մարդիկ ամուսնանում և գալիս են այստեղ` իրենց կյանքը դասավորելու հույսով: Գրեթե բոլորն ասում են, որ բարձրագույն կրթություն ունեն: Անօրինական բնակություն հաստատածների 94%-ը 35-55 տարեկան կանայք են: Տղամարդիկ, սովորաբար, իրենց կանանց հետ են գալիս: Շատ փոքր մի հատված ոսկերչությամբ է զբաղվում: Մոտ 60%-ը ներգրավված է համայնքային կառույցներում: Սակայն վերջին տարիներին շատերը սկսել են աշխատել թուրքերի հետ և շատ երջանիկ են: Ասում են, որ թուրքերի հետ որևէ խնդիր չունեն: Քանի որ նմանություններ կան մշակութային արժեքների, խոհանոցի առումով, նախապատվությունը տրվում է հայերին: Նրանք ասում են, թե արևելահայ լինելու պատճառով խնդիրներ են ծագում թուրքաբնակ հայերի հետ: Ըստ նրանց` թուրքաբնակ հայերն ասում են. «Սովետական համակարգում դաստիարակված ժողովուրդ եք: Եվրոպական արժեքներ չունեք: Մենք ավելի մոտ ենք Արևմուտքին»: Հայտնի չէ, թե անօրինականներից քանիսն են երեխաներ: Միայն կարելի է ենթադրել, որ նրանց թիվը կարող է հասնել 500-ից 700-ի: Մեծ խնդիր է, որ երեխաները դպրոց չեն հաճախում: Իրենց շրջանում դասընթացներ են կազմակերպում: Քանի որ թուրքերենը կարողանում են փողոցում սովորել, երիտասարդ աղջիկները երեխաներին հայերեն են սովորեցնում: Ասում են. «Բոլորն էլ լավ գիտեն, թե ով ենք մենք: Բայց եթե ոչ մի բանի չխառնվես, քեզ չեն անհանգստացնի»: Ոմանք էլ ասում են, թե երեկոյան ժամը 6-ից հետո, մութն ընկնելուն պես, փողոց դուրս չեն գալիս:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում