Հայաստանը ետ կվերցնի՞ հայ-թուրքական արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը

Հարևանները միմյանց մասին

armenia-turkey-protocolsԹուրքիայի` հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից հայերի դուրս գալու հետ կապելու համառությունն ահա այս կետին է հանգեցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Վստահելի աղբյուրների համաձայն, եթե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում նախատեսող արձանագրությունները մինչև առաջիկա մարտ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չվավերացվեն և կյանքի չկոչվեն, ապա Հայաստանը միակողմանիորեն արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը ետ կվերցնի:

Պատճառը շատ պարզ է: Առկա իրավիճակում այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես  Հայաստանի նախագահին խաբել են սեփական ժողովրդի աչքի առջև: Նա, դեմ դուրս գալով ինչպես իր երկրի, այնպես էլ սփյուռքի արմատականներին, ստորագրեց արձանագրությունները, սակայն մնաց ձեռնունայն: Թուրքիայի հետ ոչ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, ոչ էլ սահմանները բացվեցին. Թուրքիան հրաժարվեց իր խոսքերից: Հակառակ այն բանին, որ ստորագրված արձանագրությունների տեքստում որևէ դրույթ չկա Ղարաբաղի վերաբերյալ, մեր վարչապետը համառորեն պնդում է, որ առանց այդ հիմնախնդրի կարգավորման արձանագրությունները խորհրդարանում չեն անցնի: Ստացվում է` որևէ տարբերություն չկա Թուրքիայի` Ադրբեջանին պարզ ճակատով նայելու համար Հայաստանից Ղարաբաղի հարցում միակողմանի ժեստեր պահանջելու և Եվրամիության` Կիպրոսի հունական հատվածին լռեցնելու համար Թուրքիայից միակողմանիորեն նավահանգիստները բացելու պահանջի միջև:

Հայ-թուրքական արձանագրությունների և խորհրդարանի մարտիմեկյան որոշման նմանեցումը

Հաճախ զուգահեռներ են անցկացվում Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների և թուրքական խորհրդարանի մարտիմեկյան որոշման միջև, երբ օրենսդիրը մերժեց ամերիկյան ռազմական ուժերին` հյուսիսից Իրաք ներխուժելու նպատակով Թուրքիայի տարածքը տրամադրելու մասին փաստաթուղթը: Զուգահեռներ իրականում կան, բայց ոչ թե այն առումով, որ արձանագրությունները ինչ-որ պատահարի հետևանքով չեն վավերացվի խորհրդարանում: Նմանությունն այստեղ այն է, որ մեր իշխանությունները չեն կարողանալու կատարել տված խոստումները:

Մենք բազմիցս էինք գրել, որ սխալ է արձանագրությունները ներկայացնել խորհրդարանի վավերացմանը: Մի՞թե խորհրդարանի վավերացումը պահանջվեց անցյալ տարի մեր կողմից Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար: Մի՞թե ի սկզբանե չգիտեին Ադրբեջանի հնարավոր հակազդեցությունների մասին: Իսկ ի՞նչ են ասում մեր իշխանությունները Ադրբեջանում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապված դպրոցների դեմ իրականացվող ճնշումների առնչությամբ, որոնց ետևում կանգնած են էրգենեքոնականները: Երբ գործընթացին նայում ենք Հայաստանի աչքերով, երևում է հետևյալ պատկերը` գործընթացը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բեմականացված ներկայացում, որպեսզի Օբաման չգործածի «ցեղասպանություն» արտահայտությունը և ԱՄՆ Կոնգրեսում չհաստատվի ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Ամերիկա՞ն էլ ծախեց հայերին

Երևանի աչքերով նայելիս` դարձյալ հետևյալն ես տեսնում. Ամերիկան, որը ապրիլի 24-ից առաջ ասում էր, թե «նախաստորագրիր արձանագրությունները, մնացածը մենք կանենք», իրականում ջանք էր գործադրում` Թուրքիայի հետ հնարավոր ճգնաժամից խուսափելու համար: Բնականաբար, ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քաղաքականության շրջանակում  ուզում է ղարաբաղյան հիմնախնդրից անկախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում: Սակայն, միևնույն ժամանակ, ցանկանում է դա պահել իր ձեռքում` որպես Կոնգրեսում ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ հաղթաթուղթ: Էրդողան-Օբամա հանդիպումից հետո արված հայտարարություններում Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայաստանի հարցով խճճված արտահայտություններից հասկացվում է, որ ստեղծված իրավիճակը Թուրքիային փրկում է գոնե 2010-ի համար:  Աֆղանստանում, Պակիստանում և Իրաքում գլխացավանքներ ունեցող Ամերիկան չի ուզում խնդիրներ ունենալ իր ամենաառողջ մահմեդական դաշնակից Թուրքիայի հետ: Այդ պատճառով էլ նախընտրում է խուսափել լարվածությունից:

Իսկ այս ընթացքում Կոնգրեսը Հայաստանին և Ղարաբաղին հատկացվող ամենամյա օգնությունը 40%-ով կրճատեց: Այսինքն` Սարգսյանի ձեռքում եղածը «հեչ բան» է:

Ի՞նչ է ստացվում` Թուրքիան դիվանագիտական մեծ հաղթանակ է տարե՞լ: Կարճ հաշվարկով կարող է այդպես թվալ: Սակայն մինչև ու՞ր: Այո´, Հայաստանը փոքր երկիր է: Այո´, ռազմավարական նշանակության հանքեր, նավթ չունի: Այո´, Ադրբեջանը մի շարք տեսանկյուններից ավելի կարևոր է: Սակայն, եթե Հայաստանի հետ մեր հարաբերություններին նայենք միայն աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, հարցի բուն էությունը չենք տեսնի: Իսկ հարցի մեջ խիղճ կա: Հայաստանի ժողովրդի մոտ 60%-ն ունի անատոլիական ծագում: Ոմանք զավթիչ ռուսական ուժերի հետ նահանջել են: Սակայն մեծամասնության տատերն ու պապերը թուրք մարդու, մեր մարդու կողմից դաժանաբար կոտորվել են: Անցյալում տեղի ունեցած ողբերգության փոխհատուցման ճանապարհը սկսվում է այդ մարդկանց և երիտասարդ պետություններին ձեռք մեկնելով: Ականջին կարող է հաճելի թվալ «ռիթմիկ դիվանագիտությունը», սակայն մեր մեծարգո արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, նրա նկատմամբ ունեցած անսահման հարգանքով հանդերձ, ավելի շատ վայել է «բարոյական դիվանագիտությունը»:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում