Թուրքիայի համար ծանր ժամանակներ ներսում և դրսում

Հարևանները միմյանց մասին

Turkeys-TroublesԹուրքիան ինչպես ներքաղաքական, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից, ճգնաժամային փուլ է թևակոխում: Անցած շաբաթ տեղի ունեցած զարգացումները դրա վառ ապացույցն են: Վարչապետի վաշինգտոնյան այցելությամբ հագեցած, արտաքին քաղաքականությամբ մեկնարկած շաբաթը եզրափակվեց «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակմամբ կատարված ներքաղաքական երկրաշարժով: Անկասկած, քրդական խնդրի կարգավորման հարցում հանգրվանած մեր այս կետում մեզ սպասվում են դժվարություններ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքականության ասպարեզում: Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը ծանր հարված է հասցնելու Թուրքիայի` դեպի Եվրամիություն առանց այն էլ կաղացող ընթացքին: Նրանք, ովքեր ասում են` «Եթե «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը Եվրոպայում գործեր, միևնույն է` փակվելու էր», ընդհանուր առմամբ զբաղված են դատարկաբանությամբ: Սև հումոր է համեմատել Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Բատասունայի առնչությամբ կայացրած որոշման հետ: Կարծես Թուրքիայում ազգային փոքրամասնություններն ունեն նույն իրավունքները, ինչ Իսպանիայում: Այդ երբվանի՞ց են քրդերի քաղաքական և մշակութային իրավուքները սկսել համեմատվել բասկերի և կատալոնացիների իրավունքների հետ: Չնչին նմանություն իսկ չկա Թուրքիայի քրդերի և Իսպանիայի բասկերի սահմանադրական իրավունքների միջև:

Ցավոք մենք որևէ կերպ չենք կարողանում խուսափել ինքներս մեզ վնասելուց: Իսկ սրա վկայությունն այն է, որ քրդական հարցի կարգավորման ճանապարհին «բացվելուց փակման» հասանք: Արևմտյան մամուլում Թուրքիայի վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում որպես դրական և հուսադրող զարգացում էր նշվում «ժողովրդավարական նախաձեռնությունը»: Իսկ հիմա արդեն դրա տեղը քամիներ են շրջում: Կրկին վերադարձավ այդ հին, ավտորիտար, իր հետ անհաշտ և հակաժողովրդավարական Անկարան: Արթնացել էինք և հանկարծ հայտնվեցինք մղձավանջի մեջ: Քրդական հարցի առնչությամբ այսքան հույսերից և քննարկումներից հետո հասանք ողբերգական կետի: Ասելով` «լավ բաներ են լինելու»` ճանապարհ դուրս եկանք և անտեղի մեծացրեցինք մեր քուրդ քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները: Սակայն արդյունքում դարձյալ փակուղու մեջ հայտնվեցինք:Արմատականները կշեռքի նժարն իրենց կողմը թեքեցին

Իսկ ինչո՞ւ հայտնվեցինք այս իրավիճակում: Կարճ ասած` և՛ թուրքերի, և՛ քրդերի կողմից «կարգավորմանը դեմ հանդես եկող արմատականները» կշեռքի նժարն իրենց կողմը թեքեցին: Նախ Թոքատում տեղի ունեցավ «պրովոկացիոն» ահաբեկություն, որին զոհ գնաց 7 զինվոր: Այդ արյունալի հարձակման հիմքում մի սադրանք էր` ուղղված «ժողովրդավարական նախաձեռնության» կասեցմանը: Իսկ դրանից առաջ Թուրքիան արևմուտքից արևելք ալեկոծվում էր Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործողություններից: Իրավիճակը շատ պարզ էր: Իրեն օտարված զգացող Աբդուլլահ Օջալանը, գործածելով քուրդ երիտասարդների վրա ունեցած իր ազդեցությունը, ամեն ինչ անում էր նախաձեռնությունը վիժեցնելու համար: Սակայն Իմրալըում այդ ամենն ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չուներ: Օջալանին նվազագույնը հարկավոր էր կարգավորմանը իր նման դեմ հանդես եկող «թուրքական ճակատ»: Այսինքն`  չկարգավորումից սնվող, միմյանց կարիքը զգացող կողմեր: Իսկ երբ ուրբաթ օրը թուրքական ճակատում այդ կարգավորման դեմ հանդես եկող Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցություններին միացավ Սահմանադրական դատարանը, խփվեց «ժողովրդավարական նախաձեռնության» դագաղի վերջին մեխը:

2007թ. ընտրություններից հետո ներքաղաքական գործընթացները լավ չղեկավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն, անմիջապես ընտրություններից հետո, ընդգրկուն սահմանադրական փոփոխություններ չկատարելու պատճառով իրեն դատապարտեց ազատազրկման և այսօր կրում է իր պատիժը:

Իսկ ինչպիսի՞ն է դրությունը արտաքին քաղաքական ճակատում: Ասացինք, որ Եվրամիության հետ գործերն ավելի են վատանում: Եթե ներքաղաքական և Եվրամիության հետ կապված հարցերում զգալի խնդիրներ ունեցող «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը չի ցանկանում բարդություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, ապա պետք է շտապ որոշ քայլեր ձեռնարկի:

Էրդողանի վաշինգտոնյան այցելության ժամանակ հիմնական հարցերն էին Իրանը, Աֆղանստանը և Հայաստանը: Այս երեք հարցերից հայկական ճակատում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համեմատաբար ավելի հանգիստ կարող է գործել: Հուսանք, որ արձանագրություններից գոնե մեկը շուտով կվավերացվի խորհրդարանի կողմից: Իսկ չշտապելու և հապաղելու դեպքում կհզորանա հակաթուրքական ճակատը Վաշինգտոնում, ինչպես նաև կշահեն հայ արմատականները: Ժամանակը քիչ է, իսկ հարցերը` շատ:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում