Հասարակական կազմակերպությունների գործունեություն Հայաստանում

Քաղաքացիական հասարակություն

Միմյանց մոտեցնել ՀԿ-ներին ու դոնորներին

Սիվիլիթաս հիմնադրամը նախաձեռնել է Հասարակական կազմակերպությունների ուղեցույց ծրագիրը, որը նաև նպատակ ունի ՀԿ-ներին ու դոնորներին հնարավորինս մոտեցնել միմյանց:

Հայաստանում, ըստ տարբեր տվյալների, գործում են 3,000-ից 5,000 ՀԿ-ներ, որոնցից միայն մի քանի տասնյակի մասին է հնարավոր ճշգրիտ, թարմ տեղեկություններ գտնել համացանցում կամ տեղեկատու գրքերում:

Այս բացը լրացնելու նպատակով Սիվիլիթասը Հայաստանում գործող ավելի քան 150 առավել ակտիվ ու ճանաչված ՀԿ-ներին ուղարկել է հարցաթերթիկ: Շուրջ 100-ը պատասխանել են: Այն ՀԿ-ները, որոնք կցանկանան մաս կազմել մեր ուղեցույցին, կարող են ուղարկել իրենց տվյալները:

Առաջիկայում ստեղծվելու է նոր կայքէջ, որտեղ կտեղադրվեն այդ ՀԿ-ների մասին ընդհանուր տեղեկատվություն` ՀԿ-ի ու դրա ղեկավարի անունը, կազմակերպության հեռախոսն ու էլեկտրոնային հասցեն, ՀԿ-ի գործունեության տեսակը, գործունեության հիմնական ոլորտները և այլ մանրամսներ: Կայքէջում տեղադրված ուղեցույցը պարբերաբար կթարմացվի: 

Այսպիսի ուղեցույցը ավելի կմոտեցնի պոտենցիալ դոնորին ու ՀԿ-ին, նրանք միմյանց ավելի հեշտ կգտնեն: Այն նաև հնարավորություն կստեղծի խուսափելու ծրագրերի կրկնությունից, իսկ գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքը կդարձնի ավելի արդյունավետ: Առաջիկայում ստեղծվելիք կայքէջում տեղադրված մանրամասները որոշումներ կայացնելու (ֆինանսավորելու) հարցում կդյուրացնեն դոնորների աշխատանքը, ինչը նաև կնպաստի հասարականա կազմակերպություների անկախության աստիճանի բարձրացմանը:

Բացի այդ, ստեղծվելիք կայքէջը հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազմելու հայաստանյան հասարակական կազմակերպությունների “աշխարհի”, նրանց ծրագրերի, ներկա գործունեության, ապագա ծրագրերի մասին: Մի խոսքով, այն կդառնա մի կայքէջ, որտեղ կկուտակվի Հայաստանի ամենաակտիվ ՀԿ-ների մասին ամբողջական տեղեկատվությունը:

Հասարակական կազմակերպությունների ուղեցույց ծրագիրը ֆինանսավորում է Նիդեռլանդների Թագավորության Մաթրա ծրագրի կողմից.

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում