Գրադարանները` քաղաքացիական հասարակության իրական, մատչելի և անվճար կենտրոններ

Քաղաքացիական հասարակություն
AraratLibraryIIՏասնհինգամյա Ջուլիետա Մովսիսյանը ցրտի պատճառով այլևս կուչ չի գա գրքերի վրա, քանի որ հաջորդ ձմեռ Չարենցավանի քաղաքային գրադարանը կունենա ջեռուցում ու աշխարհի մյուս գրադարաններին վայել պայմաններ:

«Իմ դասընկերների մեծամասնությունը այս գրադարանից է օգտվում, քանի որ դպրոցի գրադարանում ուսուցիչների հանձնարարված բոլոր գրքերը չէ, որ կարելի է գտնել: Ամսվա մեջ գրադարան եմ գալիս չորս անգամ, հիմա Ներսես Շնորհալու կյանքն եմ կարդում: Շատ եմ օգտվում  հանրագիտարաններից», ասում է տասներորդ դասարանցի Ջուլիետան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ Սիվիլիթաս հիմնադրամն այս տարի իրականացնում է ծրագիր, որով մարզերի տասը գրադարաններ մասամբ կվերանորոգվեն և կհամալրվեն նոր գրքերով, որպեսզի գրադարաններն իրոք կարողանան ծառայել որպես քաղաքացիական հասարակության հավաքների, զրույցների ու բանավեճերի կենտրոններ:

Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հավատում է, որ գրադարաններն ունեն քաղաքացիներին ծառայելու առաքելություն:

«Չկա մի այլ հասարակական հաստատություն, որն օրվա ընթացքում բաց է այդքան երկար, որն ունի այդքան զանազան աղբյուրներ, ունի տարածք, որը կարող է որպես կենտրոն ծառայել ուսանողների, չափահասների, հասարակական կազմակերպությունների, այլ խմբերի համար, որոնք կարող են օգտվել տարբեր նյութերից, գրքերից, համակարգիչներից ու ինտերնետից, կարդալ, սովորել, ձևավորել կարծիքներ, ծավալել  բանավեճ, հաստատել ընդհանուր տեղեկատվական դաշտ այլոց հետ իրենց շրջապատում:

«Սա է հանրային գրադարանի առաքելությունը, իսկ մեր գրադարանները ի վիճակի չեն եղել անհրաժեշտ ֆինանսավորում ներգարվել նման ծառայություններ առաջարկելու համար: Այս ծրագիրը առաջին քայլն է այդ ուղղությամբ, այսինքն` օգնել գրադարաններին, որպեսզի նրանք դառնան քաղաքացիական հասարակության իրական, մատչելի և անվճար կենտրոններ», ասում է նա:

Վիկա Էլչյանը Սիվիլիթաս հիմնադրամի Գրադարանների և հասարակական կազմակերպությունների ուղեցույց ծրագրերի պատասխանատուն է:

«Մեզ դիմել են մարզային տասնչորս գրադարաններ, որոնցից ընտրվել են տասը: Այդ տասից հինգը` Աշտարակի և Արմավիրի մարզային, Արարատի, Սիսիանի և Չարենցավանի քաղաքային գրադարանները, արդեն ստացել են վերանորոգման աշխատանքները սկսելու ֆինանսավորումը», ասում է նա:

Եվս հինգ գրադարաններ` Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզային գրադարանները, կստանան նոր գրքեր ձեռք բերելու, ինչպես նաեւ մեկական համակարգիչ և տպիչ գնելու հնարավորություն:

AraratLibraryՎիկա Էլչյանն ասում է, որ ծրագրի նպատակն է գրադարանները դարձնել հասարակական կենտրոններ, որոնք կդառնան ոչ միայն գիրք կարդալու, այլ նաև տեղեկություններ ստանալու, շնորհանդեսների, հանդիպումների և գրական միջոցառումների վայրեր:

«Գրադարաններ կարող են մտնել բոլոր քաղաքացիները: Մեր ծրագրի նպատակն է հյուրընկալ պայմաններ ստեղծել այնտեղ: Այսօր գրադարանները տուժում են ոչ միայն նոր գրքերի, այլ շենքային պայմանների պատճառով», ասում է նա:

Չարենցավանի գրադարանի գրադարանավարուհի Լարիսա Զոհրաբյանը, ով  քսանմեկ տարվա աշխատանքի փորձ ունի, համամիտ է այս կարծիքին։

«Լավ պայմաններ են պետք։ Երեխաները դպրոցից գալիս են, բայց երբեմն չեն դիմանում ցրտին, թողնում, գնում են: Բայց կան երեխաներ, ովքեր այս սառը պայմաններում նստում, կարդում են: Շատ է պակասել ռուս գրականության և ռուսերենով ընթերցողների թիվը: Փոխարենը, սկսել են ավելի շատ անգլերեն կարդալ, բայց գրականությունն է շատ քիչ», ասում է տկն. Զոհրաբյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության և Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությունը  ոգևորել է Չարենցավանի գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանին: Գարնանն այստեղ կսկսվեն վերանորոգման աշխատանքները, որոնք կտևեն շուրջ կես տարի:

«Վերանորոգումից հետո ես այս գրադարանը պատկերացնում եմ հետաքրքիր մտքերի առաջացման ու հետաքրքիր հանդիպումների կենտրոն: Անցնող տարիներին մենք մասամբ կորցրել ենք ընթերցողին: Նոր շենքային պայմանները հնարավորություն կտան ձեւավորել ընթերցասեր հասարակություն», ասում է նա:

Սարսափելի անմխիթար պայմաններում են հատկապես գրապահոցները: Հարուստ գրադարան ունենալը կարևոր է, բայց առավել կարևոր է այդ գրքերի պահպանությունը:

Ինչպես մարզային մյուս գրադարանները, Չարենցավանի քաղաքային գրադարանը նույնպես վերջին երկու տասնամյակներում նոր գրքեր գրեթե չի ստացել:

«Ամեն տեսակի նոր գրքերի կարիք կա: Բացի վերջին մի քանի ամիսները, արդեն ավելի քան քսան տարի գրքեր ընդհանրապես չենք ստացել: Անցյալ տարվա ընթացքում գրադարանը համալրվել է 1200 նոր հատորներով: Անվճար նոր գրքեր ստանալու ակնկալիքով մենք հրատարակիչներին դիմում ենք նամակներով և հիմնականում չենք մերժվում», գոհ ժպիտով ասում է տկն. Խեչոյանը:

Սակայն հրատարակիչների կամ անհատների կողմից ժամանակ առ ժամանակ արվող նվիրատվությունները բավարար չեն, որպեսզի գրադարանները լրացնեն անցնող երկու տասնամյակների բացը ու նաև ունենան այսօր տպագրվող ամենաանհրաժեշտ գրքերը: Մարզային գրադարանները հանրապետական թերթեր չեն ստանում, ինչի պատճառով Երևանից դուրս գտնվող բնակչության մի զգալի հատված զրկվում է բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իր իրավունքից:

Չարենցավանի գրադարանը վերանորոգվելուց բացի կստանա նաեւ համակարգիչներ: Տկն. Խեչոյանն ու նրա աշխատողները, Չարենցավանն ու նրա ընթերցասեր հատվածը արդեն ամռանը կունենան բոլորովին նոր գրադարան, որը կլինի լուսավոր ու ջերմ: Հաջորդ ձմեռ տասնհինգամյա Ջուլիետա Մովսիսյանը Ներսես Շնորհալի ու այլ դասականների կկարդա տաք ընթերցասրահում ու չի շտապի ժամ առաջ տուն գնալ:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում