Միմյանց մոտեցնել ՀԿ-ներին ու դոնորներին
Սիվիլիթաս հիմնադրամը նախաձեռնել է Հասարակական կազմակերպությունների ուղեցույց ծրագիրը, որը նաև նպատակ ունի ՀԿ-ներին ու դոնորներին հնարավորինս մոտեցնել միմյանց:
Հայաստանում, ըստ տարբեր տվյալների, գործում են 3,000-ից 5,000 ՀԿ-ներ, որոնցից միայն մի քանի տասնյակի մասին է հնարավոր ճշգրիտ, թարմ տեղեկություններ գտնել համացանցում կամ տեղեկատու գրքերում:
Այս բացը լրացնելու նպատակով Սիվիլիթասը Հայաստանում գործող ավելի քան 150 առավել ակտիվ ու ճանաչված ՀԿ-ներին ուղարկել է հարցաթերթիկ: Շուրջ 100-ը պատասխանել են: Այն ՀԿ-ները, որոնք կցանկանան մաս կազմել մեր ուղեցույցին, կարող են ուղարկել իրենց տվյալները: