Ժողովրդավարացումը խթանելու նպատակով Սիվիլիթաս հիմնադրամը ուշադրությունը բևեռելու է կրթության և գյուղերի զարգացման վրա:

Կրթություն

Սիվիլիթասի կրթաթոշակների ծրագիրը շնորհալի և նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է ընձեռելու համալսարանական կրթություն ստանալ Հայաստանում, որոշ դեպքերում` արտասահմանում, ինչը կնպաստի կրթության տարածմանը, ազգային և քաղաքացիական գիտակցության զարգացմանը, ռազմավարական մտածողության և կառավարման ունակությունների հզորացմանը, ինչպես նաև արդիական գիտելիքների վրա հիմնված տնտեսությանն անհրաժեշտ արհեստավարժ մասնագետների պատրաստմանը:
Այս ծրագիրը նախատեսվում է 2009թ. ուսումնական տարվա համար: Ընտրությունը կատարվելու է ըստ «կարիքի»` նախապատվություն տալով նրանց, ովքեր չունեն հովանավորության այլ աղբյուրներ գտնելու հնարավորություն և հատկապես նրանց, ովքեր ցանկանում են ուսանել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող առարկաներ:

Գյուղական բնակավայրերի զարգացում

Սիվիլիթաս հիմնադրամը նախաձեռնելու, իրականացնելու և սատարելու է այն նախագծերին, որոնք նպաստելու են Հայաստանի գյուղերում կայուն և համաչափ զարգացմանը` հնարավորություն ընձեռելով գյուղացիներին Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրելու ինքնաբավ և արժանապատիվ կյանքով:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Զբոսաշրջության համար նախատեսված գումարը պետական բյուջեի ծախսերից, Հայաստան

մլն դրամ % ընդհանուրից
2008 250 0.030
2009 263 0.028
2010 50 0.005
2011 50 0.005
2012 50 0.005

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում