ՀԱՅԱՍՏԱՆ 2012. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Screen_Shot_2013-01-29_at_10.39.37_AMԱրդեն հինգերորդ տարին է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամը, հետ նայելով անցած տարվան, փորձում է գնահատել Հայաստանում և նրա շուրջ իրողություններն ու զարգացումները: Միշտ էլ խնդիր կա, որ տարեկան այս զեկույցը չվերածվի սոսկ իրադարձությունների շարադրման: Մեր նպատակն է կենտրոնանալ միտումների և ինստիտուցիոնալ փոփոխությունների վրա: Յուրաքանչյուր տարի, սակայն, ավելի ու ավելի դժվար է դառնում որևէ նոր բան ասել այս առումով՝ հաշվի առնելով կառուցվածքային փոփոխությունների դժկամ ընթացքը:

2012-ը տարբերվում էր նախորդ տարիներից միայն նրանով, որ թե՛ ժողովրդի, թե՛ իշխանության համար ընտրության ավելի մեծ հնարավորություններ կային: Մեր հյուսիսային հարևանները իրենց ընտրությունն արեցին՝ զարմանալի հետևանքներով, բայց նաև գիտակցությամբ, որ դա իրե՛նց ընտրությունն է:

Հայաստանում, որտեղ տարին և՛ ընտրական էր, և՛ նախընտրական, քաղաքական տարբեր ուժեր նույնպես ընտրության հնարավորություն ունեին՝ կա՛մ լրջորեն համագործակցել և մրցակցել, կա՛մ անել նվազագույնը դաշտում մնալու համար: Իշխող կուսակցությունը նույնպես ընտրության հնարավորություններ ուներ՝ կա՛մ ընտրությունների գնալ՝ ընտրողների պահանջները բավարարելով, կա՛մ ձևացնել, որ անում է դա: Ընտրության հնարավորություններ ուներ նաև կառավարությունը՝ կա՛մ բոլորի համար հավասար տնտեսական դաշտ ապահովել, կա՛մ դա չանելով՝ ընկնել մանրի հետևից: Գործարար էլիտան ևս զուրկ չէր ընտրության հնարավորություններից՝ կա՛մ գործել օրինական դաշտում և ստեղծված արդյունքը կիսել հանրության հետ, կա՛մ շարունակել ստվերային եկամուտներ ստանալ ու ապրել պետության հաշվին: Տարածաշրջանում և աշխարհում էլ ընտրության հնարավորություն կար՝ կա՛մ ձայն տալ գաղափարներին, կա՛մ՝ տուրք բնազդային հակազդեցություններին: Վերջապես, հասարակության ակտիվ մասն էլ ուներ ընտրություն՝ ո՛ր մարտը կռվել և ո՛ր դաշինքին միանալ:

Ստեղծված հուսազուրկ իրավիճակում մարդիկ նույնպես ընտրություն ունեին: Նրանք հուսահատությանը պատասխանելու երկու ձև ունեին: Ինչպես տնտեսագետ Ալբերտ Հիրշմանը կասեր՝ «մարդիկ ընտրում են կա՛մ ոտքի ճանապարհը, կա՛մ մնալու և բողոքելու»: Այս տարի ևս շատերն ընտրեցին առաջին տարբերակը: Նրանք, ովքեր ընտրեցին երկրորդ տարբերակը, դա արեցին առանց խանդավառության:

Երկու բացառությամբ, իհարկե: Առաջինը նրանք էին, ովքեր ավելի մեծ քաղաքական իշխանություն և պատասխանատվություն էին ցանկանում և կարողացան հետևում թողնել միմյանց նկատմամբ թշնամանքն ու վիրավորանքները և համագործակցել հանուն փոփոխությունների՝ թեկուզ տարբեր ձևերով ու ընկալումներով: Երկրորդը այն փոքր նոր խմբերն էին, որոնք հպարտորեն հայտարարում են քաղաքականությունից հեռու մնալու մասին, բայց ընդվզում, պահանջում և պայքարում իրենց իրավունքների համար:

Գալիք տարում ավելի շատ ընտրության հնարավորություններ են լինելու՝ թե՛ Հայաստանում և Ադրբեջանում, թե՛ Վրաստանում: Այնուհետ այս ժողովուրդներից յուրաքանչյուրը ստիպված է ցույց տալ, որ ինքը ընտրություն կատարելու իրավունք է ցանկանում և պաշտպանելու է այդ իրավունքը:

Կարդացեք զեկույցն ամբողջությամբ (pdf)
 

Ընտրություններ 2012. հայացք ներսից

armcover2012elections
 

Հայաստան և հարևաններ. 20 տարիները թվերով

cover20armՓոփոխությունները, որ տեղի են ունեցել Հարավային Կովկասում Խորհրդային Միության փլուզումից հետո, հսկայական են: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն անցել են անհամաչափ, հաճախ անբարենպաստ և երբեմն ոգևորող զարգացումների միջով:

Այս երեք երկրների տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակները շատ տարբեր են եղել, և երեքում էլ շոշափելի փոփոխություններ են արձանագրվել թե՛ տնտեսության, թե՛ հասարակության մեջ:

ամբողջությամբ

 

«Հայաստան 2011. Առանց պատրանքների»

Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PMՍիվիլիթասի չորրորդ տարեկան զեկույցը, ինչպես անցյալ տարիներին, Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական և տնտեսական կարևորագույն զարգացումների մասին է։ Հայաստանը վերլուծվում է տարածաշրջանային համատեքստում՝ հարևանների հետ և հարևանների միջև հարաբերությունների շրջանակում, և տրվում է Հայաստանի վրա այդ ամբողջության ազդեցության գնահատականը։ Հայաստանի ներքին պատկերը ներկայացվում է ժամանակագրական և ինստիտուցիոնալ զարգացման առումներով։ Տարվա տնտեսական զարգացումների ներկայացումը լի է վիճակագրական տվյալներով ու վերլուծությամբ։ Ներդիրը պատկերավոր ձևով ներկայացնում է 2012-ի բյուջեն։
 

Ինչպես է ծախսում պետությունը

Հայաստանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ իհարկե պատկերացնում են, թե ինչպես է գոյանում պետական բյուջեն: Սակայն, թերևս քչերն են Englհետևում, թե ինչպես է պետությունը ծախսում հավաքված գումարները: Այս բացը լրացնելու նպատակով էր, որ Սիվիլիթաս հիմնադրամն իր “Հայաստան 2011. առանց պատրանքների” տարեկան զեկույցում մի առանձին բաժնով ներկայացրեց այս տարվա բյուջեի ծախսերի պատկերավոր նկարագիրը:

Այս տարվա համար պետությունը առանձնացրել է տասնմեկ հիմնական ուղղություն`

Սոցիալական պաշտպանություն - 271.93 միլիարդ դրամ
Ընդհանուր կառավարում - 153.16 միլիարդ դրամ
Պաշտպանություն - 146.22 միլիարդ դրամ
Տնտեսության ֆինանսավորում - 97.01 միլիարդ դրամ
Կրթություն - 108.43 միլիարդ դրամ
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն - 60.78 միլիարդ դրամ
Առողջապահություն – 62.46 միլիարդ դրամ
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ - 42.49 միլիարդ դրամ     * Պահուստային ֆոնդեր – 25.80 միլիարդ դրամ
Սպորտ և մշակույթ – 17.98 միլիարդ դրամ
Շրջական միջավայրի պաշտպանություն - 8.88 միլիարդ դրամ:

Այդ տասնմեկ հիմնական ուղղությունները (բացառությամբ պահուստային ֆոնդերի) իրենց հերթին բաժանված են առանձին ճյուղերի:
 

Հայաստան 2010. անորոշության տարի

ARMcoverՍա Սիվիլիթասի երրորդ տարեկան զեկույցն է, որը, ինչպես և նախորդ երկուսը, անդրադառնում է Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական հիմնական զարգացումներին` առաջարկելով կանխատեսումներ և լուծումներ:
Դեկտեմբերի 28-ին, երեքշաբթի, ժամը 15:00-ին, Երևան հյուրանոցի Ռոսսինի սրահում տեղի կունենա քննարկում` զեկույցում արտացոլված հիմնական քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ:

Կարդացեք զեկույցն ամբողջությամբ (pdf)
 

Հայաստան 2010. անորոշության տարի

ARMcoverՆԱԽԱԲԱՆ
Երեք տարի առաջ Սիվիլիթաս հիմնադրամը հրապարակեց իր առաջին տարեկան զեկույցը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ տեսակետներ` հայաստանյան տեսանկյունից, այն ինչ չեն անում միջազգային հանրության համանման զեկույցները:

ամբողջությամբ

 

Ինչպես է ծախսում պետությունը

budgetՀայաստանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ իհարկե պատկերացնում են, թե ինչպես է գոյանում պետական բյուջեն: Սակայն, թերևս քչերն են հետևում, թե ինչպես է պետությունը ծախսում հավաքված գումարները: Այս բացը լրացնելու նպատակով էր, որ Սիվիլիթաս հիմնադրամն իր “Հայաստան 2009. խոստում և իրականություն” տարեկան զեկույցում մի առանձին բաժնով ներկայացրեց այս տարվա բյուջեի ծախսերի պատկերավոր նկարագիրը:

Այս տարվա համար պետությունը առանձնացրել է տասնմեկ հիմնական ուղղություն`

  • Սոցիալական պաշտպանություն - 244 միլիարդ 417 միլիոն 227 հազար 400 դրամ
  • Ընդհանուր կառավարում - 139 միլիարդ 785 միլիոն 257 հազար 100

ամբողջությամբ

 

Հայաստան 2009. խոստում և իրականություն

Սիվիլիթաս հիմնադրամի երկրորդ տարեկան զեկույցն ինչ-որ առումով լրացնում է նախորդ տարվա «Հայաստան 2008. ճգնաժամ և հնարավորություն» զեկույցում տեղ գտած վերլուծություններն ու կանխատեսումները: Անցյալ տարվա զեկույցի հրատարակումով մենք նպատակ ունեինք լրացնել մեր կարծիքով առկա կարևոր բացը` Հայաստանի և տարածաշրջանի իրադարձությունների գնահատականը Հայաստանից, ի լրումն մեր երկրին և տարածաշրջանին առնչվող տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների: Ինչպես և անցյալ տարի, ներկայացված են Հայաստանում և Հայաստանի շուրջ 2009-ի հիմնական իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում շրջանառվող տեսակետները, վերլուծությունները, ինչպես նաև առաջարկվում են կանխատեսումներ և լուծումներ:

Սիվիլիթաս հիմնադրամն իր երեք ծրագրային ուղղությունների` միջազգային հարաբերությունների խորհրդի, ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնության և սերունդների կենտրոնի շրջանակներում, տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակային և փակ քննարկումներ է կազմակերպել քաղաքական, տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրների շուրջ:

Սերունդների կենտրոնը կազմակերպում է պարբերական հանդիպումներ տարբեր քաղաքական և սոցիալական շրջանակներ ներկայացնող անհատների հետ` հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնությունը աջակցում է քաղաքացիական հասարակության կայացմանը լրատվամիջոցների և կրթական տարբեր ծրագրերի, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի միջոցով: Միջազգային հարաբերությունների խորհուրդի շրջանակներում կազմակերպվում են հրապարակային քննարկումներ ու բանավեճեր հայաստանյան և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Լսեք

 

Հայաստան 2009. խոստում և իրականություն

coverENGՍիվիլիթաս հիմնադրամի երկրորդ տարեկան զեկույցն ինչ-որ առումով լրացնում է նախորդ տարվա «Հայաստան 2008. ճգնաժամ և հնարավորություն» զեկույցում տեղ գտած վերլուծություններն ու կանխատեսումները: Անցյալ տարվա զեկույցի հրատարակումով մենք նպատակ ունեինք լրացնել մեր կարծիքով առկա կարևոր բացը` Հայաստանի և տարածաշրջանի իրադարձությունների գնահատականը Հայաստանից, ի լրումն մեր երկրին և տարածաշրջանին առնչվող տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների: Ինչպես և անցյալ տարի, ներկայացված են Հայաստանում և Հայաստանի շուրջ 2009-ի հիմնական իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում շրջանառվող տեսակետները, վերլուծությունները, ինչպես նաև առաջարկվում են կանխատեսումներ և լուծումներ:

Սիվիլիթաս հիմնադրամն իր երեք ծրագրային ուղղությունների` միջազգային հարաբերությունների խորհրդի, ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնության և սերունդների կենտրոնի շրջանակներում, տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակային և փակ քննարկումներ է կազմակերպել քաղաքական, տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրների շուրջ:

ամբողջությամբ

 
ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ
Մտորելու փաստեր

Հայաստանում թատրոնների ներկայացումների քանակը (1) և հաճախումներ թատրոններ (2)

(1) (2)
2008 2,364 409,500
2009 2,443 367,800
2010 2,331 394,800
2011 2,707 458,900

Կարծիքներ, աղբյուրներ

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում