«Կալինինգրադացման» վտանգ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ «Իզվեստիա» թերթում հոդված է հրապարակել՝ գրելով, որ Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածությունը, որն այժմ ստեղծում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, և որին կմիանան Ղրղըզստանն ու Տաջիկստանը, հեռանկարում հիմք կդառնան Եվրասիական միության համար։Սևր. փաստաթղթի արժեքը
Իննսուն տարի առաջ`1920թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր դեպի ծով ելքով և 160 հազար քառ. կմ. տարածքով Հայաստան: Պայմանագիրն ուներ ստորագրող երկու կողմ.
Ազատություն ամենուր կամ ոչ մի տեղ
Իրադարձություն Մայիսի 3-ին, Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նշվեց մամուլի ազատության օրը: Դրանից երկու օր առաջ, “Ֆրիդոմ Հաուս” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց աշխարհում մամուլի ազատության մասին իր վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանը դասվել էր մամուլի առումով ոչ ազատ երկրների շարքը Սինգապուրի հետ կիսելով 151-րդ տեղը: “Ֆրիդոմ Հաուս”-ի նախորդ զեկույցում Հայաստանը 66 միավորով 144-րդ տեղում էր Կոտ դ’Իվուարի, Գվինեայի, Մալդիվների, Մոլդովայի եւ Պակիստանի հետ։ “Ֆրիդոմ Հաուսի” մեղմ ասած ոչ այնքան մխիթարական զեկույցը հաստատելու եկան երկու իրադարձություն: Մի քանի օրերի ընթացքում բռնության ենթարկվեցին հայաստանցի երկու լրագրողներ` ինտերնետային կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ու հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանը: Կատարվածի դրդապատճառներն ու կատարողները բացահայտված չեն: Արևային քաղաքի քաղաքական կրքերը
Իրադարձություն Մարտի 22-ին սպառվեց Երեւանի ավագանու ընտրության համար մասնակցության հայտը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: նտրությանը մասնակցելու համար փաստաթղթերը, այդ թվում եւ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացրին 6 կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԺԿ, ՀԱՍԿ եւ 1 դաշինք` Հայ ազգային կոնգրեսը: Երեւանի ավագանու ընտրությունը տեղի է ունենալու մայիսի 31-ին: Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի “Ժառանգությունը” որոշեց չմասնակցել ընտրություններին, Լևոն Տեր- Պետրոսյանի թիմի հետ ոչ այնքան հրապարակային բանակցություններից հետո: Ըտրություններում հաղթած կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն փաստացի դառնալու է Երևանի քաղաքապետը: Դրացիական հակասություններ
Իրադարձություն Թբիլիսիի և Երևանի միջև ամենօրյա չվերթներ կսկսվեն մարտի 16-ին: Այս ողջունելի լուրին հաջորդեց զարմանալիորեն հրապարակային բանավեճը երկու երկրների նախագահների գրասենյակների միջև: Այն խիստ հակադրության մեջ է այն ջերմ բանակցությունների հետ, որ տեղի ունեցան Վրաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի և խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի Երևան կատարած այցերի ընթացքում: Հանրության համար արված հայտարարությունների մեջ առաջ էին մղվում երկկողմ հարաբերություններում արձանագրված դրական միտումները, սակայն միևնույն ժամանակ երկուստեք ճանաչվեց, որ այդ հարաբերություններում չկան այնպիսի խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել «կառուցողական երկխոսության» միջոցով: Դրանով երկուստեք լռելյայն ճանաչվեց այն փաստը, որ այդ հարաբերություններում իսկապես խնդիրներ գոյություն ունեն, իսկ դրանք լուծելու մասին անցյալում տրված խոստումները երբեմն եղել են ոչ այնքան անկեղծ և հետևողականորեն կյանքի չեն կոչվել: Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության վերջի սկիզբը
Իրադարձություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մոսկովյան վերջին գագաթաժողովի ընթացքում, Հայաստանի ընթացիկ նախագահության ներքո ընդունվեց ՀԱՊԿ արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին որոշումը: Այդ ուժերը տեղաբաշխվելու են մի շարք նպատակներով, այդ թվում նաև կազմակերպության անդամների դեմ ուղղված ռազմական վտանգներին հակադարձելու համար: Որոշումը համընկավ Ոուսաստանի կողմից ՀԱՊԿ անդամների համար կայունացման հիմնադրամի ստեղծման որոշման հետ: Հատկանշական է, որ այդ օրերին հայտարարվեց երկու վարկերի մասին՝ մեկը Հայաստանի, իսկ մյուսը Ղրղզստանի համար: Մի քանի օր անց, Միջազգային անվտանգության հարցերի շուրջ Մյունխենի 45-րդ խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ելույթ ունեցավ ընդհանուր առմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության նոր շրջանակի և, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Մեծ պարտության փոքր հաղթանակները
Իրադարձություն ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Հայաստանի հարցի վերաբերյալ վերջին քննարկման արդյունքում Հայաստանը չզրկվեց ձայնից, բայց “ձեռք բերեց” ԵԽԽՎ հերթական բանաձեւն իր մասին: Մինչ այդ 2008 թ. դեկտեմբերին, ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը որոշեց, որ հունվարին պետք է բարձրացնել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին հարցը, քանի որ Հայաստանը նշանակալի առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան իրադարձություններից հետո ԵԽԽՎ-ում 2008 թ. ընթացքում Հայաստանի վերաբերյալ ընդունված 1609 և 1620 բանաձևերի պահանջների կատարման հարցում: |



Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ «Իզվեստիա» թերթում հոդված է հրապարակել՝ գրելով, որ Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածությունը, որն այժմ ստեղծում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, և որին կմիանան Ղրղըզստանն ու Տաջիկստանը, հեռանկարում հիմք կդառնան Եվրասիական միության համար։
Իննսուն տարի առաջ`1920թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր դեպի ծով ելքով և 160 հազար քառ. կմ. տարածքով Հայաստան: Պայմանագիրն ուներ ստորագրող երկու կողմ.


