«Հարյուր հարց և հարյուր պատասխան» շարքի առաջին հյուրն էր Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար` Վարդան Օսկանյանը:
The first guest of the new Civilitas series "100 Questions and 100 Answers" forum was Civilitas Founder, former Minister of Foreign Affairs, Vartan Oskanian.Questions posed during the live debate are presented here. All answers to the posted questions can be found below.ԲԱՆԱՎԵՃՔաղաքացիական ակտիվությունը աճում է, բայց ոչ բավարար քաղաքական փոփոխությունների համարCivic activism in Armenia is increasing but not enough to affect political change2010 հեռանկարներ
Հատվածներ «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցից Միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես նաև`առանձին երկրներ, Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ պարբերաբար հրապարակում են զեկույցներ: Այդ զեկույցները կարևոր են, քանի որ նաեւ դրանցով է միջազգային հանրությունը կարծիք կազմում Հայաստանի մասին: Սիվիլիթաս հիմնադրամը իր գործունեության հենց առաջին տարում հրապարակեց Հայաստանի մասին տարեկան զեկույց: 2009-ի դեկտեմբերին հրապարակվեց տարեկան երկրորդ զեկույցը: Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների`Սիվիլիթասի զեկույցները գրում են գերազանցապես Հայաստանում աշխատող լրագրողներ, փորձագետներ, վերլուծաբաններ, տնտեսագետներ, այսինքն`դրանք գրվում են «ներսի աչքերով»: 2008-ի զեկույցը մենք վերնագրել էինք «Ճգնաժամ և հնարավորություն», իսկ նախորդ տարվանը`«Խոստում և իրականություն»: Զեկույցը կազմված է երեք հիմնական մասերից` տարածաշրջանային զարգացումներ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակ և երկրի տնտեսության պատկեր: Այդ երեք բաժիններում ոչ միայն արվել են վերլուծություններ, շարադրվել 2009-ի հիմնական իրադարձությունները, այլև կատարվել են կանխատեսումներ 2010 թվականի համար, ինչպես նաև`առաջադրվել լուծման տարբերականեր: Բացի այդ, առանձին հավելվածի ձևով ներկայացրել ենք, թե ինչպես են ծախսվում Հայաստանի պետական բյուջեի գումարները: Հայ-թուրքական երկխոսություն. վերադարձ ապագային
Սեպտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպեց “Երկխոսություն` Հայաստան-Թուրքիա. վերադարձ ապագային” թեմայով:
Այս քննարկումը մասն է Սիվիլիթասի քննարկումների նոր շարքի, որ իրականացվում է Նորվեգիայի կառավարության հովանավորությամբ: Առաջիկա ամիսներին “Երկխոսություն” ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ նաև “Հայաստան-Վրաստան”, “Հայաստան-Ռուսաստան” և “Հայաստան-Եվրոպական Միություն” թեմաներով:
“Հայաստան-Թուրքիա” թեմայով քննարկման հիմնական բանախոսներն էին Զաման թերթի մեկնաբան Յավուզ Բայդարը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, հասարակական գործիչ Ալեքս Սարդարը:
Բացելով քննարկումը, Ալեքս Սարդարը խոսեց այն մասին, որ լինելով ցեղասպանություն վերապրածների զավակ և երկար տարիներ ապրելով սփյուռքում, աշխատել է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Միացյալ Նահանգներում: Սակայն վերջին 8 տարում ապրելով Հայաստանում՝ սկսել է այս խնդիրներին այլ տեսնակյունից նայել: Հարցադրումն առավել պրագմատիկ տեսանկյունից ձևակերպելով՝ Ալեքս Սարդարը բեմում իր գործընկերներին հարց ուղղեց, թե ի՛նչ է շարքային հայը ակնկալում թուրքից, և ի՛նչ է շարքային թուրքն ակնկալում հայից:
Յավուզ Բայդարը պատմեց, թե ինչպես է տարիներ առաջ, ուսանող լինելով Շվեդիայում, առաջին անգամ լսել հայկական խնդրի մասին: Նա խոսեց այն մասին, որ թուրք հասարակության մեծ մասը պատկերացում չունի 1915 թվականի իրադարձությունների մասին, և գիտակցելն ու ընդունելը, որ Թուրքիայում նման բան կարող էր տեղի ունենալ, հասարակության համար շատ ծանր է լինելու:
Բորիս Նավասարդյանը խոսեց այն մասին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ոչինչ չի հասկանում հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունից և հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին տեսակետ է կազմում տարատեսակ մեկնաբանություններից, որոնք միշտ չէ, որ խորքային, մասնագիտական վերլուծություններ են: Արձագանքելով, ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հակադարձեց, որ հասարակությունը պատրաստ չէ այս կարգի հապշտապությանը, և ժամանակից առաջ ընկնելով, հարաբերությունների կարգավորման լավ գաղափարը կարող է փչանալ: Ի պատասխան Բորիս Նավասարդյանն այն տեսակետը հայտնեց, որ եթե սպասենք պատրաստ լինելուն, որևէ կարևոր հարց այդպես էլ չի լուծվի:
Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ նման բաց և անկեղծ քննարկումներն են, որ կարող են նպաստել երկու ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և բարդ հարցերի լուծմանը: Մինչդեռ կառավարություների կողմից հապճեպ մշակված արձանագրությունները, որոնք ենթադրում են նախ խնդիրների լուծում, հետո արդեն հարաբերությունների կարգավորում, ապագայում կարող են սահմանափակել կնճռոտ խնդիրներն անկեղծ քննարկելու հնարավորույթունը, քանի որ կառավարական մակարդակով ընկալվելու է, որ այդ խնդիրները արդեն լուծված կարելի է համարել ստորագրվելիք արձանագրություններով:
Քննարկումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Օսկանյանը մեկ անգամ ևս խոսեց այն մասին, որ արձանագրությունները հստակ նախապայմաններ են պարունակում: Երկուսը` սահմանների ճանաչման և պատմաբանների մասնակցությամբ ենթահանձնաժողովի նախապայմանները, ձևակերպված են գրավոր, երրորդը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորումը, «բանավոր» է, քանի որ այդ նախապայմանը հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալու ամեն առիթով հնչեցնում է նա, ումից կախված է սահմանի բացումը` Թուրքիայի վարչապետը:
Վարդան Օսկանյանը խոսեց նաև այն մասին, որ սա այն խնդիրն է, որի լուծման համար իշխանությունները պետք է ունենան հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Մինչդեռ այսօր, երբ առանց արձանագրությունների էլ հասարակությունը բևեռացված է, կան լուրջ քաղաքական և տնտեսական խնդիրներ, և Հայաստանի ու սփյուռքի մեծ մասը դեմ է այս կարգի զիջումներին, այս փաստաթղթերը չի կարելի ստորագրել:
“Սա հարկային որոշում չէ, բարեփոխումների օրենք չէ, որ կարելի է ստորագրել, հետո փոշմանել ու հետո փոփոխել: Սա այն հարցն է, որ եթե նույնիսկ իշխանությունը հանրաքվե չի անցկացնում, որին միևնույն է, ոչ ոք չէր հավատալու, ապա առնվազն պետք է օդում զգա հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը, և ոչ թե այն բուռն դիմադրությունը, որ կա այսօր”, ասաց վարդան Օսկանյ
Սեպտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպեց “Երկխոսություն` Հայաստան-Թուրքիա. վերադարձ ապագային” թեմայով:
![]() Այս քննարկումը մասն է Սիվիլիթասի քննարկումների նոր շարքի, որ իրականացվում է Նորվեգիայի կառավարության հովանավորությամբ: Առաջիկա ամիսներին “Երկխոսություն” ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ նաև “Հայաստան-Վրաստան”, “Հայաստան-Ռուսաստան” և “Հայաստան-Եվրոպական Միություն” թեմաներով:
“Հայաստան-Թուրքիա” թեմայով քննարկման հիմնական բանախոսներն էին Զաման թերթի մեկնաբան Յավուզ Բայդարը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, հասարակական գործիչ Ալեքս Սարդարը:
Բացելով քննարկումը, Ալեքս Սարդարը խոսեց այն մասին, որ լինելով ցեղասպանություն վերապրածների զավակ և երկար տարիներ ապրելով սփյուռքում, աշխատել է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Միացյալ Նահանգներում: Սակայն վերջին 8 տարում ապրելով Հայաստանում՝ սկսել է այս խնդիրներին այլ տեսնակյունից նայել:
Վարդան Օսկանյանի ելույթը Սիվիլիթասի քննարկմանըեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում:
Այս արձանագրությունները կարդալով՝ գալիս ես հետևյալ եզրակացության. որ այս փաստաթուղթը կամ գրվել է ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից, հավանաբար թուրքերի մասնակցությամբ, և պարտադրվել հայկական կողմին, կամ հայկական կողմն իրոք բանակցել է այս փաստաթուղթը, բայց ինքն իրեն խորապես համոզած և ներշնչած լինելով, որ Հայաստանի հետագա զարգացումը և գոյությունը էապես կախված է միայն հայ-թուրքական սահմանի բացումից:
Սրանք են միակ հավանական բացատրությունները: Այլապես հնարավոր չէ հասկանալ այս փաստաթղթերի տրամաբանությունը, որոնք Թուրքիային միանշանակ և միանվագ տալիս են հենց այն, ինչ նա ցանկացել է վերջին 18 տարիների ընթացքում: Եկեք մենք մեզ չխաբենք, մեր ժողովրդին չապակողմնորոշենք: Եկեք չոտնահարենք մեր իսկ արժանապատվությունը: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով:
Եթե անգամ մի պահ ենթադրենք, որ սահմանը բացվելու է, մենք պետք է ազգովի ընդունենք, որ այն բացվում է ի պատասխան մեր կողմից կարևորագույն զիջումների և' պատմության և' արժանապատվության առումով՝ նաև մեր ինքնագիտակցության, թե ով ենք մենք և ինչպես ենք մենք տեսնում մեր դերն ու տեղը այս տարածաշրջանում: Մենք դրանով զիջում ենք մեր հավասար տեղը Թուրքիայի հետ մեր ապագա հարաբերություններում:
Այս փաստաթղթի հիմքում պարտվողական կեցվածք կա: Այն ինձ հիշեցնում է իննսունյոթ թվականի տրամադրությունները, երբ մեզ ասում էին, որ Հայաստանը բարգավաճման ոչ մի հույս չի կարող ունենալ և այն կայուն ու լրիվ անկախ պետություն չի դառնա մինչև հապշտապ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրան հաջորդած տասը տարիներն ապացուցեցին, որ դա այդպես չէ: Հակառակ այդ ժամանակահատվածի բազմաթիվ թերությունների, համենայն դեպս սահմանը փակ լինելով՝ փաստացի լուրջ տնտեսական առաջխաղացում գրանցվեց: Մեր տնտեսությունը երկնիշ աճ էր ապրում հին և նոր տնտեսական բարեփոխումների շնորհիվ: Այդ ժամանակահատվածում երկրի կայունությունը առավել ամրապնդվեց, միասնականության վերանորոգված զգացողություն դրսևորվեց, թեպետ փխրուն և ոչ լիարժեք, ինչպես նաև սփյուռքի առավել լայն ներգրավվածություն ապահովվեց:
Այսօր Հայաստանը կրկին խիստ դժվար դրության մեջ է: Մեր տնտեսությունը անկում է ապրում անբացատրելի 18.4 տոկոսով, երբ համաշխարհային միջին անկումն ընդամենը երկու-երեք տոկոս է: Սփյուռքն ու Հայաստանը երբեք այսքան հեռու չեն եղել միմյանցից: Մեր հասարակությունը երբեք այսքան բևեռացված չի եղել: Մեր ժողովորդը երբեք այսքան հուսահատ չի եղել երկրի ապագայի նկատմամբ: Այս պայմաններում հին սենտիմենտները գլուխ են բարձրացրել և մեզ ասում են նորից, թե փակ սահմանի ու Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պայմաններում Հայաստանը երբեք չի դառնա լիիրավ անկախ պետություն և չի կարողանա զարգանալ տնտեսապես:
Այսօր առավել մեծ վստահությամբ կարող եմ ասել, քանի որ մենք արդեն անցել ենք այդ ճանապարհը, որ դա այդպես չէ:
Մենք պետք է վստահություն ունենանք մեր ռեսուրսների, մեր ժողովրդի, մեր երկրի, մեր ապագայի նկատմամբ: Եթե մենք հաջողությամբ իրականացրել ենք առաջին սերնդի բարեփոխումները, դեռ մեր առաջ ունենք երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ սերնդի բարեփոխումները: Դրանք հսկայական ներուժ ունեն մեր բարգավաճման համար: Դեռևս ունենք մեր միասնականության և միակամության ամենահզոր ներուժը:
Այդ ամենով հանդերձ՝ կա մի բնագավառ, որտեղ ոչ նախորդ իշխանությունները, ոչ էլ այս մեկը ռիսկ չեն արել լրջորեն ու ազնվորեն ոտք դնել: Շատ քիչ բան է արվել քաղաքական բարեփոխումների փշոտ, բայց կենսական բնագավառում: Մեր պետությունը ցավոք դեռ շատ հեռու է ժողովրդավարական պետություն լինելուց: Մինչդեռ մեր ամբողջ ապագան ու անվտանգությունը կախված են այդ մեկ բառից: Մենք բավարար ներդրումներ չենք արել մեր ժողովարդավարական հաստատություններն ամրապնդելու համար և այսօր առաջ գնալու փոխարեն, ետ ենք գնում: Մեր ժողովուրդը, ինչպես որևէ ժողովուրդ, ստեղծագործ է, երբ ազատ է: Բայց մենք չենք ստեղծել այն պայմանները, այն հավասար խաղի կանոնները, այն հաստատված իրավական հասարակությունը, որ պաշտպանում է ազատությունները, որոնք բարգավաճման հնարավորություն են ստեղծում: Փակ սահմանը խոչընդոտ չի եղել նրանց մուտք գործելու համար: Մեր իրար հաջորդող կառավարություններն են, որ չեն սնուցել այն սերմը, որ մեր հողի վրա է:
Մեր խնդիրներն այստեղ են, մեր տանը: Լուծումները նույնպես պետք է փնտրել ներսում: Ոչ ոք չի ասում ՈՉ բաց սահմաններին կամ որևէ համաձայնագրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Բայց մենք դա պիտի անենք ճիշտ ձևով, արժանապատիվ ձևով, ոչ դրսից պարտադրված բանաձևով, այլ այնպիսի բանաձևով, որ հիմնված կլինի կողմերի միջև հավասար ուժային դիրքերի վրա:
Խնդրո առարկա փաստաթղթերը ստորագրելով, մենք չենք լուծում մեր խնդիրները: Հակառակը՝ սրանք նոր վտանգներ ու խնդիրներ են ծնելու, որոնց հետ միայն միասնական, ազատ ու հույսով լի հասարակությունը կարող է գործ ունենալ:
Սա չի նշանակում, որ Թուրքիայի հետ արձանագրություններ չպետք է ստորագրվեն: Իհարկե պետք է ստորագրվեն: Անգամ այս երկու արձանագրությունները, իրենց մեծ ու փոքր, անընդունելի, վիճահարույց և կասկածելի պայմաններով կարող էին ընդունելի լինել, եթե գոնե մի նախադասություն ջնջվեր և մի քանի բառեր փոխվեին:
Բայց նրանք չեն կարող ստորագրվել այնպես, ինչպես ձևակերպված են:
Եթե անգամ ենթադրենք, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրելուց հետո դրանք վավերացնելու է, մենք մեզ պետք է հարց տանք. արդյոք Թուրքիայի հետ սահմանի բացումը արժե այն գինը, որ մենք վճարելու ենք: Սա է այն գինը, որ նրանք ուզել են 1991-ից ի վեր, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան ճանաչեց և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների հետ, բացառությամբ Հայաստանի: Հենց ամենասկզբից նրանք երկու պահանջ ունեին՝ որ հայերը հրաժարվեն տարածքային պահանջներից և որ հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման միջազգային արշավից: Երրորդ պահանջն ավելացավ 1993-ին՝ որ հայերը դուրս գան Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներից:
Այդ օրվանից այդ երեք պահանջները հետևողականորեն կրկնվել են: Այսօր, առաջին երկու պահանջները ֆորմալիզացվում են արձանագրությունում: Սևը սպիտակի վրա գրված է այնտեղ, և Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն համաձայնել է այդ պահանջներին: Արձանագրությունն այնպես է գրված, որ ոչ միայն մենք համաձայնում ենք հարգել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, բայց մենք հաջորդ նախադասությամբ համաձայնում ենք միանգամից հրաժարվել մեր պատմական իրավունքներից, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման թեկուզ և տեսական հնարավորությունից:
Այսօր աշխարհում 190-ից ավելի երկիր կա և գրեթե նույնքան տարածքային վեճեր կան նրանց մեջ: Որը նշանակում է, որ իրար հետ նորմալ հարաբերություններ ունեցող երկրները շարունակում են չհամաձայնել իրենց սահմանների հարցում: Այդ վեճերի մեկ չորրորդը Եվրոպայում է: Նրանք դեսպանատներ ունեն, իրար հետ առևտուր են անում, բարեկամական հարաբերություններ ունեն, բայց նրանց դիվանագետները շարունակում են բանակցել և վիճել, իրար հարգելով` պատմության և տարածքների իրենց տարբերվող մեկնաբանությունների շուրջ: Այդ երկրներն արձանագրություններ են ստորագրել և դիվանագիտական հարաբերություններ ունեն:
Մեր տարածաշրջանում անգամ մեր բարեկամական, եղբայրական Վրաստանի հետ, մենք չենք ճանաչել «գոյություն ունեցող ընդհանուր սահմանը»: Նոր- նոր երկու երկրների միջև դեմարկացիա է իրականացվում: Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես իրենց փոխադարձ սահմանները չեն ճանաչել և այս դեպքում դեմարկացիան նույնիսկ չի էլ սկսվել: Բայց դիվանագիտական հարաբերություններ ունեն իրար հետ: Մյուս բոլոր 190 երկրները համաձայնել են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը, ոչ իրենց գոյություն ունեցող ընդհանուր սահմանը: Դա է միջազգային ընդունված ձևը: Միջազգային հարաբերություններում հստակ տարբերություն կա տարածքային ամբողջականությունը հարգելու և գոյություն ունեցող ընդհանուր սահմանը ճանաչելու միջև: Տեսեք, մենք հաճախ ասում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետո մենք շարունակում ենք նախադասությունն ու նշում, որ ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը դրա հետ, քանի որ այն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել:
Այսօր մենք կարող ենք ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Բայց ինչպես կշարունակենք այդ նախադասությունը, այն իրավունքն է, որ ոչ ոք իրավունք չունի խլելու մեզանից կամ մեր ապագա սերունդներից:
Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունը երկարաժամկետ հարաբերության սկիզբ է դնում, որի ընթացքում երկու երկրներն իրար հետ կքննարկեն ու կլուծեն շատ հին ու նոր երկկողմանի խնդիրներ: Երբ այդ հարաբերություններն ամրագրող փաստաթուղթը պարունակում է ձևակերպումներ, որոնք այդ հարաբերությունը դարձնում են անհավասար, բերելով միակողմանի զիջումների, կարելի է միայն մտահոգվել այդ հարաբերությունների ապագայով:
Մենք հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ, մենք դրանք ուզում ենք այնպիսի Թուրքիայի հետ, որն ուզում է հավասար ու փոխադարձ հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք հարաբերություններ ենք ուզում այնպիսի Թուրքիայի հետ, որը հասկանում է, որ Եվրոպան, որին երկուսս էլ հավակնում ենք, վեճերից զերծ Եվրոպա չէ, այլ Եվրոպա է, որտեղ հարևանները համաձայնում են չհամաձայնել, շարունակելով ապրել դրացիաբար ու արժանապատվորեն:
Նույն մտահոգությունը կա արձանագրության պատմական ենթահանձնաժողովի և «պատմական արխիվների անկախ գիտական քննության» վերաբերյալ: Մեր հարևանը, որ Ցեղասպանություն իրականացրած պետության իրավահաջորդն է, չի դատապարտել այդ միջազգայնորեն ճանաչված հանցագործությունը և ցանկանում է օգտագործել այս արձանագրությունը ամրագրելու համար պատմության հետ երես առ երես կանգնելու իր դժկամությունը: Իսկ ավելի վատն այն է, որ Հայաստանի իշխանությունը հավանություն է տվել ու համաձայնել է ներքաշվել ժխտման ու պատմության վերագրման մի անվերջանալի գործընթացի մեջ: Հիմա արդեն, երբ այս փաստաթղթերը չեն էլ ստորագրված, խոսում են, որ Թուրքիան առաջարկելու է, որ երկրները վերանայեն իրենց իսկ բանաձևերը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին: Թուրքիան ամեն առիթով հղում կանի այս արձանագրությանը և կշարունակի պատմությունը վերաձևելու իր փորձերը: Հայաստանն ու հայերը ստիպված կլինեն անասելի ջանքեր ու ժամանակ ծախսել հաստատելու համար պատմական իրողությունները:
Սրանք են այն վայրիվերումները, որ մեզ սպասում են, նույնիսկ եթե Թուրքիան մտադիր է վավերացնել արձանագրությունները: Իսկ եթե այս ամենի նպատակը աշխարհին ցույց տալն է, որ նրանք պատրաստ են բացել սահմանը, մինչդեռ նրանց խորհրդարանը չի վավերացնի փաստաթուղթը մինչև Ադրբեջանը չբավարարվի Լեռնային Ղարաբաղի լուծումո՞վ:
Այստեղ է հիմնական վտանգը: Սրանք դատարկ վախեր չեն: Սա վառ երևակայության արգասիք չէ: Վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութողլուն մեզ ամեն օր հիշեցնում են այս պայմանի մասին: Նույնիսկ արձանագրությունների հրապարակումից հետո նրանք շարունակում ենք դա անել: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրանց պահանջները Ադրբեջանի պահանջներն են: Վերջին մեկ տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ Էրդողանը խոսի հայ-թուրքական հարաբերությունների մասին, որտեղ ակնարկ չանի Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի և հաճախ նույնիսկ Ղարաբաղի վերադարձի մասին: Չի եղել մի դեպք, որ Էրդողանը իր երկկողմ հանդիպումներում որպես առաջնային օրակարգային հարց չունենա Ղարաբաղի հարցը: Փաստորեն Թուրքիան մտահոգ չէ, որ իր նման հայտարարությունների արդյունքում Հայաստանը կհրաժարվի գործընթացից և կամ փաստաթղթի ստորագրումից: Սրանով Թուրքիան դեմ է գնում հենց այդ փաստաթղթի տառին ու ոգուն` կողմնապահություն ցուցաբերելով մի հարևանի նկատմամաբ, ի վնաս մյուսի:
Այլ կերպ ասած, եթե այս փաստաթղթի և այս գործընթացի նպատակը ապագային նայելն է, ապա դա տեղի չի ունենում:
Այս ամենի շուրջ ինձ զարմացնում է միայն այն, որ մեր երկրի ղեկավարությունը կամ չի տեսնում այս իրողությունները, կամ չի ուզում տեսնել, կամ ուզում է հավատալ, որ դրանք ուրիշ բան են նշանակում, քան կան:
Տասնհինգ տարի շարունակ Թուրքիան պահել է շրջափակումը, հուսալով, որ Հայաստանը կջլատվի տնտեսապես ու քաղաքականապես: Դա տեղի չունեցավ և չի էլ ունենալու: Այսօր նրա'նց է պետք դուրս գալ քաղաքական այն նեղ վիճակից, որ իրենք են իրենց դրել: Նրանք ունեն այդ բաց սահմանի կարիքը, և նրանք կարծես գտել են այդ անելու ձևը՝ մեր հաշվին:
Այսօր նրանց է պետք սահմանի բացումը: Նրա'նք են, որ գտնվում են այդ հզոր եվրոպական ճնշման տակ, ադամակցության ժամանակացույցի պատճառով: Այսօր նրանց է պետք սահմանի բացումը, որովհետև նրանք են, որ տնտեսական խնդիրներ ունեն իրենց արևելյան սահմանին, որոնք լուծման կարիք ունեն: Այսօր նրանց է պետք սահմանի բացումը: Նրանք են, որ մեծ վախ ունեն ցեղասպանության ճանաչման գործընթացից, որ շարժվում է առաջ և հանգել է մեծ ճնշման ԱՄՆ-ի կողմից: Եվ վերջապես նրանց է պետք սահմանի բացումը, որպեսզի ամրագրեն իրենց առաջատար դերը մեր տարածաշրջանում:
Փոխարենը մեր իշխանություններն են զիջումներ անում, հապճեպորեն ցանկանալով արագացնել գործընթացը: Եթե իշխանություններն այնքան հեռատես չեն եղել սկզբում, որպեսզի չգտնվին այս կացության մեջ, հիմա գոնե պիտի ձև գտնեն իրադրությունը շտկելու համար:
Այլընտրանք չկա: Մենք մեր պատմության խաչմերուկում ենք: Սեղանին առաջին երկկողմ փաստաթուղթն է, որ անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ստորագրել Թուրքիայի Հանրապետության հետ: Սրանք փաստաթղթեր են ոչ թե երրորդ պետությունների կողմերից, ինչպես բազմաթիվ պատմական փաստաթղթեր անցյալում, երբ Հայաստանն առարկա էր, ոչ կողմ: Առաջին անգամ Թուրքիայի հետ իր պատմության մեջ Հայաստանը ստորագրելու է փաստաթուղթ պատմության մեջ իր տեղի մասին ըստ իր ընկալման:
Ես ուզում եմ, որ իմ քննադատության հիմքերը պարզ լինեն բոլորին: Մենք պետք է շարժվենք դեպի նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ: Բայց այս փաստաթուղթը այս ձևակերպումներով չպետք է ստորագրվի: Ոչ ոք իրավունք չունի ստորագրել այս փաստաթուղթը նման ձևակերպումներով:
Իմ քննադատությունները լսելով՝ մարդիկ ինձ հաճախ մեղադրում են նախանձամտության մեջ: Իմ կարծիքով դա արվում է, որ ստիպված չտեսնեն իմ քննադատության բուն էությունը: Փորձում են պարզունակ մի բանի վերածել, որ հնարավոր լինի հեշտությամբ արհամարհել:
Այնուամենայնիվ, ուզում եմ խոստովանել: Երբեմն իսկապես նախանձի զգացողություն եմ ունենում: Բայց թուրքական դիվանագիտության համար: Ես երբեք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել սեղանին: Ես այն չէի ստորագրի և ես չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով պետք է ստորագրի այն:
Այս արձանագրությունները կարդալով՝ գալիս ես հետևյալ եզրակացության. որ այս փաստաթուղթը կամ գրվել է ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից, հավանաբար թուրքերի մասնակցությամբ, և պարտադրվել հայկական կողմին, կամ հայկական կողմն իրոք բանակցել է այս փաստաթուղթը, բայց ինքն իրեն խորապես համոզած և ներշնչած լինելով, որ Հայաստանի հետագա զարգացումը և գոյությունը էապես կախված է միայն հայ-թուրքական սահմանի բացումից: Սրանք են միակ հավանական բացատրությունները: Այլապես հնարավոր չէ հասկանալ այս փաստաթղթերի տրամաբանությունը, որոնք Թուրքիային միանշանակ և միանվագ տալիս են հենց այն, ինչ նա ցանկացել է վերջին 18 տարիների ընթացքում: Եկեք մենք մեզ չխաբենք, մեր ժողովրդին չապակողմնորոշենք: Եկեք չոտնահարենք մեր իսկ արժանապատվությունը: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով:Վարդան Օսկանյանի հարցազրույցը 7or.am-ին
-Պարո՛ն Օսկանյան, այսօր կարծես ակնհայտ է, որ գործադիր իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը կողմ են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Այս պարագայում կարծես ոչինչ չի խոչընդոտում դրան, հատկապես, երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ քանի որ ժողովուրդը ծանր սոցիալական վիճակում է,ապա ակնհայտ է, որ կողմ է արձանագրությունների ստորագրմանը, քանի որ դա սահմանի բացման տանող միակ ճանապարհն է:-Նախ սահմանի բացմանը տանող ավելի արժանապատիվ ճանապարհ կար, ես դրանում չեմ կասկածում: Այսօր ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ընդհանուր տրամադրությունները առավել քան տեսանելի են: Հայաստանում թեկուզ ձևական քննարկուների արդյունքում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի արտասահմանյան այս շրջագայությունից ակնհայտ է, որ մեծ դիմադրություն կա այս նախաձեռնությանը: Այս գործընթացի արդյունքում, որի վտանգը ինձ համար գոնե տեսանելի էր հենց սկզբից, ազգովի հայտնվել ենք բավական բարդ իրավիճակում, որից ելք փնտրելու փոխարեն, իշխանություններն այսօր ավելի են խորացնում իրավիճակը:
Քննարկում «Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայովՀուլիսի 7-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած “Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն” քննարկմանը ներկա էին հարյուրից ավելի հյուրեր, հասարակական-քաղաքական գործիչներ: Հրավիրված բանախոսներն էին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար, “Այբենգիր” հրատարակչատան հիմնադիր Նաիրա Մելքումյանը: Բացելով քննարկումը Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը խոսեց այն մասին, որ քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունը մեզ ստիպում է Հայաստանի ներսում քաղաքակիրթ բանավեճի փոխարեն, ամբիոններ փնտրել այլ տեղ: Այդպես Հայաստանի դատարաններում մեր արդարացիությունը պաշտպանելու հնարավորության բացակայության պայմաններում, մենք ստիպված գնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հայաստանի խորհրդարանում բանավեճի հնարավորության բացակայության պայմաններում, բանավեճը տեղափոխվում է ԵԽԽՎ: Վարդան Օսկանյանի բացման խոսքը «Ընտրական իրավունքը» քննարկմանըԲարև ձեզ, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար, նաև շնորհակալություն հայտնել Արմեն Հարությունյանին հրավերն ընդունելու համար: Իմ և Արմենի հարթակում լինելը կարող ենք պայմանական համարել, քանի որ այսօր նպատակ ունենք ընտրական իրավունքի խնդիրների շուրջ հնարավորինս բաց, անկեղծ հասարակական քննարկում ունենալ ձեր բոլորիդ մասնակցությամբ: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, խորությունն ու բարդությունը, ընտրական ինստիտուտի այսօրվա վիճակի պատճառների բացահայտման, ինչպես նաև լուծումների որոնման համար անհրաժեշտ է հասարակության լայն շերտերի մասնակցությունը, անկախ քաղաքական կողմնորոշումներից: Եթե մենք շարունակենք այն ավանդույթը, որ ամեն մի քաղաքական ուժ այդ պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով միայնակ է խոսում այս կամ այն ընտրություններում հատկապես իր դեմ արված ընտրակեղծիքների մասին, ընտրական ինստիտուտի խորքային խնդիրների լուծումները չեն գտնվի: «Ընտրական իրավունքը» թեմայով քննարկումՀունիսի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր քննարկում «Ընտրական իրավունքը» թեմայով: Սիվիլիթաս հիմնադրամը նման քննարկումներով նպատակ ունի հասարակության, քաղաքական դաշտի հնարավորինս բազմազան շերտերի ներգրավել բաց, անկեղծ քննարկմանը, փնտրելու ու գուցե գտնելու այն խնդիրների լուծումները, որոնք մեր, հասարակության, պետության ընդհանուր խնդիրներն են: Իհարկե ընդհանուր խնդիրների լուծումը տարբեր, երբեմն իրար հակասող շահերի բախման արդյունքում բարդանում է կամ անհնար է դառնում: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ թեև նման բաց ֆորումների հնարավորությունները շատ չեն, բայց քաղաքական դաշտի ոչ բոլոր մասնակիցներն են ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով մասնակցում նման քննարկումներին: |




Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում:


