Գլխավոր Միջազգային հարաբերությունների խորհուրդ Երկխոսություն

ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները

Երկխոսություն
Մեր նախորդ հարցումն էր` ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները:
Մենք առաջարկել էինք մի քանի ոլորտ` քաղաքական համակարգ, տնտեսություն, կրթություն, արդարադատություն, զանգվածային լրատվություն:

ամբողջությամբ

 

Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվե՞լ է, շուտով կավարտվի՞, թե՞ մոտ ապագայում չի ավարտվի

Երկխոսություն
Մեր նախորդ հարցումն էր. տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվե՞լ է, շուտով կավարտվի՞, թե՞  մոտ ապագայում չի ավարտվի:
Հարցման մանակիցների 80 տոկոսը կարծում է, որ ճգնաժամը մոտ ապագայում չի ավարտվի: Մոտ 12 տոկոսը ակնկալում է, որ այն շուտով կավարտվի, և 8,5 տոկոսի կարծիքով այն արդեն ավարտվել է:

ամբողջությամբ

 

Արդյո՞ք զրպարտության համար խիստ պատժի սահմանումը կնպաստի մամուլի որակի բարձրացմանը

Երկխոսություն
Մեր նախորդ հարցումն էր` արդյո՞ք զրպարտության համար խիստ պատժի սահմանումը կնպաստի մամուլի որակի բարձրացմանը:
Հարցման մասնակիցների կարծիքները գրեթե կիսվել են: Մոտ 48 տոկոսը կարծում է, որ չի նպաստի, մոտ 43 տոկոսը կարծում է, որ կնպաստի:

ամբողջությամբ

 

Հավատում եք, որ մեկ իրական ժողովրդավարական ընտրություն, որի արդյունքում գործող իշխանությունը պարտվում է, կարող է փոխել երկիրը

Երկխոսություն

Մեր նախորդ հարցումն էր՝ հավատում եք, որ մեկ իրական ժողովրդավարական ընտրություն, որի արդյունքում գործող իշխանությունը պարտվում է, կարող է փոխել երկիրը:

Կարծիքները գրեթե կիսվել են: Հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում է, որ նման ընտրություները կարող են դրական փոփոխություն բերել երկրին, 43 տոկոսը կարծում է, որ չեն կարող: Մոտ 4 տոկոսը դժվարանում է պատասխանել:

ամբողջությամբ

 

Արդյո՞ք տեսնում եք Ձեր երեխաների ապագան Հայաստանում

Երկխոսություն
Մեր նախորդ հարցումն էր. ձեր երեխաների ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում: Հարցման մասնակիցներից 58-ը պատասխանել է "Այո", 68-ը` "Ոչ": Նման հարցով քննարկում կազմակերպվել էր նաև մեր Facebook Սերունդների Կենրտոն էջում: Կարծիքները կիսվել էին, բայց քննարկման արդյունքում ակնհայտ էր, որ շատերի կարծիքով այն Հայաստանը, որ ունենք այսօր, որքան էլ հայրենասեր լինենք, որքան էլ սիրենք Հայաստանը, դեռևս լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, երբ խոսքը մեր երեխաների ապագայի մասին է:

ամբողջությամբ

 

Ի՞նչն ավելի դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

Երկխոսություն

Մեր նախորդ հարցումն էր` ինչն ավելի դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա հայ-թուրքական սահմանի բացումը, թե ներքին տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Մինչ արդյունքների քննարկմանն անցնելը, մի փոքր` հարցադրման մասին: Ընթերցեղներից մեկը հարց ուղղեց մեզ, թե արդյոք մեկը հակասում է մյուսին, կամ միթե հնարավոր չէ իրականացնել երկուսը միաժամանակ:

ամբողջությամբ

 

Հայ-թուրքական արձանագրությունները

Երկխոսություն

Մեր նախորդ հարցումն էր` ինչպես եք գնահատում հայ-թուրքական արձանագրությունները:

Հարցման մասնակիցների 70 տոկոսը բացասաբար է վերաբերվում արձանագրություններին, 26 տոկոսը դրական, իսկ 2 տոկոսն այս մասին ձևավորված տեսակետ չունի: Բազմիցս ասվել է, որ մեր հարցումները սոցիոլոգիական ճշտության հավակնություն չունեն, այնուամենայնիվ այս հարցումը, մեր համոզմամբ, արտահայտում է թե՛ մեր մտահոգությունները, կապված արձանագրություններում տեղ գտած հայկական կողմի համար անընդունելի նախապայմանների հետ, թե՛ հասարակության ընդհանուր տրամադրությունները:

ամբողջությամբ

 

Ժողովրդավարությունը Հայաստանում

Երկխոսություն
Նախորդ անգամ մենք հարցրել էինք “արդյո՞ք Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշումը Հայաստանին տրամադրվող օժանդակությունը սառեցնելու մասին խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը խորը ճգնաժամի մեջ է”:

Հարցմանը  մասնակցածների մեծ մասը` ավելի  քան 62 տոկոսը, կարծում է, որ այդ որոշումն իրոք խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը: Հարցվածների 34 տոկոսը կարծում է, որ ոչ: Մոտ 2 տոկոսն այս մասին կարծիք չունի: Այն մասը, որ կարծում է, որ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշումը չի առնչվում Հայաստանում ժողովրդավարության խնդրին, թերևս այն տեսակետի կողմնակիցն է, որ սա քաղաքական որոշում էր և Հայաստանում ժողովրդավարության գործընթացի օբյեկտիվ գնահատականը չէր:

ամբողջությամբ

 

Ավագանու ընտրություններ

Երկխոսություն

Նախորդ հարցմանը մենք խնդրել էինք պատասխանել «վստահո՞ւմ եք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին» հարցին:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը` 93%-ը կամ 109 մարդ, պատասխանել է, որ չի վստահում արդյունքներին: Հարցման մասնակիցներից միայն 8-ն է պատրաստ վստահել դրանց: Բազմիցս ասել ենք, որ մեր հարցումը սոցիոլոգիական հետազոտության հավակնություն չունի, այդուհանդերձ թերևս սոցիոլոգիական հետազոտության կարիք չկա ապացուցելու համար, որ Հայաստանում խորն անվստահություն է արմատավորվել ընտրական ինստիտուտի նկատմամբ:

ամբողջությամբ

 

Հարց ու պատասխան՝ Կրծքանշանի կարևորությունը

Երկխոսություն

 

Մեր նախորդ հարցումն էր, թե արդյոք նախագահը պետք է կրի իր կուսակցության կրծքանշանը: Այս հարցը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց հարցվողների մոտ: Քվեարկողների թիվը հասավ գրեթե ութ հարյուրի: Հարցման մասնակիցների մեծ մասը` 67 տոկոսը, կամ 509 մասնակից, կարծում է, որ նախագահը չպետք է կրի կուսակցական կրծքանշանը, քանի որ նա երկրի և ոչ միայն իր կուսակցության նախագահն է: 29 տոկոսը, կամ 218 մասնակից, կարծում է, որ դա կարևոր չէ: Եվ միայն մոտ 3 տոկոսի կարծիքով՝ դա նրա իրավունքն է:

ամբողջությամբ

 
Ինչ եք կարծում
Հավանակա՞ն է արդյոք պարտադրված լուծում Ղարաբաղի հարցում
 

Մեր նախորդ հարցումն էր` ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները:
Մենք առաջարկել էինք մի քանի ոլորտ` քաղաքական համակարգ, տնտեսություն, կրթություն, արդարադատություն, զանգվածային լրատվություն:

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Գործազուրկների թիվը զբաղվածության գրասենյակում հայտարարված աշխատատեղի հաշվով(1) և գործազրկության մակարդակը(2)

1 2
Հայաստան 85 7%
Ադրբեջան 4 1%
Բելառուս 1 1%
Կիրգիզիա 11 3%
Մոլդովա 13 4%

Կարծիքներ, աղբյուրներ

Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ու՞ր է տանում էս ճամփան…
Սիվիլիթասի կապերը

Արզուման Հարությունյանը զբաղվում է Հայաստանում սոցիալական գովազդի մասնագիտական ինստիտուտների կազմավորմամբ, որոնք կօգնեն ստեղծել մասնագիտական մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի ուսումնասիրել Հայաստանի սոցիալական իրավիճակի և հեռուստատեսային համառոտ և դիպուկ գովազդների միջոցով ներկայացնել գոյություն ունեցող խնդիրները` հրավիրելով ավելի մեծ ուշադրություն այդ խնդիրների հանդեպ:

ամբողջությամբ

Կիզակետ

 

Վարդան Օսկանյանի հարցազրույցը Գալա հեռուստաընկերությանը

ամբողջությամբ

Սիվիլիթասն ինտերնետում
Podcast