analysis turkey

Ինչո՞ւ ենք հանդուրժում արձանագրությունները

analysis turkey
MHM37777_copyԵթե սկզբնական շրջանում, հատկապես մինչև 2009-ի ապրիլ 24-ի նախօրեն, Անկարան հայ-թուրքական երկխոսությունը շահարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը խոշոր երկրներում չեզոքացնելու նպատակով, ապա այսօր, ինչպես մեկ անգամ ևս ցույց տվեցին օրերս ԵԽԽՎ-ում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թուրքական իշխանությունները փորձում են միջազգայնորեն ստեղծել տպավորություն, որ արձանագրությունների վավերացմանը խոչընդոտող միակ խնդիրը Ղարաբաղն է և զիջումներ չանելու հայերի համառությունը:   

ամբողջությամբ

 

Անիմաստ հոխորտանք

analysis turkey
HHK_7746Նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարի 17-ին Կիպրոսի խորհրդարանում ելույթ ունենալիս, անդրադարձել է «փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»: Հայաստանի ղեկավարը կիպրացի պատգամավորներին բացատրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փոքր քայլերով հարթելու Հայաստանի «անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց», քանի որ «իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն»:

ամբողջությամբ

 

Մուշ. որտե՞ղ են այս քաղաքի Սուրբ Խաչերը

analysis turkey
Former_Armenian_church_in_Mush_converted_to_Ulu_Jamii_mosqueՄանկահասակ աղջիկներից 11-ամյա քրդուհի Ռաբիյան մեծ ծնողներից էր իմացել իրենց տան հենց հարևանությամբ դեռ կիսականգուն հայկական եկեղեցու անունը` Անա Մարիամ: Կիսաքանդ, անգմբեթ այս եկեղեցին հավանաբար գրքերում հիշատակվող Սուրբ Մարինեն է` Մուշ քաղաքի հայկական յոթ եկեղեցիներից ամենաշքեղը:

ամբողջությամբ

 

Ո՞ւր են տանում արձանագրությունները

analysis turkey
Իմ կարծիքով այս արձանագրությունն` իր երկիմաստ ձևակերպմամբ, բարենպաստ չէ հայկական պետության շահերին: Ի՞նչ է փնտրում վերջինս: Հայ-թուրքական սահմանների բացում՝ անջատելով այն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցից:

Ակներև է, որ այդ հարցի հիշատակումից խուսափելու համար, Հայաստանը համաձայնում է, որ «պատմական ենթահանձնաժողովը» 1915 թ. ցեղասպանության վերաբերյալ կարող է իրականացնել «պատմական արխիվների ու փաստերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն՝ արդի խնդիրները սահմանելու ու առաջարկություններ ներկայացնելու նպատակով, որին կարող են մասնակցել հայ, թուրք, շվեյցարացի կամ այլազգ միջազգային փորձագետներ»: Նման ձևակերպումը պետք է որ անընդունելի լիներ այդ անվանն արժանի հայկական կառավարության համար: Ի՞նչ է փնտրում թուրքական դիվանագիտությունը, որի գերազանցությունն ընդգծելն անօգուտ է, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների նրա առաջնային դիրքը՝ Ռեջեփ Էրդողանի դրդմամբ.

•    Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչում:
•    Ամեն գնով խուսափել ցեղասպանություն եզրից՝ 1915-1916 թթ. պատմական իրադարձությունների մասին խոսելիս:
•    Գործել Ադրբեջանին համահունչ՝ Բաքվի ինքնիշխանությանը վերադարձնելով Լեռնային Ղարաբաղը:

ամբողջությամբ

 

Սխալվելն աններելի է

analysis turkey

Sargsyan and GulՄենք մեր պատմության կարևոր խաչմերուկում ենք: Սեղանին դրված է առաջին երկկողմ պայմանագիրը, որն անկախ, ինքնիշխան Հայաստանը մտադիր է ստորագրել Թուրքիայի Հանրապետության հետ: Սա աննախադեպ, հեռու գնացող և անշրջելի գործընթաց է:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս թեմայի շուրջ բանավեճը սխալ ուղղությամբ է ընթանում: Անընդունելի է բարձրաստիճան պաշտոնյաների այս աստիճան անտարբեր և պարզունակ մոտեցումը մեր ժողովրդի համար այսքան կարևոր հարցում:

Բացարձակ անհեթեթ է ասել, թե այն ինչ կարդում ենք, այն չէ, ինչ ի վերջո ստանալու ենք: Տրամաբանական չէ ներկայացնել որոշակի մանրամասներ և հետո մեկնաբանել դրանք իրականությանը չհամապատասխանող, բայց ցանկալի տեսանկյունից: Քաղաքական փաստաթղթերն այդպես չեն  մեկնաբանվում: Իհարկե, կարելի է փաստաթուղթը գրել այնպիսի ճկունությամբ, որ երկու կողմերն էլ այն տարբեր ձևով մեկնաբանելու հնարավորություն ունենան, բայց սա այդպիսի փաստաթուղթ չէ: Սա թերևս լավ ցանկություններով, բայց վատ ձևակերպված փաստաթուղթ է:

ամբողջությամբ

 

Իրերը կոչենք իրենց անունով

analysis turkey

Tower on Armenia and Turkey BorderՀայ- թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելու համար գնահատականները պետք է կառուցվեն երկու տարբեր տեսությունների վրա:

Առաջինը, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան կարգավորման կամ այդ հարցում առաջընթացի: Այլ կերպ ասած` չի բացի սահմանը առանց Ադրբեջանի համաձայնության: Այս տեսությանը հավատացողների համար, անշուշտ օգոստոսի 31-ի արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես անընդունելի է: Այս փաստաթղթերով Թուրքիան արդեն պաշտոնապես, գրավոր ստացել է Հայաստանից այն ամենն, ինչ ուզում էր, բայց չէր կարողացել ստանալ Հայաստանի անկախությունից ի վեր: Այն, ինչ Հայաստանն է ակնկալում ստանալ Թուրքիայից` սահմանի բացումը, տեսանելի և շոշափելի ֆիզիկական իրողություն է, որը Հայաստանը դեռ չի ստացել: Մինչդեռ Թուրքիայի ակնկալիքը Հայաստանից ընդամենը խոսք է, որը նա արդեն ստացել է, ընդ որում` գրավոր:

ամբողջությամբ

 

Բացթողումները շտկելու ժամանակը

analysis turkey

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել երկու հարթակի վրա` բովանդակության և գործընթացի:
Թերևս բնական է ենթադրել, որ բովանդակային հարցում լուծման հասնելու համար պետք է անցնել գործընթացով: Բայց հայ-թուրքական հարաբերությունների դեպքում թուրքական կողմի համար գործընթացը միշտ եղել և մնում է նպատակ այլ ոչ թե միջոց: Մի կողմից թուրքերը լավ են գիտակցում, որ իրենց կողմից առաջադրված նախապայմանները` ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, հողային պահանջներից հրաժարվելը և ԼՂՀ հարցում որևէ, գոնե մասնակի լուծումը ի նպաստ Ադրբեջանի անընդունելի են Հայաստանի համար:

ամբողջությամբ

 

Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութում ապրիլի 24ին

analysis turkey

Սիրելի բարեկամներ,
Այս տարի ապրիլի 24-ին ես եկել եմ Հայաստանից, որտեղ ապրում եմ և որի քաղաքացին եմ, Սիրիայի ճանապարհով, որտեղ ծնվել եմ, Լիբանան, որտեղ ես ինձ տանն եմ զգում, որպեսզի ասեմ հետևյալը:
Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում և այդ պայմաններում պիտի գործենք: Բոլոր երկրներն ապրում են ընդհանուր համայնքում, և մենք պետք է պահպանենք դա:

ամբողջությամբ

 

Թուրքիայի բաց թողած առիթը

analysis turkey

 

Տխուր է նկատել, որ Թուրքիան վերջերս ձեռք է բերել դիվանագիտական ամենավատ սովորություններից մեկը՝ երբեք առիթը բաց չթողնել առիթը բաց թողնելու համար: Բայց կամքի ու հեռատեսության նման բացակայությունը միայն մեծացնում է տարածաշրջանային անկայունությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցելությանը նախորդող երկու շաբաթվա ընթացքում գրեթե բոլորը լավատեսորեն ակնկալում էին, որ Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ: Բայց Օբաման եկավ ու գնաց, իսկ սահմանը մնաց փակ:

ամբողջությամբ

 

Երկու կյանք

analysis turkey

 

“Իմ տատը” գրքում (“My Grandmother”, Verso Books հրատարակչատուն, 2008 թ.) Ֆեթիյե Չետինը ներկայացնում է իր տատի պատմությունը` միաժամանակ նաև պատմելով իմ տատի մասին: Պարզվում է` զարմուհիներ ենք եղել, ում ծննդյան օրվանից բաժանել են իրարից:

Արևելյան Թուրքիայում` Անատոլիայում բնակվող մի երիտասարդ աղջիկ, ում բռնությամբ բաժանել են ծնողներից վաղ տարիքում` այնքան վաղ, որ չի հիշում: Դա նրա տատի պատմությունն է: Բայց նաև իմ տատի պատմությունն է: Երկուսն էլ կրթություն չեն ստացել: Երկուսն էլ մասնագիտություն չեն ունեցել, եթե չհաշվենք տատիկի կոչումը:

ամբողջությամբ

 
ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ
Մտորելու փաստեր

Հայաստանում թատրոնների ներկայացումների քանակը (1) և հաճախումներ թատրոններ (2)

(1) (2)
2008 2,364 409,500
2009 2,443 367,800
2010 2,331 394,800
2011 2,707 458,900

Կարծիքներ, աղբյուրներ

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում