 Վրաստանի ղեկավարությունը հրապարակավ իր ափսոսանքն է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի և 11 այլ պետությունների հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Աբխազիայից և Հարավային Օսիայից հարկադիր տեղահանվածների ու փախստականների վիճակի մասին» բանաձևին: Փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն օրերս մամուլի ասուլիսում ափսոսանք է հայտնել, որ «Հայաստանը չի կիսում Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը»: «Մենք պարզաբանել էինք, որ բանաձևը բացառապես մարդասիրական բնույթ ունի և չի հետապնդում որևէ քաղաքական նպատակ»,- ասել է Կալանդաձեն, հավելելով, որ Հայաստանը դեմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:
ամբողջությամբ
 Գագաթնաժողովներն այս օրերին հաջորդում են իրար: Մեծ 20-ի սեուլյան գագաթնաժողովից և Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Ղազախստանի նորակառույց մայրաքաղաք Աստանայում 10 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կգումարի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
ամբողջությամբ
Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի զորեղ բանակի միջև տիրող հակամարտությունը կբարդացնի և կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի և քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը:
Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն եթե երկիրը չկարողանա հետևողական գտնվել հայկական և քրդական խնդիրների լուծման հարցում, ապա կվատթարանա երկրի ներքին իրադրությունը, կսրվեն Թուրքիայի հարաբերություները հայերի և քրդերի հետ, ինչպես նաև կաճի գոյություն ունեցող լարվածությունը Կովկասում:
ամբողջությամբ
Պաշտոնական Երևանը հերթական հետքայլն է արել, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ընկալման իմաստով: 2008 թ. նոյեմբերին Մայենդորֆյան հռչակագրում թույլ տրվեց բացթողում` նախագահների մակարդակով արձանագրվեց, որ կողմերը կարգավորման հարցում առաջնորդվելու են «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: «Ընդունված որոշումները» հիմնականում պարունակել են հայկական կողմի համար ոչ նպաստավոր ձևակերպումներ, որոնց տակ հայկական կողմն այնուամենայնիվ Մայենդորֆում փաստորեն ստորագրեց:
Աթենքում օրերս ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում թույլ տրվեց մեկ այլ սխալ. բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից առանձնացվեցին Հելսինկիի եզրափակիչ ակտի մաս կազմող սկզբունքները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունք: Այսպիսով ԵԱՀԿ նախարարների խորհուրդն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն այդ սկզբունքներն ընդունում են որպես կարգավորման հիմք:
Ադրբեջանական կողմը տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից բացի, որքան էլ վիճելի թվա, կարող է դիվանագիտական ձեռքբերում համարել նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ամրագրումը:
ամբողջությամբ
Թերևս ոչ ոք այսպես չէր պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորումը: Այն պետք է լիներ բնականոն գործընթաց, որը կարող էր պատմական նոր փուլի սկիզբ դնել: Այն պետք է սկսվեր երկու երկրների համար փոխադարձ ընդունելի փաստաթղթերի ստորագրումից` հարգելով անցյալը և հնարավորություն ստեղծելով համատեղ ապագայի համար:
Փոխարենը, սեղանին դրված են փաստաթղթեր, որոնք ժխտում են անցյալը և վտանգում կայուն ապագան: Սրա պատճառներից առնվազն մեկն այն է, որ գործընթացները ներքին քաղաքական շահերին են ծառայեցվում:
Սեփական հասարակության աջակցությունը վայելող Թուրքիայի կառավարությունը, փափագելով բարելավել իր դիրքերը տարածաշրջանում և հեղինակությունն աշխարհում, պատրաստակամություն է հայնտնում բացել սահմանը Հայաստանի հետ, բայց դրա համար հայկական կողմից բարձր գին է ուզում:
ամբողջությամբ
Տարածաշրջանում վերջերս կնքված երկու էներգետիկ համաձայնությունները ամենաուղղակի ազդեցությունն են ունենալու այդ գործարքներին ուղղակիորեն չառնչվող Հայաստանի ու ղարաբաղյան խնդրի վրա: Հայաստանի հետ ոչ բարեկամ հարևանների հետ երկու գործարքներում էլ գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, որից ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում հայկական կողմն իր անվտանգության խնդիրներին առնչվող որոշակի ակընկալիքներ է ունեցել: Առաջին գործարքը` անցյալ ամիս Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված գազային համաձայնությունը, ակնհայտորեն նպատակ ուներ հակակշռելու իսկ հնարավորության դեպքում նաև խափանելու արևմուտքի կողմից հովանավորվող ՆԱԲՈՒԿՈ նախագիծը: Երկրորդ գործարքը կնքվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը ենթադրում է Թուրքիայի տարածքով ռուսական գազի տարանցում Եվրոպա: Ռուսաստանն արդեն իսկ ներմուծման ծավալներով Թուրքիայի առաջին գործընկերն է:
ամբողջությամբ
Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը փորձելու են առաջընթաց արձանագրել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որի ռազմական շրջանն ավարտվել է 15 տարի առաջ` վերածվելով ինքնակառավարվող երկարատև հրադադարի: Բոլորն անհամբերությամբ սպասում են այս հակամարտության կարգավորմանը, որովհետև այն ընկալվում է որպես տարածաշրջանային այլ գործընթացների, ներառյալ` հայ-թուրքական հարաբերությունների և նույնիսկ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ:
ամբողջությամբ
Ճիշտ այն ժամանակ, երբ նախկին կոմունիստական բլոկի երկրները սկսել էին ընդունել, որ կապիտալիզմն իր հետ բերում է անհավասարություն և դաժան մրցակցություն, ֆինանսական փլուզումը, որ վերաճեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ստիպեց հենց աշխարհի զարգացած երկրներին կասկածի տակ առնել չկանոնակարգված կապիտալիզմի դրույթները, ծայրահեղությունները և վտանգները: Ճգնաժամն ամենուրեք փնտրտուքների սկիզբ դրեց: Կովկասում խնդրի հիմնական բովանդակությունը հանգում է նրան, թե ճգնաժամն իր բնույթով սոսկ տնտեսակա՞ն է, թե՞ փաստորեն քաղաքական:
ամբողջությամբ
Հիդրոկարբոնատ արտահանող որոշ երկրներ նավթի գների անկումից ավելի շատ են տուժում, քան մյուս երկրները, ելնելով տնտեսական, իսկ երբեմն նաև` քաղաքական պատճառներից: Ադրբեջանը պատկանում է վերջիններիս շարքին: Գների անկումը տեղի ունենում հենց այն ժամանակ, երբ երկրում արդյունահանումը հասնում է իր առավելագույն սահմանին: Եթե գները շարունակեն նվազել, ապա դա կարող է Բաքվին զրկել նավթային ոսկե դարաշրջանն ապրելու իր հնարավորությունից: Ի տարբերություն նավթ արդյունահանող այլ երկրների` Ադրբեջանը իր նավթի առյուծի բաժինը ստանում է հանքատեղերի մեկ խմբից. խոսքն այն հանքատեղերի մասին է, որոնք պատրաստվում են շահագործման և շահագործվում են AIOC (Ադրբեջանի միջազգային շահագործող ընկերություն) կոնսորցիումի կողմից, այսինքն` Ազերիի, Շիրակի և Խոր Գունեշլիի հանքատեղերը (ACG, ԱՇԳ):
ամբողջությամբ
Ռուսաստանի և Վրաստանի միջև Հարավային Օսեթիայի շուրջ բռնկված հակամարտությունից հետո, միջազգային հանրությունը, հատկապես այն կազմակերպությունները, որոնք ակտիվ են Հարավային Կովկասում, սկսեցին հրապարակային հարցեր բարձրացնել, որոնք, հավանաբար, պետք է վաղուց հնչեին: Նոյեմբերի 6-7 Թբիլիսիում կայացած կոնֆերանսին, որը հովանավորվում էր Հենրիխ Բյոլլի ինստիտուտի և Բերթելսման հիմնադրամի կողմից, կոչված էր փնտրելու “Եվրոպական ռազմավարությունը Հարավային Կովկասում”: Կոնֆերանսն անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են պատերազմը և դրա միջազգային հետևանքները, ժողովրդավարական բարեփոխման ապագա մարտահրավերները և միջազգային համագործակցության հնարավորությունները: Պարոն Օսկանյանը խոսեց օգոստոսյան դեպքերի միջազգային հետեւանքների մասին: Ստորև ներկայացված է Վարդան Օսկանյանի ելույթը կոնֆերանսում: Եկեք ավելի լայն ենթատեքստ տանք տարածաշրջանում տեղի ունեցածին:
ամբողջությամբ
|
|