Գլխավոր Միջազգային հարաբերությունների խորհուրդ Վերլուծություն Հայաստան

Վերլուծություն / Հայաստան

Անկախության Հռչակագրի օրը

Վերլուծություն / Հայաստան
1988mit14_1Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց  Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը:

ամբողջությամբ

 

25-ից 49. ինչո՞ւ

Վերլուծություն / Հայաստան
MHM42946Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին:

ամբողջությամբ

 

Կոսովոն ոչ թե ներշնչանքի, այլ մտահոգության աղբյուր

Վերլուծություն / Հայաստան
_HHK1552Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին: 

ամբողջությամբ

 

Ընտրությունները դատապարտում են կանխավ. իսկ ո ՞ րն է այլընտրանքը

Վերլուծություն / Հայաստան
Arcakh001Միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ն, նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահությունը, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, Թուրքիան նախքան Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացման օրը անընդունելի են համարել ընտրությունների փաստն իսկ:

ամբողջությամբ

 

Աթենքյան առաջարկներ. Հայաստանը բարդ ընտրության առաջ

Վերլուծություն / Հայաստան

Ադրբեջանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել անցնող տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան կարգավորման նորացված սկզբունքները։ 1997 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Բաքուն ընդունելի է համարում միջնորդների առաջարկը:

Հիմա հերթը Հայաստանինն է, իսկ Հայաստանը դժվար թե կարողանա «այո» ասել 2009-ի հուլիսին Կրակովում մշակված, ապա տարեվերջին Աթենքում և այս տարվա հունվարի 25-ին Սոչիում ներկայացված տարբերակին, քանի որ այն, ի տարբերություն 2007-ի Մադրիդյան առաջարկների, ոչ միայն շատ աղոտ կերպով է հաշվի առնում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ հակամարտության հետևանքների վերացման հարցում Ադրբեջանին զգալի առավելություն է տալիս:

ամբողջությամբ

 

Մեր հնարավորություններն անսահման են

Վերլուծություն / Հայաստան

Գյումրիում ուսանողության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի հիմնական դրույթները

Ես այսօր այստեղ եմ երկու պատճառով: Նախ` եկել եմ որպես նախկին պաշտոնյա, կիսելու իմ գիտելիքները և երկարամյա փորձից քաղված դասերը ձեզ հետ և զրուցելու Հայաստանի անցած ճանապարհի ու, որ ավելի կարևոր է, ապագայի մասին:

Երկրորդ պատճառն այն է, որ դուք եք, որ պետք է տնօրինեք երկրի ապագան, և ես հավատում եմ որ մեր` ավագ սերնդի խնդիրն է նպաստել ճիշտ մտածողության և նկարագրի ձևավորմանը ձեր մեջ: Ի վերջո մեր երկրի ապագան կախված է այն բանից, թե ինչ հատկանիշներով օժտված կլինեք դուք, ինչին կհավատաք, ինչը ձեզ համար կարևոր կլինի: Նկարագիրն է ձևավորում ճակատագիրը: Մարդու ճակատագիրն այնպիսին է, ինչպիսին մարդն ինքն է: Եթե ձեզանից յուրաքանչյուրը փորձի լինել ուժեղ, արդար, ազնիվ, համարձակ, աշխատասեր, նպատակասլաց, չհանդուրժի կեղծիքը, սուտը, ստորացումը, ձեր ճակատագիրը կկերտվի ձեր այդ հատկանիշների համապատասխան: Նույնը կարելի է ասել երկրի և պետության մասին: Դո՛ւք եք այս երկրի ապագա իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ մենք կարող ենք փոխել մեր երկրի և մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը՝ մեր երկրի նկարագիրը փոխելով:

ամբողջությամբ

 

Իրական պրագմատիզմ

Վերլուծություն / Հայաստան
Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո՛չ երկար սպասված իրադարձության, ո՛չ էլ ստորագրվող փաստաթղթերի բովանդակության մասին, ակնհայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասություններով և այնպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջև կայուն և հարգալից փոխհարաբերությունների համար անհրաժեշտ վստահության համար:

Հայաստանում և Հայաստանից դուրս այս գործընթացի ջատագովները ծայրահեղականի, ազգայնականի և Թուրքիայի հետ ցանկացած հարաբերության հակառակորդի պիտակ են կպցնում այս արձանագրություների բոլոր քննադատներին: Բայց ես և ինձ նման շատերը, ովքեր տասնամյակներ շարունակ ձգտել են և դեռևս հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը, ո՛չ ազգայնական են, ո՛չ էլ ծայրահեղական:

ամբողջությամբ

 

Խորացնելով անջրպետը

Վերլուծություն / Հայաստան
Սփյուռքը կտրուկ և, կարելի է ասել, ծայրահեղական դրսևորումներով ցուցադրեց իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբ վերջինս 5 քաղաքներ կատարած այցի ժամանակ նպատակ ուներ ներկայացնել կառավարության դիրքորոշումն արձանագրությունների առնչությամբ և փորձել ստանալ սփյուռքի աջակցությունը:

Sargsyan_Paris_Protest_IIIԱյն անցանկալի շրջադարձը, որ սկիզբ առավ Փարիզում, շարունակվեց Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և եզրափակվեց Ռոստովում, թեև` ավելի հանդարտ: Ի վերջո, մեկ բան ակնհայտ է` կազմակերպիչների սպասումներն անհաջողության մատնվեցին: Հակազդեցությունը, ընդունելությունն ու պատասխանները ակնկալվածից տարբեր էին: Արդյունքում կառավարության, մասնավորապես` նախագահի ուղերձը հազիվ թե հասավ նպատակին: Այս ամենի ակնհայտ եզրակացությունն այն է, որ սփյուռքը համաձայն չէ:  Համաձայն չէ նաև Հայաստանի հասարակությունը: Մինչդեռ նման քաղաքականություն ու գործողություններ հնարավոր էր իրականացնել միայն ժողովրդի միանշանակ աջացության պայմաններում: Ժողովրդի, որը շատ կորուստներ է ունեցել նախկինում և այդ պատաճառով զգուշանում է ապագա կորուստներից:

ամբողջությամբ

 

Վերադարձ հիմքին

Վերլուծություն / Հայաստան

Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ անկում ապրել և այդ ցուցանիշն արդեն մոտենում է 20 տոկոսի:

Այսօր բոլորին է հետաքրքրում,  թե որքան է  դեռ շարունակվելու անկումը և արդյոք կառավարության ծրագրերը բավարար և արդյունավետ են կասեցնելու այն և ի վերջո հետ շրջելու այդ միտումը:

Հայաստանի կառավարության արձագանքը այսօր ստեղծված տնտեսական իրավիճակին երկու հիմնական թերություն ունի:

Առաջինն այն է, որ կառավարության գործունեության հիմնական ուղենիշ հանդիսացող փաստաթուղթը` 2009 թ. բյուջեն, ժամանակավրեպ է: Այն կառուցված է 9 տոկոս տնտեսական աճի կանխատեսման վրա, իսկ իրականությունն արձանագրում է 18 տոկոսի անկում: Բյուջեում փաստորեն առկա է 27 տոկոսի ճեղքվածք: Նման աղավաղված փաստաթուղթը չի կարող ծառայել որպես նախագիծ կամ նույնիսկ պարզ ուղեցույց կառավարության տնտեսական գործունեության համար:

ամբողջությամբ

 

Չքննարկենք շղարշը

Վերլուծություն / Հայաստան
Այն, որ ներքաղաքական խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են արտաքին քաղաքականության վրա բազմիցս ապացուցված փաստ է: Այն, որ արտաքին քաղաքական խնդիրները հաճախ շահարկվում են ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար, նույնպես ակնհայտ է: Այսօր սակայն այս դրսևորումն առավել ցայտուն է և, որ ամենամտահոգիչն է, առավել վտանգավոր:

Այսօր հնչող քննադատությունը և ծայրահեղական գնահատականները երկու պատճառ ունեն: Մեկը արդարացված մտահոգություն է, քանի որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում եղել են նախադեպեր` մայնդորֆյան հռչակագիրը, հայ-թուրքական հայտարարությունը, որոնք լուրջ մտահոգություների տեղիք են տվել և խարխլել են վստահությունը վարվող արտաքին քաղաքականության արդյունավետության հանդեպ:

Մյուսը ներքաղաքական պատճառն է: Անառողջ ներքաղաքական մթնոլորտի հետևանքով հազվադեպ են հնչում իրավիճակի սթափ գնահատականներ և խորքային վերլուծություններ: Դրանք փոխարինվում են անձնավորված մեղադրանքներով ու քննադատությամբ հանուն քննադատության: Ինչպես նաև անձնավորված “պաշտպանությամբ” հանուն “պաշտպանության”:

ամբողջությամբ

 
Ինչ եք կարծում
Հավանակա՞ն է արդյոք պարտադրված լուծում Ղարաբաղի հարցում
 

Մեր նախորդ հարցումն էր` ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները:
Մենք առաջարկել էինք մի քանի ոլորտ` քաղաքական համակարգ, տնտեսություն, կրթություն, արդարադատություն, զանգվածային լրատվություն:

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Գործազուրկների թիվը զբաղվածության գրասենյակում հայտարարված աշխատատեղի հաշվով(1) և գործազրկության մակարդակը(2)

1 2
Հայաստան 85 7%
Ադրբեջան 4 1%
Բելառուս 1 1%
Կիրգիզիա 11 3%
Մոլդովա 13 4%

Կարծիքներ, աղբյուրներ

Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ու՞ր է տանում էս ճամփան…
Սիվիլիթասի կապերը

Արզուման Հարությունյանը զբաղվում է Հայաստանում սոցիալական գովազդի մասնագիտական ինստիտուտների կազմավորմամբ, որոնք կօգնեն ստեղծել մասնագիտական մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի ուսումնասիրել Հայաստանի սոցիալական իրավիճակի և հեռուստատեսային համառոտ և դիպուկ գովազդների միջոցով ներկայացնել գոյություն ունեցող խնդիրները` հրավիրելով ավելի մեծ ուշադրություն այդ խնդիրների հանդեպ:

ամբողջությամբ

Կիզակետ

 

Վարդան Օսկանյանի հարցազրույցը Գալա հեռուստաընկերությանը

ամբողջությամբ

Սիվիլիթասն ինտերնետում
Podcast