Անկախության Հռչակագրի օրը
Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը:
25-ից 49. ինչո՞ւ
Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին:
Կոսովոն ոչ թե ներշնչանքի, այլ մտահոգության աղբյուր
Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին:
Ընտրությունները դատապարտում են կանխավ. իսկ ո ՞ րն է այլընտրանքը
Միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ն, նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահությունը, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, Թուրքիան նախքան Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացման օրը անընդունելի են համարել ընտրությունների փաստն իսկ:
Նոր մեկնարկ Կովկասում
Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի զորեղ բանակի միջև տիրող հակամարտությունը կբարդացնի և կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի և քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը: Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն եթե երկիրը չկարողանա հետևողական գտնվել հայկական և քրդական խնդիրների լուծման հարցում, ապա կվատթարանա երկրի ներքին իրադրությունը, կսրվեն Թուրքիայի հարաբերություները հայերի և քրդերի հետ, ինչպես նաև կաճի գոյություն ունեցող լարվածությունը Կովկասում: Աթենքյան առաջարկներ. Հայաստանը բարդ ընտրության առաջ
Ադրբեջանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել անցնող տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան կարգավորման նորացված սկզբունքները։ 1997 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Բաքուն ընդունելի է համարում միջնորդների առաջարկը: Մայենդորֆից Աթենք. չնկատելով ակնհայտը
Պաշտոնական Երևանը հերթական հետքայլն է արել, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ընկալման իմաստով: 2008 թ. նոյեմբերին Մայենդորֆյան հռչակագրում թույլ տրվեց բացթողում` նախագահների մակարդակով արձանագրվեց, որ կողմերը կարգավորման հարցում առաջնորդվելու են «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: «Ընդունված որոշումները» հիմնականում պարունակել են հայկական կողմի համար ոչ նպաստավոր ձևակերպումներ, որոնց տակ հայկական կողմն այնուամենայնիվ Մայենդորֆում փաստորեն ստորագրեց: Աթենքում օրերս ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում թույլ տրվեց մեկ այլ սխալ. բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից առանձնացվեցին Հելսինկիի եզրափակիչ ակտի մաս կազմող սկզբունքները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունք: Այսպիսով ԵԱՀԿ նախարարների խորհուրդն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն այդ սկզբունքներն ընդունում են որպես կարգավորման հիմք: Ադրբեջանական կողմը տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից բացի, որքան էլ վիճելի թվա, կարող է դիվանագիտական ձեռքբերում համարել նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Մեր հնարավորություններն անսահման են
Գյումրիում ուսանողության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի հիմնական դրույթները Ես այսօր այստեղ եմ երկու պատճառով: Նախ` եկել եմ որպես նախկին պաշտոնյա, կիսելու իմ գիտելիքները և երկարամյա փորձից քաղված դասերը ձեզ հետ և զրուցելու Հայաստանի անցած ճանապարհի ու, որ ավելի կարևոր է, ապագայի մասին: Երկրորդ պատճառն այն է, որ դուք եք, որ պետք է տնօրինեք երկրի ապագան, և ես հավատում եմ որ մեր` ավագ սերնդի խնդիրն է նպաստել ճիշտ մտածողության և նկարագրի ձևավորմանը ձեր մեջ: Ի վերջո մեր երկրի ապագան կախված է այն բանից, թե ինչ հատկանիշներով օժտված կլինեք դուք, ինչին կհավատաք, ինչը ձեզ համար կարևոր կլինի: Նկարագիրն է ձևավորում ճակատագիրը: Մարդու ճակատագիրն այնպիսին է, ինչպիսին մարդն ինքն է: Եթե ձեզանից յուրաքանչյուրը փորձի լինել ուժեղ, արդար, ազնիվ, համարձակ, աշխատասեր, նպատակասլաց, չհանդուրժի կեղծիքը, սուտը, ստորացումը, ձեր ճակատագիրը կկերտվի ձեր այդ հատկանիշների համապատասխան: Նույնը կարելի է ասել երկրի և պետության մասին: Դո՛ւք եք այս երկրի ապագա իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ մենք կարող ենք փոխել մեր երկրի և մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը՝ մեր երկրի նկարագիրը փոխելով: Իրական պրագմատիզմ
Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո՛չ երկար սպասված իրադարձության, ո՛չ էլ ստորագրվող փաստաթղթերի բովանդակության մասին, ակնհայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասություններով և այնպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջև կայուն և հարգալից փոխհարաբերությունների համար անհրաժեշտ վստահության համար:
Հայաստանում և Հայաստանից դուրս այս գործընթացի ջատագովները ծայրահեղականի, ազգայնականի և Թուրքիայի հետ ցանկացած հարաբերության հակառակորդի պիտակ են կպցնում այս արձանագրություների բոլոր քննադատներին: Բայց ես և ինձ նման շատերը, ովքեր տասնամյակներ շարունակ ձգտել են և դեռևս հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը, ո՛չ ազգայնական են, ո՛չ էլ ծայրահեղական: Ո՞ւր են տանում արձանագրությունները
Իմ կարծիքով այս արձանագրությունն` իր երկիմաստ ձևակերպմամբ, բարենպաստ չէ հայկական պետության շահերին: Ի՞նչ է փնտրում վերջինս: Հայ-թուրքական սահմանների բացում՝ անջատելով այն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցից:
Ակներև է, որ այդ հարցի հիշատակումից խուսափելու համար, Հայաստանը համաձայնում է, որ «պատմական ենթահանձնաժողովը» 1915 թ. ցեղասպանության վերաբերյալ կարող է իրականացնել «պատմական արխիվների ու փաստերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն՝ արդի խնդիրները սահմանելու ու առաջարկություններ ներկայացնելու նպատակով, որին կարող են մասնակցել հայ, թուրք, շվեյցարացի կամ այլազգ միջազգային փորձագետներ»: Նման ձևակերպումը պետք է որ անընդունելի լիներ այդ անվանն արժանի հայկական կառավարության համար: Ի՞նչ է փնտրում թուրքական դիվանագիտությունը, որի գերազանցությունն ընդգծելն անօգուտ է, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների նրա առաջնային դիրքը՝ Ռեջեփ Էրդողանի դրդմամբ. • Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչում: • Ամեն գնով խուսափել ցեղասպանություն եզրից՝ 1915-1916 թթ. պատմական իրադարձությունների մասին խոսելիս: • Գործել Ադրբեջանին համահունչ՝ Բաքվի ինքնիշխանությանը վերադարձնելով Լեռնային Ղարաբաղը: |
Մեր նախորդ հարցումն էր` ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները: Մենք առաջարկել էինք մի քանի ոլորտ` քաղաքական համակարգ, տնտեսություն, կրթություն, արդարադատություն, զանգվածային լրատվություն: |



Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը:
Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին:
Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին:
Միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ն, նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահությունը, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, Թուրքիան նախքան Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացման օրը անընդունելի են համարել ընտրությունների փաստն իսկ:


