Դեսպանները Սիվիլիթասում

Իրադարձություն
DSC_8129Սիվիլիթաս հիմնադրամն այսօր ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով հիմնադրամի չորրորդ տարեկան զեկույցը: «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը 2011 թվականն ամփոփող քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային զարգացումներին առնչվող փաստերի և վերլուծությունների համադրություն է:

Ռումինիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ղեկավարը ծանոթացան Սիվիլիթաս հիմնադրամի ծրագրերին: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նրանց հատուկ ուշադրությունը հրավիրեց իրականացվող մեդիա ծրագրերի վրա` Սիվիլնեթ ինտերնետային հեռուստատեսության և Օրակարգ տնտեսական օրաթերթի: Նա կարևորեց լրատվամիջոցների դերը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման գործում:

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը ողջունեց դիվանագետներին և նշեց, որ հիմնադրամը շարունակելու է քաղաքացիական հասարակությանն աջակցելու և նրա մասնակցությունը Հայաստանի հասարակաական-քաղաքական կյանքում մեծացնելու գործը:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում