Գյումրի. «Առանց պատրանքների»

Իրադարձություն
IMG_6165Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում հունվարի 24-ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ  հանրային քննարկում «Գյումրի. քաղաքական և տնտեսական ապակենտրոնացման հեռանկարը» թեմայով, որին մասնակցեցին Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը և «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:

«Մեծ գլխով և վտիտ ոտքերով հիվանդ երեխա». այսպես բնութագրեց այսօրվա Հայաստանը քննարկումը վարող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: «Մեծ գլուխը» Երևանն է, իսկ «վտիտ ոտքերը»՝ մնացյալ Հայաստանը: Ինչպե՞ս ապահովել քաղաքական և տնտեսական ապակենտրոնացում, ի՞նչ անել, որ մայրաքաղաքի և Հայաստանի մյուս հատվածների միջև կենսամակարդակը ավելի չխորանա:

«Գյումրին ինքը պետք է նաև փորձի տեղից շարժվել և չսպասել Երևանի քայլերին», ասաց Վահան Թումասյանը: Նրա խոսքերով, եթե կենտրոնացումը դեպի Երևան գնալով ավելի խորանա, ապա կգա մի ժամանակ, երբ Գյումրիում կմնա այնքան բնակչություն, որ կսպասարկի 102-րդ ռուսական ռազմակայանին:

Դերենիկ Մալխասյանի կարծիքով՝ ապակենտրոնացման հաջող և անհրաժեշտ քայլ կարող է լինել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը: Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ անկախությունից ի վեր անցնող երկու տասնամյակներում Հայաստանում ոչինչ չի արվել ապակենտրոնացման քաղաքականության ուղղությամբ, իշխանությունները երբևէ այդ խնդրին ուշադրություն չեն դարձրել: Գայանե Ավագյանը համոզված է, որ Գյումրիում գործազրկության ավելացումը անմիջական շարունակությունն է և հետևանքը երևանակենտրոն քաղաքականության:

Քննարկման մասնակիցները լավատես չէին առաջիկա խորհրդարանական ընտրությունները համեմատաբար ազատ և արդար անցկացնելու առումով, քանի որ չկան նախադրյալներ: Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ «Իշխանությունները փորձելու են ընտրությունները կեղծել նախքան ընտրությունները»:  

Քննարկման ընթացքում խոսվեց նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը ընդունման և դրա՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ու թուրք-հայկական սահմանի ապաշրջափակման ազդեցության մասին: Բանախոսները ընդգծեցին, որ թուրք-հայկական սահմանի բացումը չի կարող լուրջ ազդակ լինել Հայաստանի զարգացման համար և պետք չէ հույսը դրա վրա դնել: «Հայաստանի խնդիրների շուրջ 70 տոկոսը Հայաստանի ներսում են» ասաց Վահան Թումասյանը:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում