Արցախը 2012-ին

Իրադարձություն
DSC06592_viewԵրրորդ տարին անընդմեջ Սիվիլիթաս հիմնադրամը իր տարեկան զեկույցը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում, որին անմիջապես հետևեց հանրային քննարկում «Արցախը 2012-ին. հանրության ակնկալիքները» թեմայով: Միջոցառումը, ինչպես և նախորդ տարի, անցկացվեց Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդի հետ համագործակցաբար:

Նախքան քննարկումը լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը մասնակիցներին հակիրճ ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը և «Հայաստան և հարևաններ. 20 տարի թվերով» գրքույկը:

Քննարկման մասնակիցները՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդգես Բաղրյանը և Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, անդրադարձան Երևան-Ստեփանակերտ հարաբերություններին ու համագործակցությանը, Հայաստանի իշխանությունների ազդեցությանը ԼՂ ընտրական գործընթացների վրա, ղարաբաղյան կարգավորմանն ու Արցախի ժողովրդավարական գործընթացներին, արցախյան լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկա վիճակին, 2012թ. ամռանը կայանալիք ԼՂ նախագահական հինգերորդ ընտրություններին:

Քննարկման երկրորդ հատվածում բանախոսներին, ինչպես նաև վարող Թաթուլ Հակոբյանին ու Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանին հարցեր ուղղեցին դահլիճում ներկա քննարկման մասնակիցները՝ ԼՂ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, տարբեր նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ստեփանակերտի բուհերի ուսանողներ և մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում