Ջոն Էվանսը Հայաստանի ժողովրդավարությունը 2,6 բալ է գնահատում՝ 10 բալանոց սանդղակով

Իրադարձություն
Դիտել
8Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե 1-10 բալանոց սանդղակով որքան կգնահատի Հայաստանի ժողովրդավարությունը, ասաց. «Ես հաճույքով կանդրադառնայի այդ հարցին այն չափանիշներով, որոնց վրա հիմնվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան»։

Նա նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը մեկնարկել է հինգ տարի առաջ, երբ ինքը լքում էր Հայաստանը, իսկ այսօր ծրագիրն ավարտվում է: Ըստ նախկին դեսպանի՝ տվյալ ծրագիրը Հայաստանի ժողովրդավարությունը գնահատում է երեք հարթությամբ։

Ջոն Էվանսի խոսքով՝ հիշյալ ծրագրի վերջին տրանշը առկախվեց, որովհետև Հայաստանը դիտարկվող երեք խումբ չափանիշներից թեև երկուսի մասով՝ ներդրում մարդկային ռեսուրսում և տնտեսական ազատություններ, լավ վիճակում է, սակայն «արդար կառավարում» դասակարգումով Հայաստանը 2006-ին հաջորդող տարիներին զիջել է դիրքերը:

Ջոն Էվանսը Հայաստանի ժողովրդավարությունը 1-100 բալանոց սանդղակով գնահատեց 26, իսկ 1-10 բալանոց սանդղակով՝ 2,6 բալ:

Հոդվածը տպագրվել է Օրակարգ տնտեսական օրաթերթում սեպտեմբերի 29-ին

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում