Աշխարհաքաղաքականություն. դարի նոր անեծքը

Իրադարձություն
ashxarԿովկասում աշխարհաքաղաքականության 20 տարիները» խորագրով Սիվիլիթասի հանրային քննարկումը հյուրընկալել էր Կովկասի հարցերով հայտնի երեք փորձագետների: Քննարկումը, որ ծավալվեց վերջին երկու տասնամյակում Հայաստանի և նրա հարևանների աշխարհաքաղաքականության շուրջ, տեղի ունեցավ Երևանի «Անի պլազա» հյուրանոցում, հունիսի 22-ին:
Լիզ Ֆուլլերը Պրագայում տեղակայված Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի Կովկասի հարցերով խմբագիրն է: Նրա հոդվածներն ու վերլուծությունները վերաբերում են Կովկասին և հետխորհրդային տարածքի երկրներին: Նրա ուշադրության կենտրոնում է Հյուսիսային Կովկասը:
Լորենս Շիթսը Միջազգային ճգնաժամային խմբի Թբիլիսիի գրասենյակի ծրագրերի տնօրենն է: Նա նախկինում թղթակցել է Ռոյթերին և ԱՄՆ հանրային ռադիոյին: Շիթսը մասնագիտացել է Կովկասի, Ռուսաստանի և Ուկրաինայի խնդիրներում:
Լորենս Բրոերսը Լոնդոնի Հաշտեցման պաշարներ կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավարն է: Նա ակադեմիական հանդեսներում տպագրել է Հարավային Կովկասում էթնիկական խնդիրների, ժողովրդավարության և հակամարտությունների մասին մի շարք հոդվածներ:
Քննարկման մասնակիցները համաձայն էին, որ բազմաթիվ փոփոխություններով հանդերձ՝ տարածաշրջանի համար մի շարք հարցեր դեռևս անպատասխան են մնում։ Տարածաշրջանի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները իրոք զարգանո՞ւմ են, թե՞ այդ երկրներից յուրաքանչյուրն իր պատմական բեռով է ասպարեզ դուրս եկել, որը դարձել է քաղաքական բեռ: Արդյո՞ք Հյուսիսային Կովկասը այս տարածաշրջանի մաս է կազմում: Հարավային Կովկասը համակա՞րգ է, միավո՞ր, թե՞ մի մասնիկ: Տարածաշրջա՞նը պիտի որոշումներ կայացնի, թե՞ միջազգային կենտրոնները՝ հիմք ընդունելով  աշխարհաքաղաքականությունն ու էներգետիկ առաջնահերթությունները: Բանախոսներն անդրադարձան մի կողմից երեք հարևանների, մյուս կողմից՝ նրանցից յուրաքանչյուրի և տարբեր կենտրոնների միջև հարաբերություններին:
Քննարկման ընթացքում, որը վարում էր Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը, անդրադարձ եղավ Ադրբեջանում խաղաղության ջատագովների և ժողովրդավարական  գործընթացները պաշտպանողների միջև առկա անհամաձայնությանը: Բանախոսները նաև համաձայնեցին, որ Հյուսիսային Կովկասի գործոնը որոշակի դեր ունի Վրաստան-Ադրբեջան և Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում։
Անշուշտ, չշրջանցվեցին նաև ղարաբաղյան հակամարտությունն ու Հարավային Օսիայի ու Աբխազիայի չլուծված կարգավիճակների խնդիրը:
Սիվիլիթասի հանրային քննարկումները, որոնք հիմնականում վերաբերում են տարածաշրջանային և ներքաղաքական խնդիրներին, իրականացվում են Նորվեգիայի արտգործնախարարության օժանդակությամբ:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում