Վահան Հովհաննիսյան. «Ընտրությունների ելքը որոշված չէ»

Իրադարձություն
Դիտել
13ՀՅԴ Բյուրոյի անդամ և Ազգային ժողովում կուսակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանում 2012 թ. գարնանը, ապա 2013 թ. ձմռանը կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ելքը վճռված չէ: Չնայած իշխանական կոալիցիան ի դեմս Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր կուսակցությունների այս տարվա փետրվարի կեսերին ստորագրել է կոալիցիոն նոր հուշագիր, դա դեռ բավարար չէ. դաշնակացական գործչի կարծիքով՝ ընտրությունների ելքը պետք է որոշվի ժողովրդի քվեարկության արդյունքներով:
Սիվիլիթաս հիմնադրամի «Հարյուր հարց ու պատասխան» խորագիրը կրող նոր քննարկումների  երկրորդ հյուրը ներկաների հարցերին պատասխանելու ընթացքում չբացառեց ՀՅԴ-ի համագործակցությունը ընդդիմության, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ, սակայն առաջ քաշեց մեկ հիմնական վերապահում. «Միավորում հանուն ինչի՞: Որպեսզի մեկ առանձին քաղաքական ուժ գա իշխանությա՞ն, թե համագործակցություն երկրի կառավարման կարգը վերափոխելու համար»:

«Ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ չի կարող համագործակցել առաջնորդի շուրջ, այդ առաջնորդի անուն ազգանվան շուրջ: Համագործակցել ծրագրի, կոնկրետ անելիքի, արդար ընտրության շուրջ, խնդրեմ»,- ավելացրեց նա:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ի համար անընդունելի է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)  գործելաոճը, երբ, ըստ էության, վերջիններս առաջարկում են միավորվել առաջին նախագահի շուրջ: «Մենք կորոշենք, թե քաղաքական որ ուժի հետ համագործակցել»,- ասաց նա, ավելացնելով, որ ՀԱԿ-ը գործող իշխանությունների հետ ավելի շատ ընդհանրություններ ունի, մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ԼՂ հարցերում, քան ՀՅԴ-ի, «Ժառանգության» կամ «Նոր ժամանակների» հետ:

Գալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ի՝ կոալիցիային միանալու հավանականության հարցին ի պատասխան Հովհաննիսյանը նման զարգացումը չբացառեց, սակայն շեշտեց, որ դա կլինի միայն այն դեպքում, երբ Դաշնակցությունը խորհրդարանում պատշաճ տեղ կունենա և «կկարողանա բանալու դեր խաղալ»:

Հովհաննիսյանը անընդունելի և «շատ լուրջ խնդիր» որակեց Հայաստանի՝ օր-օրի խորացող կախվածությունը Ռուսաստանից: 

Դաշնակցական գործիչը հայտարարեց, որ, ըստ էության, այսօր Հայաստանն ունի երեք վարչապետ. Տիգրան Սարգսյանը, ով ի պաշտոնե կառավարության ղեկավարն է, բայց, Հովհաննիսյանի խոսքերով, չպետք է անուշադրության մատնել Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների առաջնորդներին, որոնք վարչապետի գործառույթներ են իրականացնում իրենց կուսակից նախարարների վրա ճնշումներ գործադրելու միջոցով:
ՀՅԴ Բյուրոյի անդամին դահլիճից հղված կամ էլեկտրոնային փոստով ուղարկված տասնյակ հարցերը վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսության բացթողումներին, անմիջական հարևաններին, արտաքին հարաբերություններին, հանքարդյունաբերությանը և այլ ոլորտների:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում